Պենտագոնը Թրամփին թողել է առանց տանկերի
Պենտագոնը թույլ չի տվել տանկերն օգտագործել Վաշինգտոնում կայանալիք զինվորական շքերթին։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով Assosiated Press-ին։
Ռազմական գերատեսչության բացատրական գրության մեջ նշվում է, որ ԱՄՆ մայրաքաղաքի փողոցներով կարող են անցնել միայն «անիվավոր փոխադրամիջոցներ», տանկերը ենթակառուցվածքներին չափից շատ վնաս կպատճառեն։ Միաժամանակ, Պենտագոնը համաձայնություն է տվել, որ շքերթի վերջում թռիչք կատարեն ԱՄՆ օդուժի ինքնաթիռները։
Շքերթը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ Վետերանների օրը։ նախատեսվում է, որ մարտական տեխնիկան կշարժվի Սպիտակ տնից դեպի Կապիտոլիում։
Միջոցառման ծախսերը չեն մանրամասնվում։ Սակայն AP-ի տվյալներով, ավելի վաղ Սպիտակ տանը գնահատել են,որ շքերթը կպահանջի 10-30 միլիոն դոլար։