Բիթքոինի փոխարժեքը շարունակում է նվազել
Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթը (կրիպտոարժույթ)՝ բիթքոինի փոխարժեքը շարունակում է նվազել, այսօրվա տվյալներով բիթքոինը վաճառվում է 9,3 հազար դոլարի սահմաններում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Coinmarketcap-ի տվյալներով՝ բիթքոինի փոխարժեքը նվազել է 1,4%-ով՝ կազմելով 9,42 հազար դոլար: Bitfinex բորսայում կրիպտոարժույթի գինը նվազել է 1,91%-ով՝ հասնելով 9,378 հազար դոլարի, OKEx-ում՝ 1,67տոկոսով՝ կազմելով 9,374 հազար դոլար:
Ինչ վերաբերում է այլ թվային արժույթներին, ապա դրանց փոխարժեքը նույնպես նվազել է: Մասնավորապես, Ethereum-ի փոխարժեքն անկում է ապրել 1,71%-ով և կազմել 710,99 դոլար, Ripple-ի փոխարժեքը նվազել է 1,78%-ով և կազմել 0,8 դոլար, Bitcoin Cash-ն էլ նվազել է 1,98%-ով ՝ հասնելով 1092,55 դոլարի:
Աղբյուրի համաձայն՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 380,87 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 42 տոկոսը: