Գերմանիայում թուրքական մզկիթների վրա հարձակումները նշան են, որ թուրքերն իրենց ապահով չզգան. թուրքագետ
Գերմանաթուրքական դիվանագիտական հարաբերությունները լարված կմնան այնքան ժամանակ, քանի դեռ չեն կարգավորվել Թուրքիա-Արևմուտք հարաբերությունները։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝Գերմանիայում թուրքական մզկիթների վրա իրականացված վերջին հարձակումները առանց այդ էլ սրված հարաբերությունների վատթարացման առիթ դառնան։
«Թուրքիայի և Գերմանիայի հարաբերություններն տևական ժամանակ է՝ ստվերված են։ Արդեն երկու տարի է՝ ինչ գերամանթուրքական հարաբերությունները չեն կարգավորվում, ավելին՝ առկա անջրպետն ավելի է խորանում։ Այդ ամենը պայմանավորված են աշխարհաքաղաքական գործոններով, երբ լարված են առհասարակ Արևմուտք-Թուրքիա հարաբերությունները։ Հենց այս հողի վրա էլ սրված են Թուրքիա-ԵՄ փոխհարաբերությունները»,- ասաց մեր զրուցակիցը։
Թուրքագետի համոզմամբ, գերմանական իշխանությունները բավական մտահոգված են երկրում օր օրի աճող թուրք ազգաբնակչության թվաքանակից։ Մասնավորապես, Գերմանիայի իշխանությունները հրաշալի գիտակցում են, որ թուրքական մեծացող հանրույթը մի օր կարող է դուրս գալ իրենց վերահսկողության դաշտից։
«Եվրոպական այդ երկրում թուրքական մզկիթների վրա հարձակումները նշան են այն բանի, որ գերմանաբնակ թուրքերն իրենց ապահով չզգան և հասկանան, որ գտնվում են գերմանական իշխանությունների վերահսկողության ներքո, ենթարկվում են նրանց»,- ասաց Մուշեղ Խուդավերդյանը։
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան բողոքի նոտա է հղել Գերմանիային՝ կապված այդ երկրում թուրքական մզկիթների վրա իրականացված վերջին հարձակումների հետ:
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտնել է, որ այդ երկրում Գերմանիայի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան է հանձնվել թուրքական կողմի բողոքը:
«Ովքեր էլ լինեն այդ հանցագործները, այդ երկրի, կառավարության պարտավորությունն է նրանց ձերբակալել և կանգնեցնել դատարանի առաջ: Ցավոք, մինչ օրս թուրքերի դեմ իրականացված գործողությունների մեծ մասը մնում է չբացահայտված»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին