Քաղաքական 10:30 07/03/2018 Հայաստան

Հարութ Սասունյան. Դադարեցված հայ-թուրքական արձանագրությունները պետք է դաս լինեն Հայաստանի ղեկավարների համար

Հայաստանի նախագահն անցյալ շաբաթ վերջապես պաշտոնապես չեղյալ հայտարարեց տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունները Ազգային անվտանգության խորհրդի նիստում: Նախագահ Սարգսյանը 2009 թվականից ի վեր մի շարք հայտարարություններ էր արել, նախազգուշացնելով, որ արձանագրությունները կհանի Ազգային ժողովի օրակարգից, եթե Թուրքիան կարճ ժամկետում դրանք չվավերացնի: Սերժ Սարգսյանը վերջին նման նախազգուշացումն արեց նախորդ տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, իր ելույթի ժամանակ հայտարարելով, որ չեղյալ կհայտարարի արձանագրությունները մինչև 2018 թ. գարունը:

Արձանագրությունները ստորագրել էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն 2009 թ. հոկտեմբերի 10-ին, Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում: Ստորագրման արարողությանը ներկա էին նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի արտգործնախարարները, ԱՄՆ պետքարտուղարը և Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Արձանագրությունների ծավալուն տեքստում կոչ էր արվում բացել սահմանը Հայաստանի և Թուրքիայի միջև և երկու երկրների միջև հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Արձանագրությունները ներառում էին նաև դրանց հետ առնչություն չունեցող բազմաթիվ այլ հարցեր, ինչպիսիք են գոյություն ունեցող հայ-թուրքական սահմանի ճանաչումը և պատմական հանձնաժողովի ստեղծումը՝ երկու երկրների միջև առկա խնդիրներն ուսումնասիրելու համար, նկատի ունենալով Հայոց ցեղասպանության հարցը:

Դրա հետևանքով, ամբողջ աշխարհում բողոքի մեծ ալիք բարձրացավ արձանագրությունների ընդունման դեմ, թե Հայաստանում, թե Սփյուռքի բազմաթիվ համայնքներում: 2009 թ. հոկտեմբերի 10-ին արձանագրությունների ստորագրումից կարճ ժամանակ անց, Սարգսյանը համաշխարհային շրջագայություն սկսեց դեպի Փարիզի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Բեյրութի և Դոնի Ռոստովի հայկական համայնքներ, իբր լսելու արձանագրությունների վերաբերյալ նրանց մտահոգությունները: Սակայն, այդ հանդիպումների ժամանակ նրա ելույթներից պարզ դարձավ, որ նա մտադիր էր ընթացք տալ արձանագրություններին, և շրջագայության նպատակն էր համոզել սփյուռքահայերին հրաժարվել իրենց առարկություններից: Արտերկիր կատարած իր այցելությունների ժամանակ Սարգսյանին դիմավորեցին կատաղի ցույցերով և առճակատումներով՝ ձախողելով նրա քարոզչական շրջագայությունը:

2009 թ. հոկտեմբերի 4-ին, Լոս Անջելես կատարած այցի ժամանակ նախագահը հանդիպեց 60 հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնց ճնշող մեծամասնությունը քննադատում էր սպասվող արձանագրությունները, մինչ հազարավոր հայեր բողոքի ցույց էին անում հյուրանոցից դուրս, որտեղ տեղի էր ունենում հանդիպումը:

Այդ հանդիպման ժամանակ ես իմ ելույթում զգուշացրեցի Սերժ Սարգսյանին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առարկելով  արձանագրությունների դեմ, կարող է արգելափակել Թուրքիայի կողմից դրանց վավերացումը: Զավեշտալի է, որ նման արդյունքը կնշանակեր, որ ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի նախագահն է ակամայից պաշտպանելու Հայաստանի շահերը:

Բազմաթիվ հայերի համար, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, պարզ էր, որ Թուրքիան բնավ մտադրություն չուներ բացելու ընդհանուր սահմանը: Արձանագրությունները թուրքական կողմի խորամանկ քայլն էր՝ ճնշելու Հայաստանի վրա, որպեսզի տարածքային զիջումներ անի Ադրբեջանին Արցախի հարցում:

Իրականում, 2009 թ. ստորագրման արարողությունը հետաձգվեց մի քանի ժամով, երբ հայտնի դարձավ, որ Թուրքիայի արտգործնախարարն իր ելույթում պատրաստվում էր արձանագրությունների հետ կապել դրա հետ առնչություն չունեցող Ղարաբաղյան հակամարտության խնդիրը: Միայն վերջին պահին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջամտությամբ հաջողվեց ժամանակավորապես լուծել վեճը և երկու կողմերն անցան արձանագրությունների ստորագրմանը:

Այնուամենայնիվ, ստորագրման արարողությանը հաջորդող տարիներին թուրք ղեկավարներն անընդհատ հանդես էին գալիս հայտարարություններով, որ իրենք մտադրություն չունեին վավերացնել արձանագրությունները, եթե Հայաստանը զիջումների չգնար Ղարաբաղի հարցում: Իրոք, Ադրբեջանը վճռականորեն բողոքել էր արձանագրությունների ստորագրման դեմ և զգուշացրել Թուրքիային չվավերացնել դրանք: Ադրբեջանը մտադիր էր ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ տարածքային զիջումների գնալու Ղարաբաղում՝ փակ պահելով Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը: 

Հայաստանի ղեկավարները թույլ տվեցին օտարերկրյա խոշոր տերություններին ճնշում գործադրել իրենց վրա՝ կայացնելու մի որոշում, որը հակասում էր հայ ժողովրդի շահերին: Հասկանալի է, որ Հայաստանը որպես փոքր պետություն, չի կարող գործել իր ավելի մեծ ու հզոր թուրք հարևանի նման, որը բազմիցս անտեսում է միջազգային հանրության ցանկությունները: Այնուամենայնիվ, Հայաստանի ղեկավարները կարող էին առնվազն ջանքեր գործադրել օտարերկրյա միջամտությունը նվազագույնի հասցնելու համար:

Մեկ այլ դաս, որը Հայաստանի ղեկավարները պետք է քաղեն արձանագրությունների խայտառակ ջախջախումից, այն է, որ նախքան նախաձեռնություններ սկսելը, որոնք ազդում են համայն հայության շահերի վրա, նրանք պետք է լուրջ խորհրդակցություններ անցկացնեն, որպեսզի համոզվեն, որ Հայաստանի և Սփյուռքի հայերի մեծամասնությունը համակարծիք է նրանց որոշումներին: Բնականաբար, Հայաստանի սահմաններում ապրողներին վերաբերող ներքին խնդիրներն իրենց որոշումներն են, այնուամենայնիվ, բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են բոլոր հայերին, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի տարածքային պահանջները Թուրքիայից և Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորումը, լուրջ հիմնախնդիրներ են համայն հայության համար: Մինչ այս ուղղությամբ որևէ փաստաթուղթ ստորագրելը, Հայաստանի ղեկավարությունը պետք է համոզված լինի, որ հայ ժողովրդի մեծ մասը համաձայն է նրանց հետ: Այլապես, մենք ականատես կլինենք տգեղ առճակատման կրկնության Հայաստանի իշխանությունների հետ Հայաստանում և Սփյուռքում:

Ես այս մտահոգությունները բարձրացրեցի ի պատասխան Սարգսյանի վերջին շաբաթվա երկու հայտարարությունների.

1) «Երբ սկսեցինք բանակցային գործընթացը, մենք բնականաբար կանխատեսում էինք երկու արդյունք՝ դրական կամ բացասական»:

2) «Եթե վաղը կամ հաջորդ օրը առաջարկներ ստանանք, մենք պատրաստ կլինենք քննարկել դրանք»:

Նախագահ Սարգսյանի հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանի ղեկավարները չեն ընդունում իրենց սխալ մոտեցումը հայ-թուրքական հարցերում: Ճիշտ չէ, որ Հայաստանը ոչինչ չի կորցրել: Թուրքիան հմտորեն օգտագործեց արձանագրությունները՝ ապահովելու համար, որ օտարերկրյա պետությունները չմիջամտեն Հայոց ցեղասպանության հարցին: Իրականում, նախագահ Օբաման ևս շահարկեց արձանագրությունները՝ խուսափելով Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործելուց իր՝ 2009 թ. ապրիլքսանչորսյան հայտարարության մեջ և հաջորդ յոթ տարիների ընթացքում:

Ավելին, Սերժ Սարգսյանի հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանը հակված է կրկնելու նույն սխալը: Տարիներ շարունակ նա հայտարարում էր, որ Հայաստանը պատրաստ է վավերացնել արձանագրությունները նույն օրը, որ Թուրքիան վավերացնի դրանք: Բարեբախտաբար, Թուրքիան երբեք չվավերացրեց արձանագրությունները՝ թույլ չտալով Հայաստանին գործել հակառակ իր սեփական ազգային շահերի...

Հարութ Սասունյան      
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:36
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է պատերազմի
Իրանը պատրաստ է հնարավոր պատերազմին, սակայն հանրապետության իշխանությունները կնախընտրեն խուսափել էսկալացիայից; Այդ մասին հայտարարել է երկրի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Առաջիկա շաբաթվա որ օրերը կցրտեն և անձրև կգա
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են եղանակի առաջիկա շաբաթվա տեսությունը Երևանում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Բեռնատարն ընկել է գետը. կան տուժածներ
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Հոկտեմբերի 13-ին, ժամը 15:07-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
15:59
Զոհված Աղասի Դալլաքյանը Շիրակի մարզի Բասեն համայնքում բնակվող աշխատասեր ընտանիքից էր
Հրազենային վնասվածքից զոհված Աղասի Դալլաքյանը Շիրակի մարզի Բասեն համայնքից էր, 2023 թվականին էր զորակոչվել բանակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
15:45
Աղջիկը բենզինով լցված տարայով մտել է «88» սուպերմարկետ և սպառնացել այրել սուպերմարկերտը, և՛ իր նախկին ընկերոջը
 Հոկտեմբերի 8-ին, ժամը 14։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են...
Աղբյուր` Panorama.am
15:31
Պետք է հարցնել Փաշինյանին և Փաշինյանի պաշտպանիչներին, թե այդ ի՞նչ առաջընթաց են ապահովել թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Չափազանց կարևոր հարց (որը հետո այլ տեղում և այլ ձևով կհնչի) ՔՊ-ին և ՔՊ պաշտպանիչներին, ինչպես նաև ու...
Աղբյուր` Panorama.am
14:55
Էրդողանը ինչ է նվիրել Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին ծննդյան տարեդարձի համար ծաղկաման է նվիրել։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:33
ՊՆ N զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող...
Աղբյուր` Panorama.am
13:58
Հայաստանում վթարային գազանջատումներ են տեղի ունեցել
«Գազպրոմ Արմենիա»ի մամուլի ծառայությունից հայտնում են. «Դիլիջան-Վանաձոր Dպ-500 մայրուղային գազատարի 35․4 կմ հատվածում...
Աղբյուր` Panorama.am
13:18
Հունվարից տրանսպորտի գները կփոխվեն, բայց իրական կյանքում մարդկանց վրա շատ էական ազդեցություն չի ունենա. Ավինյան
«Երևանի քաղաքապետարանը համայնքային բյուջեի հաշվին շարունակում է համալրել հանրային տրանսպորտի պարկը, մասնավորապես՝ այս տարի 171 հատ 8.5...
Աղբյուր` Panorama.am
11:42
Քոչվորությունից դեռ դուրս չեկած, ադրբեջանցիները կարող են վիրավորական կեցվածքով վերաբերվել դրսում հայ հանդիպելիս. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Մինչ Հայաստանում նիկոլիզմի քայքայիչ վարակի տարածումը՝ մեր հարևանները,...
Աղբյուր` Panorama.am
11:31
Աղջկա ձեռքերը կապել են, վերակենդանացման բաժանմունք էլ բժիշկը հարվածել է և նա անգիտակից վիճակում է
Հոկտեմբերի 8-ին ժամը 07։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ Մերի Մ․-ն և...
Աղբյուր` Panorama.am
10:38
Երևա՛ն, մենք քո կողքին ենք մինչև ամենախենթ երազանքիդ իրականացումը. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրելով. «Շնորհավո՜ր տոնդ, իմ սիրելի՛ Երևան, դու մեր...
Աղբյուր` Panorama.am
09:54
Թրամփը կանխատեսում է երրորդ համաշխարհային պատերազմը
ԱՄՆ ներկայիս կառավարությունը կարող է երրորդ համաշխարհային պատերազմ սկսել ընդամենը մի քանի ամսում։ Այդ մասին ասել է ԱՄՆ նախագահի հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացուն, որին անմիջապես հոսպիտալացրել են
ՆԳՆ Փրկարար Ծառայությունից հայտնում են. «Հոկտեմբերի 13-ին, ժամը 01:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է...
Աղբյուր` Panorama.am
22:53
Արտակարգ դեպք Զովունիում. Պարեկները փրկել են Հնդկաստանի քաղաքացու կյանքը
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ,  պարեկները շինության առաջին հարկում...
Աղբյուր` Panorama.am
22:40
Արկտիկական ցուրտ օդային զանգվածները կհասնեն Սև ծով
Հաջորդ շաբաթ  Եվրոպայի արևելյան հատվածում սպասվում է արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժում։ Այս մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
22:18
Հնագետները հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին. Մյունսթերի համալսարան
Հայտնաբերվածն ութանկյուն շինություն է, որն ունի խաչի նման տարածվող թևեր
Աղբյուր` Panorama.am
22:00
Էդիկ Բաղդասարյան. Առայժմ կարողացել ենք պարզել, որ Ակադեմիայի 30 անդամից երկու հոգի է քվեարկել Շողակաթի օգտին
«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրում է. «Կինոակադեմիան իր խորհրդի անդամի՝ Էդգար Բաղդասարյանի ֆիլմն է...
Աղբյուր` Panorama.am
21:50
Աշոտյան. ԽԽ ցնդաբանություն է, այն բրենդավորելու ջանքերը ք..քը շոկոլադի տեղ վաճառելու փորձեր են հիշեցնում
Տնային կալանքում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այսօր հնչեցրած հայտարարություններին, գրում է. ...
Աղբյուր` Panorama.am
21:38
Մեխակ Սայադյան. Այդպես էլ մեղադրյալներ ի հայտ չեկան Աղստև գետի հունի ավերման գործով
Մեկ ամիս է, որ գործը փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Աղբյուր` Panorama.am
21:30
Աշոտակերտ կամ «Խալդի աստծո դարպասները»
Պատմական գիտությունների թեկնածու, հնագետ, ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանը...
Աղբյուր` Panorama.am
21:12
Նիդեռլանդների խորհրդարանն ընդունել է ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու և բոլոր հայ գերիներին արագ ազատ արձակելու բանաձևեր
ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընդառաջ տեղի է ունեցել Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստ, որին...
Աղբյուր` Panorama.am
20:38
Իրանը պատրաստ է օդային միջանցք տրամադրել Բեյրութին օգնելու համար
Իրանը պատրաստ է  ստեղծել օդային միջանցք Բեյրութ հումանիտար օգնություն հասցնելու համար՝ Լիբանանի հարավում  լիբանանյան...
Աղբյուր` Panorama.am
20:26
Րաֆֆի Ասլանյան. Նիկոլի թեթև ձեռքով մարդկանց գլխին գործ սարքելու հակումը այսօր սերմանվել է ընդհուպ դատախազների և քննիչների արյան մեջ
Երևանի նախկին դատախազ, փասաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանում գործ սարքելու ինստիտուտը վերացած է։...
Աղբյուր` Panorama.am
20:07
Ծնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Մեսրոպ Սարիբեկյանի դուստրը
Ծնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Մեսրոպ Սարիբեկյանի դուստրը։ «Բարի գալուստ ասենք փոքրիկ Սոնային և երջանկություն...
Աղբյուր` Panorama.am
19:59
Կադիրովը խոստացել է պատժել գազալցակայանի պայթյունի մեղավորներին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը խոստացել է պատժել Գրոզնիում գազալցակայանի պայթյունի մեղավորներին։ «Գրոզնիում ավտոգազալցակայանում...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հարություն Հակոբկոխյանը Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում գեղեցիկ հաղթանակ է տոնել
Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում մեկնարկը հաղթական է։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ,  գեղեցիկ հաղթանակով...
Աղբյուր` Panorama.am
19:03
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք
Հոկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 18:17-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14։17-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:54
Խոշոր վթար Շիրակի մարզում
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 12-ին, ժամը 13:36-ին  ահազանգ է ստացվել, որ Բենիամին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան
11:14 12/10/2024

Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}