ԱՄՆ-ն «խոստացել է» առաջիկա 30 օրերին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ
ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կներդնի մեկ ամսվա ընթացքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, հաղորդել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը: Վերջինս այս մասին պատմել է Լոս Անջելեսում՝ Կալիֆորնիայի համալսարանում:
«Դուք կարող եք ակնկալել, որ պատժամիջոցները կներդրվեն առաջիկա երեսուն օրերի ընթացքում: Մենք կիրառում ենք բոլոր գործող սահմանափակումները և ներդնում ենք նոր սահմանափակումներ»,- պարզաբանել է ամերիկացի նախարարը:
Փետրվարի 23-ին Մնուչինը հայտարարել է, որ իր գերատեսչությունը աշխատում է պատժամիջոցների ուղղությամբ, նա նաև հայտարարել է, որ իրենք աշխատում են ՌԴ՝ ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձի մեջ մեղադրվող 13 քաղաքացիների պատժամիջոցների ուղղությամբ: