ՏԻՄ ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ականներն ընտրվել են երկու համայնքում
ՏԻՄ ընտրությունների արդյունքում Արարատի մարզի Սայաթ Նովա, Կոտայքի մարզի Հացավան գյուղերում համայնքապետեր են ընտրվել ԲՀԿ-ական թեկնածուները: Բացի այս համայնքներից ԲՀԿ-ական մեկ թեկնածու ինքնաառաջադրված էր Լոռու մարզի Դեբետ գյուղում:
ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն, համայնքերի մեծ մասում վերընտրվել են գործող ՀՀԿ-ական համայնքապետերը՝ Դդմասար, Դարբնիկ, Եղեգնավան, Զորակ, Խաչփար, Նիզամի, Դեվետ, Լեռնավան և այլն:
Նորամարգում երկու ինքնաառաջադրված ՀՀԿ-ականների մրցապայքարում 9 ձայնի տարբերությամբ հաղթել է նույն գյուղի դպրոցի ուսուցիչ Արման Թադևոսյանը:
Հիշեցնենք, որ երեկ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, և ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում:
Նշված 20 համայնքներից 4-ում ընթացել են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 10 համայնքում միաժամանակ ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվել են 37 տեխնիկական սարքավորումներ:
Հարակից հրապարակումներ`
- ՏԻՄ ընտրությունները չենք անտեսում, պարզապես հարմար թեկնածուներ չունենք. Արարատ Միրզոյան
- Մարտի 11-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու 20 համայնքում
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում