Հասարակություն 20:24 12/03/2018 Հայաստան

Հաշմանդամություն ունեցող տղամարդը՝ աշխատանքի փնտրտուքներում

Երևանի բնակիչ 36-ամյա Կարեն Նազարյանը հաշմանդամություն ունի, 2005 թ. տեղի ունեցած ավտովթարի հետևանքով պրոթեզավորել են աջ ոտքը՝ ծնկից վերև: Բանակում ծառայած, բարձրագույն կրթությամբ հաշվապահն արդեն չորս տարի է՝ չի աշխատում:  Նրան չեն ցանկացել աշխատանքի ընդունել ԱԻՆ-ում, ոստիկանությունում: Քաղաքացին զբաղվածության պետական գործակալության կողմից՝ աշխատաշուկայում անմրցունակ անձանց զբաղվածության ապահովման ծրագրերը ձևական է համարում:

Ի դեպ, Նազարյանը մասնակցել է գործակալության ու մասնավոր ընկերությունների կողմից կազմակերպված մասնագիտական ուսուցման դասընթացներին, երկու անգամ աշխատանքի է տեղավորվել, մի քանի անգամ էլ  տարբեր հիմնավորումներով մերժել է աշխատանքի առաջարկները:

Panorama.am-ի հետ զրույցում Կարեն Նազարյանը դժգոհում է  իրեն պատահած գործատուներից: Առաջին անգամ Զբաղվածության գործակալության ծրագրի շրջանակում ընդունվել է աշխատանքի: Ծրագրով պետությունը հաշմանդամություն ունեցող քաղաքացուն աշխատանք տրամադրող տնտեսվարողի գրասենյակը հարմարեցրել է հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքներին, բացի այդ նաև գումարի փոխհատուցում է տրամադրել:

«Գործատուի հետ կնքվեց պայմանագիր մեկ տարի ժամանակով: Գործատուն տեսավ իմ հնարավորությունները, ընդունեց աշխատանքի»,-պատմում է նա:

Նազարյանն ասում է, որ պետության կողմից ծրագրի շրջանակում ընկերությանը տրամադրված գումարով մի քանի նոր համակարգիչ են գնել, բայց իր հետ նոր պայմանագիր չեն կնքել: Գործակալության նույն ծրագրից էլ մեկ անգամից ավելի չէր կարող օգտվել:

«Հաշմանդամության պատճառով իմ աշխատանքը երբեք չի տուժել: Ես հիմա էլ պատրաստ եմ 20 կմ քայլել, աշխատել ցանկացած իրավիճակում, երբեք չեմ ուշացել»,-ասում է նա:

Կ. Նազարյանի խոսքով, իր ռեզյումեն կարդալուց հետո մի քանի տեղ կանչել են աշխատանքի, սակայն «տեսնելով, որ ոտքի հետ կապված խնդիր ունեմ, մտածել են, որ ժամանակին աշխատանքի չեմ ներկայանա, առանց փորձաշրջան նշանակելու, ասել են կզանգենք, էլ չեն զանգել»:

Հիմա նա բիզնես նախագիծ է մշակել, որի իրականացման համար 2.5 մլն դրամ գումար է պետք: Կարենի խոսքով, գործակալությունից հայտնել են, որ այդքան գումար տրամադրել իրեն չեն կարող, կարող են 500 հազար դրամ տալ, հետագայում նաև աշխատողների աշխատավարձերը: Ծրագրին նա ընթացք չի տվել:

Զբաղվածության պետական գործակալությունում Կարենին լավ են ճանաչում, մի քանի էջանոց տեղականք կա այն մասին, թե որ թվականին ինչ դասընթացի է մասնակցել,  քանի անգամ է աշխատանքի տեղավորվել, քանի անգամ է նա առաջարկած աշխատանքը մերժել ու ինչ
հիմնավորմամբ: Նրա հետ գործակալության պետ Արտակ Մանգասարյանն անձամբ է աշխատում:

«Կարեն Նազարյանը գործակալության երեք ծրագրերում ընդգրկվել է, ընդունվել է աշխատանքի մասնավորի մոտ, նրան մասնագիտական կրթություն էլ ենք տվել»,-Panorama.am-ի հետ զրույցում նշում է Մանգասարյանը:

Նա թվարկում է.

2014 թվականին ուղղորդել են «Դիլանյան պրինտ» ՍՊԸ հաշվապահի թափուր պաշտոնում աշխատելու համար, աշխատավարձը՝ 80 հազար դրամ: Նազարյանը «աշխատավարձը ցածր է, աշխատավայրի գույքն ու տեխնիկան հին են» հիմնավորմամբ հրաժարվել է այդ աշխատանքից:
Մեկ ամիս անց մեկ այլ ծրագրով աշխատանք են առաջարկել «Քյավառ աուդիտ»-ում, այս անգամ էլ Նազարյանն ասել է, որ իր պատկերացմամբ առաջարկած աշխատանքային պայմանները կլինեն ոչ բարվոք ու հրաժարվել է աշխատել:

Դրանից հետո հաշվապահի աշխատանք են առաջարկել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում, այս անգամ էլ քաղաքացուն չեն բավարարել գործատուի պայմանները:

Նա հրաժարվել է նաև 200 հազար դրամ աշխատավարձով աշխատանքից, հիմնավորել է Քանաքեռում գտնվող ընկերությունն իր տնից հեռու է:

«Ա. Բարսեղյան և գործընկերներ» ՓԲԸ-ում էլ առաջարկվող աշխատանքը մերժել է, քանի որ նրան առաջարկել են անցնել մեկ ամիս փորձաշրջան, որի ընթացքում վճարելու էին 50 հազար դրամ, որից հետո ըստ մասնագիտական գիտելիքների ու կարողությունների կվերնայվեր աշխատավարձի չափը՝ ոչ պակաս, քան 120 հազար դրամ:

«Այս տեղեկանքնեը բոլորը կան, տրամադրվել են վարչապետին: Եթե քաղաքացին ասում է՝ այդ ծրագրերը ձևական են, ինչպես են կույր, խուլ մարդիկ աշխատանքի ընդունվել ու աշխատել, ինչպես է ինքն աշխատել: Ես քաղաքացուն էլ եմ ասել, այդ էներգիան, որ ծախսում ես բողոքներ գրելու վրա, ավելի լավ է գործատուների մոտ այցելես, սովորես ոնց դիմես գործատուին, ինչպես հարցազրույցն անցնես: Ծիծաղելի է, երբ բարձր որակավորում չունեցող մասնագետը գործատուի մոտ գնում է իր պայմաններով, դրանք է սկսում թելադրել»,-ասում է գործակալության պետը:

Նա չի բացառում, որ մի քանի գործատուներ հրաժարվել են Կարեն Նազարյանին աշխատանքի ընդունել անձնային որակների պատճառով:

«Նա չի ցանկանում հավաստագիր ստանալ: Ասում է, պետք է աշխատանքի ընդունվեմ քվոտայի սահմաններում առանց մրցույթի: Ես նրան բացատրում եմ՝ այդպես հնարավոր չէ: Դրանից հետո դիմում է բոլորին՝ նախարարին, կառավարությանը, վարչապետին, նախագահին: Ինքը զանգահարել է ինձ, ասում է, ես ուր դիմում եմ, ձեզ մոտ են ուղղորդում, դուք ասեք, որ ինձ օգնել չեք կարող»,-հավատացնում է գործակալության պետը:

Մանգասարյանը Նազարյանի հետ աշխատելու, շփումների արդյունքում եկել է եզրակացության, որ քաղաքացու սահմանած պայմաններով աշխատանք դժվար թե որևէ տեղ գտնվի. «Մարդը գնում է աշխատանքի, ասում է՝ գույքը մաշված է, համակարգիչը լավը չի, էդ տրամադրվածությամբ մարդը կարո՞ղ է աշխատանք գտնի: Անգամ աշխատավարձի չափին խոսակցությունը չի հասնում»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:25
Վրաստանը տղամարդկանց վաղ մահացության ցուցանիշով առաջատար երկրների տասնյակում է
70 տարեկանից բարձր տարիքի հասնելու ավելի մեծ հնարավորություններ ունեն Իսլանդիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի տղամարդիկ։
Աղբյուր` Panorama.am
17:16
ԻՊ-ն ստանձնել է Իրանում ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն  իր վրա է վերցրել Իրանում ռազմական շքերթի ժամանակ իրականացված ահաբեկչության...
Աղբյուր` Panorama.am
17:12
Ովքեր դժվարանում են բան ասել, թող դիմում գրեն ու գնան իրենց գործերին. վարչապետ
2017 թվականին Արարատի մարզում լոլիկի բերքը կազմել է 116 484 տոննա, այս տարի 35 հազար տոննայով պակաս լոլիկ է սպասվում: Այս մասին այսօր Արարատի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից
Չինաստանի իշխանությունները ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից հրաժարվել են ամերիկյան կողմից  նոր մաքսատուրքեր սահմանելու պատճառով: Այս...
Աղբյուր` Panorama.am
16:49
Անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ուժերը միջազգային այդ չարիքի դեմ պայքարում. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին։
Աղբյուր` Panorama.am
16:40
ՀՖՖ փոխնախագահներ են նշանակվել
Կայացել է ՀՖՖ նորընտիր Գործկոմի առաջին նիստը։
Աղբյուր` Panorama.am
16:38
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Ահվազ քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
16:26
Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացել ԱԱԾ տնօրենի դեմ. pastinfo.am
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ հայց է ներկայացվել դատարան. հայցվորը Սեդրակ Քոչարյանն է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:23
Թույլ չտալ որպեսզի ավտոբուսներով, ԳԱԶելներով ընտրողների բերեն ընտրատեղամասեր. Օստիպյան
Երևան քաղաքի ավագանու ընտրություններից առաջ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այսօր Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների...
Աղբյուր` Panorama.am
16:11
Հռոմի Պապը մեկնել է Վիլնյուս
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Լիտվա է ժամանել, և հենց այս երկրից է սկսում նրա քառօրյա այցը Բալթյան տարածաշրջան։ «Իզվեստիա»-ն գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
16:00
ՄԱԿ. Եմենի բնակիչները սովից տերևներ են ուտում
«Եմենում իրավիճակն աղետի շեմին է»,- այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում նախօրեին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի...
Աղբյուր` Panorama.am
15:48
ՀՖՖ-ում կադրային ջարդ չի լինելու. Արթուր Վանեցյան
Վանեցյանը կեսկատակ հիշեցրեց, որ երկրում իրավիճակ է փոխվել, իրավիճակ է փոխվել նաև հայկական ֆուտբոլում։
Աղբյուր` Panorama.am
15:30
ԵԽԽՎ ՀՀ հարցով համազեկուցողները կգործուղվեն Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ. Արփինե Հովհաննիսյան
ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը որոշում է կայացրել ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներին հնարավոր ամենակարճ ժամկետում գործուղել Հայաստան՝...
Աղբյուր` Panorama.am
15:22
ՀՖՖ գործկոմի կազմը հաստատվեց
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովում հաստատվեց ՀՖՖ գործկոմի կազմը։ ՀՖՖ գործկոմի անդամներ են՝ 1. Արթուր Վանեցյան 2. Արմեն...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՊԲ. Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է շուրջ 2300 կրակոց
Սեպտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է...
Աղբյուր` Panorama.am
14:56
Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուներ կան և ներսից, և դրսից . Վանեցյան
«Առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում կներկայացվի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր նոր մարզչի թեկնածությունը»,- ասաց Վանեցյանը։
Աղբյուր` Panorama.am
14:50
Սաուդյան Արաբիայի պետական ալիքով առաջին անգամ լուրերը վարելու է կին
Սաուդյան Արաբիայի պետական հեռուստաընկերության  լուրերի գլխավոր թողարկումը պատմության մեջ առաջին անգամ վարելու է կին։ Իզվեստիան, հղում...
Աղբյուր` Panorama.am
14:33
Իրանում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվն ավելացել է
53 մարդ վիրավորվել է, այդ թվում կանայք և երեխաներ։
Աղբյուր` Panorama.am
14:17
Մենք ֆուտբոլին պետք է մոտենանք, որպես սոցիալական նախագծի. Արթուր Վանեցյան
«Իմ կողմից ես ամեն ինչ անելու եմ, որ մեր համատեղ աշխատանքը ստացվի, համոզված եմ, մենք միասին հաջողության կհասնենք»,- այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՀՖՖ-ն միշտ էլ հարգված է եղել եվրոպական ֆուտբոլային համայնքի կողմից. ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ
«Հայաստանի հետ մեր հարաբերությունները միշտ եղել են հոյակապ և հիմնված են եղել համատեղ համագործակցության վրա» ,- ասաց նա։
Աղբյուր` Panorama.am
14:10
Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ
Հայաաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ այսօր կայացած արտահերթ ժողովի ժամանակ քիչ առաջ Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ՝ 24 ներկա և պատշաճ գրանցված...
Աղբյուր` Panorama.am
13:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Աղբյուր` Panorama.am
13:33
Կաբինետներից դուրս եկեք, գնացեք դաշտերում անցկացրեք ձեր ժամանակը. Փաշինյանը՝ համայնքապետերին
«Ընդունված է ասել, որ փող չկա պետական բյուջեում, բայց մեր պետական բյուջեն նման է մաղի, որի մեջ ուզում ենք ջուրը պահել, չի պահվում»,-...
Աղբյուր` Panorama.am
13:15
Բեյոնսեն ու Ջեյ Զին հիփոթեքով առանձնատուն են գնել
Փոփ-աստղ Բեյոնսեն ամուսնու՝ ռեփեր Ջեյ Զիի հետ հիփոթեքով գնել է առանձնատուն։ Վեստի.ռու կայքը, հղում անելով The Wall Street Journal -ին, գրում է,...
Աղբյուր` Panorama.am
13:00
Ըստ բացատրությունների՝ տղամարդը ցուցակագրումների դիմաց փող է խոստացել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հայտնաբերել և ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
12:41
Վանեցյանը ժամանեց Ֆուտբոլի ակադեմիա՝ ընտրությունների
ԱԱԾ տնօրեն, ՀՖՖ նախագահի միակ թեկնածու Արթուր Վանեցյանը ժամանեց ֆուտբոլի ակադեմիա, որտեղ րոպեներ անց կմեկնարկի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի...
Աղբյուր` Panorama.am
12:30
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ կընտրեն
Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը և ՀՖՖ ՀԿ հիմնադիր ժողովը: Տեղի կունենա ՀՖՖ նախագահի և Գործկոմի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Հայաստանը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելուն. Զոհրաբ Մնացականյան
«Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը եղել և մնում է ամենագործնական, ամենաարդյունավետ ձևաչափը, որի շրջանակներում տեղի է ունենում...
Աղբյուր` Panorama.am
12:00
Դատական դեպարտամենտն իրազեկում է
Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են. «Հարգելի՛ համաքաղաքացիներ, Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:48
Տանզանիայում քառօրյա սուգ է
Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին քառօրյա սուգ է հայտարարել՝ Վիկտորիա լճում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհվածների հիշատակին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խոստանում եմ՝ մենք փակելու ենք ՀՖՖ-ի և ֆուտբոլային ակումբների թշնամանքի էջը. Վանեցյան
16:24 22/09/2018

Խոստանում եմ՝ մենք փակելու ենք ՀՖՖ-ի և ֆուտբոլային ակումբների թշնամանքի էջը. Վանեցյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}