Հասարակություն 14:57 26/02/2018 Հայաստան

Բնապահպաններ. Թեղուտի հանքավայրում պատվարի վրա ճաք լինելը նշանակում է՝ անցել ես անվտանգ փուլը, և գալիս է տեխնածին աղետի պահը

«Թեղուտի հանքավայրի շահագործումը  մեկ անգամ ևս ապացուցեց, որ «պատասխանատու հանքարդյունաբերություն» կոչվող միֆը Հայաստանում անիրագործելի է»,- այս մասին այսօր «Անպատասխանատու հանքարդյունաբերություն. ո՞վ է կանխելու Թեղուտի աղետն ու վերականգնելու ավերված բնությունը» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանն՝ անդրադառնալով «Վալլեքս» գրուպի կողմից  Թեղուտի հանքի շահագործման դադարեցմանը:

«Թեղուտի հանքի շահագործման դադարեցման պատճառների մասին ոչինչ չեն հայտնում, բայց մեր հետազոտություններով՝ պատճառը պոչամբարի պատվարի կայունության հարցն է, քանի որ պատվարի վրա ճաք լինելը նշանակում է՝ անցել ես անվտանգ փուլը, և գալիս է տեխնածին աղետի պահը: Այնտեղ կա լուրջ խնդիր՝ պոչամբարի պատվարի հետ կապված, ուստի կարծում ենք, որ ընկերությունը դադարեցրել է շահագործումը, քանի որ յուրաքանչյուր պահի պոչամբարը կարող է քանդվել»,- ասաց բնապահպանը:

Նշենք, որ Թեղուտ ընկերությունը հայտարարել էր, որ չի կարողանա իր մոտ 1200 աշխատողներին ապահովել բավարար ծանրաբեռնվածությամբ աշխատանքով, համապատասխան աշխատավարձով և լուծելու է աշխատողների մեծամասնության հետ կնքված աշխատանքային պայմանագրերը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի անդամ Ռաֆայել Աֆրիկյանը տեղեկացրեց՝ երբ «Վալլեքս  գրուպը» հայտարարեց, թե 1200 աշխատողներ կրճատվում են, և ֆինանսական պատճառներ նշեցին, իրենց համար այդ հայտարարությունը տարօրինակ էր, քանի որ հանքի շահագործումը 30 մլրդ դոլարանոց ծրագիր էր: «Մենք գնացինք տեղում տեսնելու՝ ինչ իրավիճակ է: Դրոնի միջոցով նկարել ենք հանքն ու պոչամբարը, հանքն իրոք չէր շահագործվում այդ պահին, բայց պոչամբարի ջրերի մակարդակը հասել է պոչամբարի ծայրերին»,- ասաց ՀԿ-ի անդամը: Նա նաև նշեց, որ տեղացիներն ասել են՝  խողովակներով պոչամբարի թափոնաջրերը  թափվում են  Դեբեդ գետը: Իրենք ևս նկարել են, թե ինչպես են պոչամբարի թափոնաջրերը խողովակի միջոցով միանգամից լցվում գետը։

«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը հիշեցրեց, որ ասաց, որ հանքավայրը սկսել է գործել 2015թ-ի սկզբին և երեք տարվա ընթացքում, ըստ ընկերության պաշտոնական տվյալների, ընդհանուր առմամբ՝ հանքից իրականացվել է մոտ 25 մլն  տոննայի արդյունահանում:  Ըստ նրա՝ պոչամբարի ծավալը 174 մլն խորանարդ մետր է: «Այսինքն՝ այն ծավալը, որն արդյունահանվել է, որևէ կերպ չէր կարող ազդեցություն ունենալ պոչամբարի վրա, էլ ուր մնաց մինչև եզրը լցվել: Այստեղ պետք է բարձրացնել կոռուպցիայի հարցը: Ինձ համար արժանահավատ չէ, որ պոչամբարի լցված լինելու պատճառով գործու նեությունը դադարեցվել է: Կա՛մ պոչամբարի ծավալները շատ ավելի փոքր են, կա՛մ արդյունահանման ծավալները խելագար ավելի շատ են եղել, այսինքն՝ ինչ-որ բան ճիշտ չէ»,- ասաց նա:

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն էլ նշեց, որ հունվարին  գործընկերոջ՝  Գևորգ Գորգիսյանի հետ գնացել են Թեղուտ, սակայն իրենց  թույլ չեն տվել ներս մտնել:

«Ոչ թափանցիկ մոտեցումը կասկածներ է առաջացնում: Թե բնապահպանական, թե տնտեսական խնդիրների դեպքում էլ հանրությունը պետք է իմանա, քանի որ մարդիկ այնտեղ աշխատում են, վարկեր են վերցրել, բացի այդ, Թեղուտը դարձել է հանքարդյունաբերական ավան և մարդիկ կախված են ընկերության քմահաճույքներից կամ հնարավորություններից, ուստի պարտավոր են տեղյակ պահել՝ ինչ է կատարվում ներսում»,-  ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, թե խոսել է Բնապահպանական տեսչության ղեկավարի հետ, որն էլ ասել է՝ բնապահպանական որևէ լուրջ խնդիր չկա, ընկերությունը մտադիր է ընդլայնել գործունեությունը:

Լենա Նազարյանի խոսքերով՝ ինքը այս հայտարարությունը չի կարող արժանահավատ համարել, քանի որ պաշտոնական չէր: «Դրանից հետո մենք եղանք Ախթալայում, որտեղ  բոլորի աչքի առաջ տեղի է ունենում հանցագործություն, քանի որ պոչամբարից արտահոսքերը հոսում են շրջակա միջավայր, Դեբետ գետը:  Լավագույն դեպքում տուգանքներ են նշանակվում, դրանով ամեն ինչ սահմանափակվում է, բայց և ո՛չ հետևանքներն են վերացվում, ո՛չ պատճառները»,- նշեց պատգամավորը:

Նա նաև ասաց, որ այս հարցերով ԱԺ-ը կարող է շատ բան անել, սակայն չի անում՝ հաշվի առնելով քաղաքական վիճակը:

Բանախոսները նշեց, որ Թեղուտի հանքի շահագործումը պետք է ընդհանրապես դադարեցնել և ընկերության նկատմամբ քրգործ հարուցել:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան
Տնտեսագետ Մանուկ Հերգնյանը գրում է․ «Երբ մի օր այս նվաղած վիճակից հայ ժողովուրդը վեր կանգնի՝ ստացված խորը հոգեբանական վնասվածքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Ոստիկանները ուժով մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Ճանաչումից՝ հատուցում». մեկնարկեց ավանդական ջահերով երթը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ճանաչումից՝ հատուցում» խորագրով ավանդական ջահերով երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ եկել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյան
«Որևէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայոց ցեղասպանության   109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
19:31
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Աղբյուր` Panorama.am
19:17
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»,- ասաց հոգևորականը՝ դիմելով  ոստիկաններին։...
Աղբյուր` Panorama.am
19:03
«Իմնեմնիմի»-ի հաջորդ հերթապահներն են Վարուժան Գեղամյանը ու Սուրեն Սարգսյանը
«Իմնեմնիմի»-ի  հաջորդ հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Այս առիթով փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}