Օփրա Ուինֆրին հերքել է ԱՄՆ նախագահ դառնալու մասին լուրերը
Ամերիկացի հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին հերքել է ԱՄՆ նախագահ դառնալու վերաբերյալ իր պլանների մասին լուրերը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ABC հեռուստաալիքին:
«Անշուշտ, ես չեմ առաջադրվելու նախագահի պաշտոնում»,- հայտարարել է հաղորդավարը Ջիմի Քիմելի շոուի ժամանակ։
Լուրերն այն մասին, թե Ուինֆրին դիտարկում է 2020 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունը, ԶԼՄ-ներում հայտնվել է հունվարին՝ «Ոսկե գլոբուս» 75-րդ մրցանակաբաշխության ժամանակ նրա ելույթից հետո։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանելով հրապարակումները՝ վստահություն էր հայտնել, որ կհաղթի Ուինֆրիին, բայց կասկած էր հայտնել, թե հաղորդավարուհին կմասնակցի ընտրություններին։