Մաշտոցի պողոտայի թունելում մեկնարկել են վերանորոգման աշխատանքները
Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոցի ստորգետնյա տրանսպորտային հանգույցում այսօր առավոտվանից մեկնարկել են վերանորոգման աշխատանքները: Թունելի՝ Մաշտոցի Պողոտայից դեպի կամուրջ հատվածը փակ է: Հակառակ կողմում երթևեկությունը դարձրել են երկկողմանի:
Ավելի վաղ քաղաքապետարանից ու Ճանապարհային ոստիկանությունից հայտարարել էին, որ աշխատանքները կշարունակվեն երկու ամիս: Թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդներին առաջարկվում է երթևեկել Մաշտոցի պողոտա-Սարյան-Լեո-Պարոնյան փողոցներով կամ Մաշտոցի պողոտա- Մ.Խորենացու-Զաքյան (Իտալիայի) շրջանցիկ ճանապարհներով:
Աշխատանքների իրականացման ողջ հատվածում արգելվելու է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը հանգույցի վերգետնյա հատվածներում՝ «Մետրոպոլ» հյուրանոցի մոտից մինչև Գր.Լուսավորչի փողոց և Պարոնյան փողոցից մինչև Հաղթանակի կամուրջ ճանապարհահատվածներում:
Հարակից հրապարակումներ`
- ՃՈ-ն հրապարակել է Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց խաչմերուկում փոփոխված երթևեկության գծագիրը
- 2 ամսով կդադարեցվի Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ երթևեկությունը
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին