Թուրքիան հուսով է, որ Ռուսաստանի հետ կհրաժարվեն վիզային ռեժիմից
Անկարան հուսով է, որ Ռուսաստանի Դաշնությունն ու Թուրքիան վաղ թե ուշ կհրաժարվեն վիզային ռեժիմից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Եթե հակասություններ չլինեին, որոնք մեզ մոտ նախապես ի հայտ են եկել, ապա մենք Ռուսաստանի հետ արդեն կունենային առանց վիզայի ռեժիմ՝ փաստաթղթերով, ինչպես հիմա անում են Ուկրաինան ու Վրաստանը»,- ասել է նա:
Չավուշօղլուն հույս է հայտնել, որ վաղ թե ուշ բյուրոկրատական հարցերը կմեկուսացվեն և կանցնեն հաջորդ քայլին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ