Ավստրալացի թոշակառուն հաջողացրել է փրկվել շնաձկանից
Ավստրալացի տարեց տղամարդը հաջողացրել է փրկվել իր վրա հարձակված շնաձկանից, գրում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով 9news.com.au-ին:
Վիկտորիա նահանգի վաթսունիննամյա բնակիչ Ռոբ Կրոսլանդը լողում էր ափից 100 մետր հեռավորության վրա, երբ նրա վրա է հարձակվել 3.5 մետրանոց շնաձուկը:
«Սկզբում ես տեսնա նրա լողակը: Շնաձուկը շրջան էր գծում իմ շուրջ, իսկ հետո սլացավ ուղիղ իմ վրա»,- պատմել է նա:
Տղամարդը գլուխը սուզել է ջրի տակ, և երբ շնաձուկը մոտեցել է, բռունցքով հարվածել է նրա քթին:
Ավստրալացու կարծիքով, իրեն փրկվել օգնել է վառ վարդագույն լողազգեստը, որի շնորհիվ շնաձուկը հասկացել է, որ իր առջև ծովափոկ չէ: