Հասարակություն 15:59 07/03/2018 Հայաստան

5 օրականից երեխային խտացրած կաթով կերակրած մոր պատմության ու երեխաների սննդային վարքագծի խնդիրի մասին

Հայաստանում երեխաների՝ թերսնված կամ թերաճ լինելու հանգամանքը պարզելու համար 5 տարին մեկ հետազոտություն է իրականացվում: Այս մասին մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը: Նա նշեց, որ երկու տարի առաջ արված հետազոտության ցուցանիշներով՝ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում թերսնման ցուցանիշը 9 տոկոս է:

«Սա բավական ծանր և ոչ ցանկալի ցուցանիշ է, նրանց գտնելը, ընտանիքներում հայտնաբերելը, համապատասխան ընտանիքները ճանաչելը բավական բարդ է, առավել ևս՝ եթե խոսքը վերաբերում է սոցոլորտի մասնագետներին, որովհետև նրանք մասնագետ չեն՝ ճանաչելու և հասկանալու՝ արդյոք գենետիկորեն փոքրամարմի՞ն է, թե՞ թերսնված կամ թերաճ»,- նշեց նա:

Մինասյանն ասաց, որ Համաշխարհային բանկի առողջապահության նախարարության հետ աշխատանք է իրականացվում՝ գիտելիքների նվազագույն քանակով համապատասխան ուղեցույց ունենալու, որ սոցաշխատողը կարողանա հասկանալ թերսնված լինելու հանգամանքը: Բանախոսը նշեց, որ նրանք փորձում են գտնել աղքատության և թերսնման կապը, թե որքանով են դրանք փոխկապակցված: Մինասյանը նշեց, որ խնդիր կա՝ կապված սննդային վարքագծի հետ. շատ և ճիշտ կերակրելը տարբեր է: Նա կարևորեց նաև ծնողին կրթելը, համապատասխան գիտելիքներ ապահովելը:

Թերսնուցման պատճառների մեջ նա առանձնացրեց նաև բռնությունը՝ ֆիզիկական, սոցիալական և տնտեսական, ասաց, որ երբեմն ծնողից բացի անհրաժեշտ է լինում նաև հարազատներին կրթելու: Մինասյանն ասաց, որ բյուջեի շրջանակներում տրվող ծառայությունների տեսականին են ընդլայնում, հարցերը քննարկում են մասնագետների հետ: Նրա խոսքով՝ այս պարագայում պետբյուջեի շրջանակներում իրականացվող ծրագրերը՝ դպրոց-առողջապահսւթյուն-սոցպաշտպանություն եռամիասնությամբ, շատ ավելի մեծ արդյունք են տալիս, երբ կողքին մասնագետներն են:

World Vision Հայաստանի «Վաղ մանկության զարգացման» ծրագրի ղեկավար Կարինե Աբելյանը նշեց, որ այս հարցում արդյունքների հասնելու համար կարևոր է թե պետական քաղաքականությունը, թե միջազգային կառույցների աշխատանքը: Նրա խոսքով՝ թերսնուցված երեխաները կոնկրետ պարբերականությամբ պետք է հսկվեն բուժհաստատության կողմից. մինչև 1 տարեկան երեխան վեց անգամ պետք է ստուգվի իր մանկաբույժի կողմից, ուստի զարմանալի է, որ երեխան այդքան ժամանակ կարող է լինել ուշադրությունից դուրս:

«Սա այն դեպքն է, երբ բոլոր օղակները, որ պետք է աշխատեին, չեն աշխատում, այստեղ առաջնային օղակն իր աշխատանքը լիարժեք չի կատարել: Բոլոր առաջնային բուժհաստատությունները պետք է ունենան ծնողական կրթության վայրեր: Թերսնված երեխաներ են այն ընտանիքներում, որտեղ ծնողը կրթված չէ, խոսքը բարձրագույն կրթության մասին չէ, այլ ծնողի՝ պատրաստված լինելու մասին»,- ասաց նա: Պացիենտի կրթումն, ըստ Աբելյանի, լրացուցիչ աշխատանք չէ, այլ կատարվող աշխատանքի մի մասը, այս մասով պետությունը ճիշտ հրահանգներ տալիս է, այլ է խնդիրը, թե ինչպես է դա իրականացվում: Նա ընդգծեց՝ կյանքի առաջին 1000 օրվա սնուցումը կարևոր է նաև հետագա 18 տարիների համար:

Մանկաբույժ, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս, «Վստահություն» առողջապահական ՀԿ նախագահ Սուսաննա Հարությունյանի խոսքով՝ 9 տոկոս ցուցանիշը վերաբերում է այն երեխաներին, ովքեր ունեն քրոնիկ թերսնուցում և հասակով թերաճ են՝ թերսնուցման պատճառով:

«Այս ցուցանիշը դրական միտում է, քանի որ իջել է նախորդ 5 տարիների նկատմամբ, բայց սրանով առաջնորդվել հնարավոր չէ: Շատ են սակավարյունություն ունեցող երեխաները, ում հասակը կարող է լինել նորմային համապատասխան, բայց նրանք ունեն ցածր դիմադրողականություն, հաճախ են հիվանդանում, զարգացումը դանդաղ է ընթանում, մահացության դեպքեր էլ կան»,- ասաց նա: Հարությունյանը նշեց՝ թեպետ մինչև 5 տարեկաններն ամենախոցելի խումբն են, բայց դպրոցական երեխաներն էլ ունեն նկատելի թերսնուցում: Նա ընդգծեց նաև մի խնդիր՝ Հայաստանում ծնողները երեխաների՝ մի քանի ամսական հասակից չարաշահում են քաղցրավենիքը, օրինակ՝ Շվեդիայում երեխաները քաղցրավենիք ուտում են շաբաթը մեկ անգամ, իսկ մեզ մոտ երբեմն անգամ մեկ տարեկան երեխայի մոտ քաղցրավենիքն է լինում հիմնական սնունդը:

«Թերսնուցում ասելով մենք պետք է միայն կալորիականության թերսնուցում չհասկանանք, այլև բաղադրամասերի: Մենք պետք է ավելի շատ ծրագրեր անենք այն ուղղությամբ, որ երեխաները, ովքեր ունեն երկաթի, վիտամինների թերսնուցում, հայտնաբերվեն, նշանակենք համապատասխան հավելումներ: Շատ մեծ տոկոս է կազմում սակավարյունությունը, մենք փորձեցինք ալյուրը երկաթով հաևրստացնել, դա չգործեց, բայց կարելի է թիրախային խմբերում ինչ-որ քայլեր անել»,- ասաց նա: Հարությունյանը ևս կարևորեց ծնողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը:

Նա նշեց մի դեպք, երբ ծնողը 5 օրականից երեխային կերակրել էր խտացրած կաթով, երեխան ծայրահեղ ծանր վիճակում էր եղել, հետագայում հարազատներին բացատրելով՝ կարողացան երեխային այդ վիճակից դուրս բերել: Հարությունյանը ընդգծեց՝ դպրոցն ու մանկապարտեզը լավ հնարավորություն են՝ երեխաներին ճիշտ սնելու:

Save The Children միջազգային կազմակերպության փորձագետ Գրիգորի Գրիգորյանցը նշեց, որ թերսնված երեխային առանձին հաստատությունում պահել չի կարելի, դա երեխայի իրավունքների խախտում է: Հայաստանում օրենսդրությամբ ամրագրված է՝ ընտանիքի աղքատությունը որևէ կերպ չի կարող հիմք հանդիսանալ երեխային ընտանիքից զրկելու համար, քանի որ այդ պարագայում նրան զրկում են այն ջերմությունից և այլ ասպեկտներից, որոնց բացակայությունը հանդիսանում է հիվանդության, ֆիզիոլոգիական խնդիրների պատճառ: Վերջին 5 տարիների ընթացքում թերսնուցման մակարդակի՝ 50 տոկոսով նվազումն, ըստ Գրիգորյանցի, աննախադեպ ցուցանիշ է. չկա մի երկիր, որ 5 տարիների ընթացքում 50 տոկոսով նվազեցնի ցուցանիշը, այլ հարց է՝ ո՞ր ծրագրերն են արդյունավետ եղել, ինչի՞ վրա շեշտը դնել:

«Կարևոր է նաև իրազեկվածությունը. հաց-մակարոն-էժան քաղցրավենիքը լուծում չէ, նույն ֆինանսական զամբյուղի շրջանակներում կարելի է ապահովել բանջարեղեն, կանաչեղեն, որոնք վիտամինների անհրաժեշտ քանակությունն ունեն»,- ասաց նա: Գրիգորյանցը նշեց՝ սոցապնախարարության կողմից անհրաժեշտ աշխատանքը տարվում է, գուցե հատկացվող բյուջեն բավարար չէ, ծրագրերը երբեմն հասցեական չեն, բայց միևնույն ժամանակ՝ այս պահի դրությամբ փոփոխություններ են արվում, հնարավորինս փոխվում է և ընլայնվել է մատուցվող ծառայությունների ցանկը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Տարածաշրջանում կայունության ամրապնդումը բխում է Իրանի շահերից․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}