Տնտեսություն 12:35 05/03/2018 Տարածաշրջան

Աշխատավարձի «եռանիշ» աճ՝ գնողունակության «անկարողության» ֆոնին

Հեղինակ` Գոռ Ծառուկյան, տնտեսական վերլուծաբան

Տնտեսությունը տարեցտարի աճ է գրանցում, աշխատավարձերը բարձրանում են, սակայն շարքայիններս կյանքի որակի բարձրացում, ի հակադրություն պաշտոնյաների պնդումների, թե «ժողովուրդ ջան, արդեն լավ եք ապրում»՝ գրեթե չենք նկատում: Պատճառն օբյեկտիվ է. թղթաբանությունն ավելանում է, մինչդեռ բովանդակությունը մնում է նույնը:

Վերջին տասնամյակում Հայաստանում գնաճով ճշգրտված աշխատավարձն աճել է ընդամենը 17%-ով, մինչդեռ «կեղտոտ» աշխատավարձը 10 տարվա ընթացքում բարձրացել է 122%-ով կամ՝ 2.2 անգամ: Երբ օրերս նախագահ Սերժ Սարգսյանը մատնանշում էր «հասարակության լայն շրջանակների վրա տնտեսական աճի ազդեցության» բացակայությունը, այդ պնդման պատճառը հենց աշխատավարձի իրական աճի չնչին մակարդակն է: Իսկ Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում իրական աճի չնչին մակարդակ  ունեցել է ոչ միայն աշխատավարձը, այլ՝ տնտեսությունն ամբողջությամբ:

2008թ-ին Հայաստանում միջին անվանական աշխատավարձը եղել է 87.4 հազար դրամ, իսկ արդեն 2017թ-ին այն հասել է 194.2 հազար դրամի՝ աճելով 122%-ով: Այդ նույն 10 տարիների ընթացքում գնաճով ճշգրտված միջին աշխատավարձը 63.5 հազար դրամից աճել է մինչև 74.8 հազար դրամ՝ բարձրանալով ընդամենը 17%-ով: Դա նշանակում է, որ այս տարիներին թեկուզև վարձու աշխատողի դրամապանակը զգալիորեն հաստացել է, սակայն այդ դրամապանակի գնողունակությունը մնացել է գրեթե նույնը, ինչ 2008թ-ին էր:

 

Գնաճով ճշգրտված աշխատավարձի և անվանական աշխատավարձի միջև նման մեծ «ճեղքվածքի» ի հայտ գալը պայմանավորված է որոշ օրենսդարական փոփոխություններով, կառավարության նորամուծություններով, ինչպես նաև՝ ինֆլյացիայով: Նախ «Եկամտային հարկի մասին» օրենքի նոր կարգավորումներով  2013թ.  հունվարի 1-ից աշխատավարձի մեջ ներառվեցին նաև գործատուի կողմից վճարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարները, ինչի շնորհիվ անվանական աշխատավարձի չափը «երկնիշ աճ» գրանցեց: Դրանից հետո 2014թ-ից ներդրվեց կուտակային կենսաթոշակային համակարգը, և որպեսզի այդ համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումից պետական աշխատողների աշխատավարձերը 5%-ով չկրճատվեն, կառավարությունը որոշում կայացրեց նույն թվականի հունվարից աշխատավարձերը բարձրացնել այնքան, որ 5% պահումից հետո «մաքուր» աշխատավարձի մակարդակը պահպանվի: Նույն քայլին դիմեցին նաև մի շարք խոշոր կորպորացիաներ ու առանձին կազմակերպություններ: Արդեն 2017թ-ից իրական աշխատավարձի վրա ծանրացավ նաև զինծառայողների կյանքի և առողջության ապահովագրությանն ուղղվող 1000 դրամների պահումը:

Եվ այս գործոնների հետ համատեղ վերջին 10 տարիների ընթացքում աշխատավարձերին վճռական հարված հասցրեց ինֆլյացիան, որն այդ ամբողջ ժամանակահատվածում կազմել է շուրջ 40%: Այդպիսով նախորդ տասնամյակում աշխատավարձերի «եռանիշ» աճն ամենևին շոշափելի ազդեցություն չունեցավ աշխատավարձով ապրող քաղաքացիների բարեկեցության բարձրացման վրա. թվերն ու թղթաբանությունն ավելացան, իսկ բարեկեցությունը մնաց նույնը:

Պատկերն ավելի խոսուն և միևնույն ժամանկ հայաստանցիներիս համար ավելի ցավոտ է դառնում, եթե համեմատություն ենք անցկացնում Հայաստանի հարևան և մեզ հետ քիչ թե շատ համադրելի երկրներում նույն ժամանակահատվածում իրական աշխատավարձի աճի մակարդակները:

2008-2016թթ-ին Հայաստանում իրական աշխատավարձի աճը կազմել է գրեթե 17%: Նույն ժամանակահատվածում հարևան Ադրբեջանում իրական աշխատավարձն աճել է 39%-ով, իսկ Վրաստանում՝ 76%-ով: Մերձբալթյան երկրներում՝ Լատվիայում նույն ցուցանիշն աճել է 62%-ով, Լիտվայում՝ 66%-ով, իսկ էստոնիայում՝ 61%-ով: Փաստացի՝ իրական աշխատավարձի աճի տեմպերով Հայաստանը, կարծես, «համակցված» լինի Ռուսաստանին, որտեղ իրական աշխատավարձի աճը կազմել է ընդամենը 14%:

Այս համատեքստում հանուն արդարության պետք է նկատել, որ միայն 2017թ-ին է հաջողվել Հայաստանում ապահովել իրական աշխատավարձի փոքր-ինչ շոշափելի աճ՝ շուրջ 8%, որը 2008թ-ից այս կողմ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: Դժվար է միանշանակ պնդել, թե այդ տեմպը կհաջողվի պահպանել նաև ընթացիկ և առաջիկա տարիներին, սակայն խիստ կարևոր է կառավարության այն գիտակցությունը, որ սոցիալական լարվածության մեղմացման ամենաառանցքային գործիքը հենց իրական աշխատավարձի կայուն բարձրացումն է, և ոչ թե «կեղտոտ» աշխատավարձի շարունակական ուռճացումը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}