Քաղաքական 13:43 02/03/2018 Տարածաշրջան

Հայաստանը ցույց տվեց, որ սկզբունքային խաղացող է. թուրքագետ

Հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարելով՝ Հայաստանը ցույց տվեց, որ Թուրքիան պատրաստ չէր: Մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Նրա խոսքով՝ սա շատ կարևոր քայլ էր այս ժամանակահատվածի համար:

«Որպես երկրներ՝ տարբեր քաշային կատեգորիաներում ենք, բայց Հայաստանը ցույց տվեց, որ պատասխանատու դեր է կատարել: Այն պատասխանատվությունը, որ ստանձնել էր այս գործընթացի շրջանակներում, ինքը կատարել է, փոխարենը Թուրքիան շեղվեց և այս գործընթացը տապալման հասցրեց»,- ասաց նա:

Հովսեփյանի խոսքով՝ Հայաստանը մտավ համարձակ, բավական զգայուն բաղադրիչներ ունեցող մի ոլորտ, որոշակիորեն կառուցողական դիրքերով, իր իմիջի, քաղաքական ներկայանալիության առումով իր դերը գրավեց, ինչը կարևոր է: Ու թեպետ մեր երկիրը չհասավ լարվածության թուլացման, հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման, բայց ըստ Հովսեփյանի՝ ոչ պակաս շոշափելի արդյունք է սա: Նա անդրադարձավ նաև այս գործընթացի պայմաններին:

«Առաջինը պետք է դիտարկենք մեր հարևանին, երբ այս կարգավորման գործընթացները տեղի էին ունենում, մենք գործ ունեինք այլ երկրի հետ, իսկ հիմա սարեր-ձորեր տարբերություն կա: Մենք տեսնում ենք՝ ինչ է տեղի ունենում երկրի ներսում, եթե այն ժամանակ նրանք գնում էին դեպի ժողովրդավարություն, երկխոսություն, այժմ հակառակն է՝ Թուրքիան գնում է դեպի ավտորիտարիզմ: Իշխանական բուրգում եթե այն ժամանակ կային փոխլծակներ, փոխզսպման մեխանիզմներ, հիմա դրանք չկան: Բուրգի գագաթին Էրդողանն է՝ իր արկածախնդրային մոտեցումներով ու նեղ շրջապատով, որտեղ որոշումներ են կայացվում»,- ասաց նա:

Հովսեփյանի խոսքով՝ Թուրքիան այն երկիրը չէ, որ գնում էր դեպի ԵՄ: Նա կարևորեց նաև գլոբալ հարթության մեջ տեղի ունեցող փոփոխություններին, նշեց՝ աշխարհում շատ բան է փոխվել, նաև միջնորդների այս անհետևողականությունը, որ սկսեցին ժլատ գտնվել՝ ճնշումներ բանեցնելու գործընթացի հետ կապված, որովհետև նրանց հետաքրքրությունը ևս կորավ:

Թուրքագետը նշեց նաև այս քայլին գնալու հայկական կողմի դրդապատճառների մասին: Նա նշեց, որ գործ ունենք Հայաստանի ներքաղաքական համակարգի փոփոխությունների հետ՝ առաջին հերթին՝ կառավարման համակարգի փոփոխությանը: Այն ժամանակ, երբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, նախագահն էր տնօրինում արտաքին քաղաքականությունը, անվտանգային քաղաքականությունը, դրա պատասխանատուն երկրի նախագահն էր, հիմա արդեն իրավիճակը փոխվել է, արդեն գործ ենք ունենալու կառավարության հետ, պատասխանատվությունը կառավարությանն է:

Թուրքագետի կարծիքով՝ այստեղ նաև նախագահի պատասխանատվության ինստիտուտի խնդիրն էր, ով իր լիազորությունների ժամկետի լրացման հետ փորձեց նաև փակել բացված այդ էջը: Նա անդրադարձավ նաև Մյունխենում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փաստաթուղթ ստորագրելու մասին ՀՀ նախագահի հայտարարությանը:

«Նախագահի մեսիջները եթե դիտարկենք, պաշտոնական Երևանը միշտ այդ ուղերձը տվել է՝ մենք պատրաստ ենք կառուցողական դաշտում գործելու, հարաբերությունները կարգավորելու, և դուռը չի փակվում, եթե Թուրքիան կամք դրսևորի»,- ասաց նա:

Հովսեփյանը նշեց՝ Հայաստանը կարողացավ միջազգային հանրությանը ցույց տալ, որ ինքը սկզբունքային խաղացող է, և արդեն սկսված գործընթացում հավատարիմ մնաց իր հանձնառություններին:

«Մենք գործ ունեինք միջազգային գործընթացում Հայաստանի կշռի հետ: Ի՞նչ է լինելու: Մենք, կարծես, խաղաքարտ ենք տալիս Թուրքիային, կարող ենք սպասել, որ Թուրքիան պաշտոնական մակարդակով հակագրոհի կանցնի: Ակնհայտ է, սա օգտագործելու է, թե՝ տեսեք, այսքան բարդ գործընթացից հետո Հայաստանը հրաժարվեց»,- ասաց նա՝ հավելելով, որ արտաքին աշխարհում արդեն համոզվել են՝ ինչպիսին է Թուրքիայի վարքագիծը՝ նաև արտաքին, ռեգիոնալ քաղաքականության շատ հարցերում:

Հովսեփյանը նշեց՝ Թուրքիան այս ընթացքում երբեք չհրաժարվեց իր նախապայմաններից, ուստի եթե լինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթաց, արդեն կարևոր չի լինի՝ Թուրքիան ինչ է ասում: Թուրքագետի կանխատեսմամբ՝ գոնե մինչև 2019 թ. ավարտը հայ-թուրքական գործընթացում որևէ բան սպասել պետք չէ, 2019-ից հետո, եթե որևէ նոր գործընթաց լինի, հայկական կողմը պետք է հաշվի առնի Թուրքիայի հետ հարաբերվելու նոր մեթոդաբանությունը, նոր մեխանիզմները և հնարավորությունները:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ապրիլի 19-ին փոխանակման կետերում դոլարը և եվրոն էժանացել են, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.88 դրամ՝ էժանանալով 0.98 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմեն Պետրոսյան. Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է
«Հրապարակ» թերթը գրում է . «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024թ., հունվարի 20-ին Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ըստ համազեկուցողի՝ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ
Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ, «Ազատության»  փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
08:54
Ապրիլի 19-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ո՞նց կարելի է պետական դավաճանությունը ներկայացնել որպես ազգային փրկություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանյայաց Առաքելական...
Աղբյուր` Panorama.am
23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}