Մոգերենի. ԵՄ-ն չի ճանաչի Ղրիմում նախագահական ընտրությունների արդյունքները
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը չի ճանաչի Ղրիմի տարածում Ռուսաստանի նախագահի ընտրությունների արդյունքները։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստիին»։
«Մենք չենք ճանչի ընտրությունների արդյունքները։ Եվ կոչ կանենք հարգել այն մարդկանց իրավունքները, որոնք ապրում են այդ տարածքում»,- ասել է Մոգերինին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ։
Պորոշենկոն հաստատել է, որ Կիևը ևս չի ճանաչի այդ ընտրությունները։