Հասարակություն 18:40 07/03/2018 Հայաստան

Նախագահը Կանանց տոնի կապակցությամբ պարգևատրել է արդյունավետ և բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց

Կանանց տոնի նախօրեին Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում հյուրընկալել են տարբեր բնագավառներում ներդրում ունեցած, իրենց արդյունավետ և բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց, ինչպես նաև բազմազավակ ծնողների: Հանրապետության Նախագահը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին և ի դեմս նրանց՝ հանրապետության բոլոր կանանց գալիք տոնի առթիվ:

ՀՀ նախագահի աշշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ նախագահը նաև պետական բարձր պարգևներով խրախուսել է նստավայրում հյուրընկալված կանանց, իսկ բազմազավակ ծնողներին՝ ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, զավակների ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար Ծնողական փառքի մեդալով պարգևատրելուց բացի, խրախուսել է դրամական պարգևով:

«Սիրելի՛ պարգևատրվածներ,
Սիրելի՛ տիկնայք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ և իհարկե վաղվա տոնի առիթով, որ տևելու է մեկ ամբողջ ամիս, այնուհետև ողջ տարին՝ ընդհուպ մինչև հաջորդ տարվա մարտի 8-ը:
Որևէ հասարակության ժամանակակից և կայացած լինելու մասին հնարավոր է խոսել դրանում կանանց ունեցած դերակատարության համատեքստում: Եթե տվյալ հասարակության մեջ կանայք լուրջ դերակատարներ չեն, ապա այդ հասարակությունը երբեք չի կարող կոչվել արդի, ժամանակակից:

Մեր անցած պատմական ճանապարհը և հենց այդ պատմական փորձը մեզ հուշում են, պարտադրում են, որ այսօր էլ կանայք էական դերակատարություն ունենան: Մեր հասարակության մեջ նրանք ունեն այդ դերակատարությունը: Իհարկե, կցանկանայի ասել՝ լայն դերակատարություն, լայն ներգրավվածություն ունեն, բայց այդ աշխատանքը մեր ապագա աշխատանքների մի մասն է: Ես խորապես համոզված եմ, որ ամեն տարի, ամեն ընտրություններից հետո՝ լինեն դրանք տեղական ինքնակառավարման մարմինների, թե համապետական ընտրություններ, կանայք ամեն անգամ և՛ ակտիվորեն պետք է մասնակցեն, և՛ նրանց դերակատարությունը, անշուշտ, պետք է ավելանա: Բայց այստեղ մի հանգամանք կա՝ կանայք դա պետք է ցանկանան: Շատ դեպքերում կանայք չեն ցանկանում հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ ներգրավվել: Դա, միգուցե, ողջ հասարակության մեղքն է, միգուցե տղամարդկանց խնդիրն է: Այնուհանդերձ, ես միշտ կոչ եմ արել և կոչ եմ անելու, որպեսզի կանայք ակտիվորեն մասնակցեն մեր երկրի շինարարությանը: Դա չափազանց կարևոր է: Եվ չնայած խոսքերս չկարողացա լիարժեքորեն ասել այն առումով, որ շատ մեծ ներգրավվածություն չկա, սակայն մենք ճիշտ ճանապարհի վրա ենք՝ տարեցտարի կանայք ներկայացվում են մեր պետական կառավարման բոլոր մակարդակներում, և չկա հանրապետությունում մի ոլորտ, որտեղ կանայք ներկայացված չլինեն:

Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ ձեզ և՛ պարգևների, և՛ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ դուք մշտապես լինեք կանացի, մեզ բոլորիս՝ և՛ հասարակությանը, և՛ տղամարդկանց, պարգևեք ջերմություն, ոգևորություն, իհարկե նաև՝ սթափություն: Սա շատ կարևոր հանգամանք է:

Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել արարողությանը մասնակցող կանանց հետ: Նախագահն առաջարկել է նրանց՝ ներկայացնել իրենց տեսակետները, նկատողությունները, առաջարկությունները և պետության կողմից կանանց դերակատարությունը հասարակական-քաղաքական կյանքում և պետական կառավարման համակարգում ավելի մեծացնելու, ներգրավվածությունը խրախուսելու ուղղությամբ իրականացվելիք քայլերի վերաբերյալ:

Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:09
Լենինգրադի մարզի լճում հայաստանցի է խեղդվել
Անցած օրվա ընթացքում Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ջրամբարներում երեք տղամարդ է մահացել։ Այս մասին հայտնում է 78.ru-ն՝ հղում անելով...
Աղբյուր` Panorama.am
16:00
Արարատի դատախազության կողմից հայտնաբերվել է փողերի լվացման դեպք
Մասիսի քաղաքապետարանում առերևույթ հանցավոր չարաշահումների առթիվ 2019թ. դեկտմբերին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:53
Ռուսական կողմից բեռնատարների համար Լարսի ավտոճանապարհը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
15:47
Նիկոլ Փաշինյանն ապացուցեց Թուրքիայի տեսակետը. Արագած Ախոյան
«Հերթական թունավոր ճաշկերույթն այս ժողովրդին, որը Նիկոլը պարբերաբար հրամցնում է»,- քաղաքական, հասարակական գործիչ Արագած Ախոյանն...
Աղբյուր` Panorama.am
15:40
Կարճատև անձրև և ամպրոպ՝ հանրապետության շրջանների զգալի մասում
Հանրապետության տարածքում հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ը, հուլիսի 1-3-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և...
Աղբյուր` Panorama.am
15:32
ԿԲ հայտարարությունը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ
Անկանխիկ են լինելու աշխատավարձերը, տրամադրվող վարկերը և փոխառությունները, տրամադրված փոխառությունների մարումը, ապահովագրական հատուցումները։
Աղբյուր` Panorama.am
15:23
Թուրքիայի արևելքում ջրհեղեղի պատճառով փակվել է Իգդիր-Նախիջան ավտոճանապարհը
Թուրքիայի Աղրըի և Իգդիրի նահանգներում հրոդառատ անձրևները խաթարել են կյանքի բնականոն ընթացքը, գրում է Էրմենիհաբերը։ Աղրըի Դողուբայազետի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Գյումրում ՌԴ հյուպատոսության դիմաց գերիների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում
Ֆեյսբուքի օգտատեր Կարապետ Պողոսյանը հայտնում է, որ Բաքվում պահվող գերիների ծնողները  բողոքի ակցիա են անցկացնում ՌԴ Գյումրու հյուպատոսարանի...
Աղբյուր` Panorama.am
15:08
Համալիրի հարակից տարածքում շինարարությամբ զբաղվող ընկերությունը թույլ է տվել խախտումներ
Երևանի քաղաքապետի կողմից ստացված գրության հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական...
Աղբյուր` Panorama.am
14:53
ՔՊ-ականները զոհված զինծառայող Գևորգ Արշակյանի մայրիկին չընտրեցին
Խորհրդարանն ընտրել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների թեկնածուներ
Աղբյուր` Panorama.am
14:45
Տարածաշրջանը՝ ըստ «Հենակետ»-ի
«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել  ու հրապարակել է Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր...
Աղբյուր` Panorama.am
14:40
Սիսիանում և Ույծում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
14:35
«Սիլվայի գործով» քննությունն անցնում է դռփակ ռեժիմով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակեց «Սիլվայի գործով» քննությունը։ Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց,...
Աղբյուր` Panorama.am
14:26
Հրաչ Բերբերյան. Կառավարությանը հարցրեք, ինչո՞ւ է կարտոֆիլը թանկ
«Հիմա ասում են, ինչո՞ւ է ծիրանը թանկ, կարտոֆիլը թանկ։ Կառավարությանը հարցրեք։ Ինչո՞վ է զբաղված մրցակցության պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
14:17
Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 25 քաղաքացու, այդ թվում՝ Բայդենի ընտանիքի անդամների նկատմամբ
ՌԴ արտաքին գործերի նախարարությունն ընդլայնել է ամերիկյան անցանկալի անձանց ցանկը ևս 25-ով։ Ցուցակում ընդգչկվել են նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի...
Աղբյուր` Panorama.am
14:06
Բալյան. Բաքվի թվային բոլոր այս աճպարարությունները ակնհայտորեն հետապնդում են մեկ նպատակ
Քաղաքական  վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է. «Ադրբեջանը վերջապես ավարտեց Արցախյան վերջին պատերազմի զոհերի վիճակագրության...
Աղբյուր` Panorama.am
14:05
«Հենց դա էլ կորոշի, մենք արժանի՞ ենք արժանապատիվ ապրելու, Հայրենիք ունենալու, թե ոչ»
«Մայրե՛ր, միավորվեք, եթե ուզում եք փրկել ձեր զավակներին վաղվա պատերազմից, մենք գիտենք ինչ է կորստի ցավը..... կօգնենք ձեզ չապրել այն..... միայն թե միավորվեք»։
Աղբյուր` Panorama.am
13:53
Աղավնոյի գյուղապետ. Ինչո՞ւ անընդհատ պետք է լքենք, լքելու տեղ չունենք
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում կյանքը բնականոն շարունակվում է նույնիսկ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունից հետո։...
Աղբյուր` Panorama.am
13:42
ՊՆ-ում քննարկել են սմարթֆոնների արգելքի ու զինծառայողների մասնակցությամբ հաճախակի դարձած վթարների հարցը
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել է ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
13:35
Մեզ պետք է դիմադրություն թշնամու և Նիկոլի օրակարգին. Իշխան Սաղաթելյան
«Հուլիսի 1-ին՝ ժամը 19:30-ին, հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Իրանում 2500 տարվա հնությամբ ամբարտակի ջրանցք է հայտնաբերվել
Իրանում 2500 տարվա հնության հսկայական ամբար են հայտնաբերել, որը տեղացիներն օգտագործել են երաշտի դեմ պայքարի նպատակով, գրում է ParsToday-ը։...
Աղբյուր` Panorama.am
13:06
«Վեոլիա Ջուր»-ը հայտնաբերել է Մալաթիա-Սեբաստիայում թաքնված վթարը
Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում տեղադրված ծախսաչափը միանգամից վայրկյանում 32 լիտր ջրի կորուստ է գրանցել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:59
Ռուսաստանցիները հանգստի համար կարող են 12 երկիր մեկնել
Երկրների շրջանակը, որտեղ ռուսները կարող են հանգստանալ, կամաց-կամաց նեղանում է։ Որոշ երկրներ վիզաներ չեն տրամադրում ռուսաստանցիների,...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցում կա երկու կարծիք. Ալեն Սիմոնյան
Մոտ օրերին կքննարկեն ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն...
Աղբյուր` Panorama.am
12:26
Առաջարկվում է սահմանել «Հանրապետություն» մրցանակ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին...
Աղբյուր` Panorama.am
12:17
Մոլդովան հայտարարել՝ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակը չի ենթադրում միանալ պատժամիջոցներին
Ստանալով Եվրամիության թեկնածուի կարգավիճակ՝ Քիշնևը չպետք է ինքնաբերաբար միանա հակառուսական պատժամիջոցներին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ,  հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:10
Հայտարարվել է 4 վթարավտանգ հատվածների բարելավման շինաշխատանքների ձեռքբերման բաց մրցույթ
Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. հուլիսի 25-ը՝ ժամը 16:00 (Երևանի ժամանակով)։
Աղբյուր` Panorama.am
12:00
Քաղաքագետ. Խնդիրը ժողովուրդը չի լուծում, խնդիրը լուծում են էլիտաները
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է. «Մի բան էլ. չփորձեք ժողովրդին մեղադրել: Խնդիրը ժողովուրդը չի լուծում, խնդիրը լուծում են էլիտաները:...
Աղբյուր` Panorama.am
11:59
Սուրեն Սարգսյան. Ինչո՞ւ Հայաստանը ՄԽ համանախագահներին չի հրավիրում Երևան
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի շարունակության վերաբերյալ ամերիկյան կողմի հայտարարությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
11:53
Արմեն Պետրոսյան. «Զանգեզուրի միջանցքին» հասնելու թուրք-ադրբեջանական նոր սցենարը
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. ««Զանգեզուրի միջանցքին» հասնելու թուրք-ադրբեջանական նոր սցենարը Հունիսի 27-ին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}