Մոսուլում քրիստոնյաների մասսայական թաղման դեպք են բացահայտել
Իրաքի անվտանգության ուժերը երկրի հյուսիսում՝ Մոսուլ քաղաքիչ ոչ հեռու, քրիստոնյաների մասայական թաղման դեպք են բացահայտել:
Ըստ աղբյուրի, գտել են 40 քրիստոնյայի դի, նրանց թվում եղել են կանանց և երեխաների ոսկորներ: Քրիստոնեության մասին վկայում են փոսում գտնված խաչերը:
Հիշեցնենք, որ 2017-ին զինված ուժերն ազատագրեցին Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը:
ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը 2016-ին հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն առևանգել են Իրաքի անվտանգության ուժերի 295 նախկին աշխատակիցների, ինչպես նաև հարկադիր տեղահանել են 1500 ընտանիքների:
Հարակից հրապարակումներ`
- Մոսուլն ԻՊ-ից ազատագրելու ողջ ընթացքում մինչև 11 հազար խաղաղ քաղաքացի է զոհվել
- Գերմանիան լրացուցիչ 100 միլիոն եվրո է ներդնում Մոսուլի վերականգնման նպատակով
- Հակաահաբեկչական պայքարը Մոսուլում ավարտված է կամ մոտ է ավարտին. Արաբագետ