Աճուրդում վաճառքի կհանվի Սթիվ Ջոբսի ուղղագրական սխալներով ինքնակենսագրականը
1973 թվականին Սթիվ Ջոբսի կողմից լրացված ինքնակենսագրականը աճուրդի կհանվի մարտին Բոստոնում։ Փաստաթղթի մեկնարկային գինը 50 հազար դոլար է, գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով The Guardian-ին։
Apple-ի համահիմնադիրը ինքնակենսագրականը լրացրել է 18 տարեկանում։ Դրա մեջ չի նշվում, թե ինչ պաշտոնի է հավակնում Ջոբսը։ Նա գրել է, որ վարորդական իրավունք ունի, սակայն հեռախոս չունի։ Տեքստում մի քանի ուղղագրական սխալներ կան։ Օրինակ, իր ազգանունը Ջոբսը փոքրատառով է գրել։
Աճուրդը տեղի կունենա մարտի 8-ից 15-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին