Մշակույթ 12:53 13/03/2018 Հայաստան

Թբիլիսիի Պ. Ադամյանի թատրոնը նոր շենք կունենա

Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պրոֆեսիոնալ պետական դրամատիկական թատրոնի շենքը պետք է քանդվի, նոր շենք կառուցվի: Մարտի 13-ին լրագրողների հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը նշեց, որ այս նորությունը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել, հնչել են կասկածներ, դժգոհություններ, թե շենքը պետք չէ քանդել:

Նա ասաց, որ եղան մասնագետների ուսումնասիրություններ, հաշվարկներ, հասկացան, որ վերանորոգման դեպքում թատրոնը սեյսմակայուն չի լինի, բացի այդ, շենքը քանդելով, զրոյից նոր շենք կառուցելով նաև ժամանակ են շահում՝ մոտավորապես մեկ տարի: Շենքի կառուցման ծախսերը հոգում է բարերարը: Թատրոնի ներկայիս շենքի շինարարությունը սկսվել է 1932-ին, այն հանձնվել է շահագործման 1936-ին: Բայանդուրյանը նշեց, որ բոլոր փաստաթղթերը պատրաստ են, մնում է քաղաքապետի ստորագրությունը: Շենքի քանդելը կտևի երեք ամիս, մինչև դեկտեմբերի 28-ը շենքի կմախքը կլինի, կմնան ներքին աշխատանքները, որոնք կտևեն էլի տարիուկես: Թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ նոր շենքը կլինի Վրաստանի լավագույն թատերական շենքերից լավագույնը:

«Հաճախ գրում են՝ թատրոնը չի գործում. այս նախադասությունը բոլորին սպանում է, թատրոնը գործում է, շենքը չի գործում. յոթ տարվա ընթացքում ամեն տարի չորս-հինգ ներկայացում է պատրաստվել, տարին հիսուն ներկայացում ենք խաղում, թատրոնը վերջերս վերադարձել է Հունաստանից՝ Կատերինե քաղաքում միջազգային փառատոնից»,- ասաց նա՝ հավելելով, որ դատարկաձեռն չեն վերադարձել, այլ՝ մրցանակներով:

Ներկայում թատրոնը գործում է Գրիբոյեդովի թատրոնի շենքում: Բայանդուրյանի խոսքով՝ դերասանի համար դժվար է, երբ իր շենքում չէ, կարծես ուրիշի տանը լինի, բայց վստահ է՝ շուտով կվերադառնան իրենց տուն:

Թատրոնի ապագա պլանների մասին խոսելով՝ գեղարվեստական ղեկավարն ընդգծեց՝ թատրոնը գործարան չէ, որ հստակ ասեն՝ երկու կամ երեք տարի հետո ինչ է անելու. թատրոնը գուցե ծրագրի ինչ-որ բան, բայց այդ երկու տարում այնպիսի հանճարեղ գործեր ծնվեն: Այսօր թատրոնի խաղացանկում 35 ներկայացում կա, ընդգրկված են թե հայ, թե վրաց դասականների գործերը, չեն անտեսվում նաև ժամանակակիցները:

«Գերագույն խնդիրն այն է, որ լավ գրականություն մատուցվի: Մեր թատրոնում երիտասարդ կազմ է, բոլորը ունեն թատերական կրթություն: Սա շատ կարևոր է՝ դրսում գտնվող պետական թատրոնի ստեղծագործական կրթությունը: Այսօրվա մեր երիտասարդությունը բարեկամություն է անում վրաց թատրոնի երիտասարդների հետ, ինչը նույնպես կարևոր է»,- ասաց նա:

Հայաստանը թատրոնին տարեկան 15 մլն դրամ է հատկացնում՝ բեմադրություների, շենքի վարձակալության համար: Ու թեպետ թատրոնի բյուջեն այսօր այն հնարավորությունը չունի, որ դերասանը կարողանա լավ ապրել, բայց վերանորոգումից հետո նրանց խոստացել են ֆինանսների լուրջ ավելացում: Թատրոնի խաղացանկում ընդգրկված ներկայացումները թարգմանվում են վրացերեն, դա, ըստ Բայանդուրյանի, շատ կարևոր է, քանի որ վրացի հանդիսատես էլ է գալիս, ովքեր կարողանում են ականջակալներով հետևել ներկայացմանը:

«Մենք մեզ Վրաստանում երկրորդ կարգի թատրոն չենք զգում, Վրաստանի մշակույթի նախարարը մեզ մոտ ավելի շատ է գալիս, քան մյուս թատրոններ»,- ասաց նա:

Թբիլիսիի հայկական թատրոնն այսօր ներկայացում ունի Երևանում՝ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնում: «Օրը անձրևոտ» ներկայացման հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն է: Սա նրա ութերորդ պիեսն է, որ ներկայացվում է «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակներում:

Թատրոնի տնօրեն Լուիզա Խաչատուրովան, ով չորս տարի է՝ պաշտոնավարում է, նշեց, որ այսօր թատրոնը մեկ խնդիր ունի, այն է՝ շենքի հարցը: Նա ասաց, որ նոր շենքի հետ կապված մեծ հույսեր ունեն, իրենց խոստացել են՝ շատ տարածքներ կավելանան, նաև՝ թանգարաններ:

«162 տարեկան է մեր թատրոնը, շատ նյութեր ունենք, որ կարող ենք ցույց տալ հայ հանդիսատեսին, վրաց հանդիսատեսին: Վերջին 10 տարիներին վրաց հանդիսատեսը, չնայած շենքի բացակայությանը, պարբերաբար հաճախում է մեր թատրոն, և Դումբաձեի «Մեղադրական եզրակացությունը» մեր թատրոնը խաղաց վրացերեն»,- ասաց նա՝ նշելով, որ թատրոնի խաղացանկում դա միակ ներկայացումն էր, որ վրացերեն էր: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Շառլ Ազնավուրը կվերսկսի համաշխարհային շրջագայությունը սեպտեմբերին
Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Խորվաթիայում նախատեսված համերգները հետաձգվում են։
Աղբյուր` Panorama.am
20:27
Նոր նշանակումներ Զինված ուժերում
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Օնիկ Գասպարյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ: Այս մասին տեղեկանում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:21
Պորտուգալացին հեծանիվով հասել է Ռուսաստան
Պորտուգալացի ֆուտբոլի երկրպագու Էլդեր Բատիշան իր երկրից հեծանիվով հասել է Ռուսաստան, ուր անցկացվում  են 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի...
Աղբյուր` Panorama.am
20:15
Մեր քայլերի նպատակն է երկրում իրականացել իրական փոփոխություններ. վարչապետ
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը Երևանում է։ Այսօր  ԵԽ պատգամավորներին ընդւոնել է վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
20:09
Վաղը անձրևի հավանականություն կա
Հունիսի 18-ի երեկոյան ժամերին, 19-23-ը՝ գիշերը և երեկոյան ժամերին, հատկապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝...
Աղբյուր` Panorama.am
20:00
Բուլղարական Արևային ափին հսկողությունն ուժեղացվում է
Բուլղարացի ոստիկաններին այդ շրջանում օգնելու են նրանց գործընկերները Ռումինիայից, Չեխիայից, Գերմանիայից։
Աղբյուր` Panorama.am
19:46
Հնդկաստանի բնակիչը 1350 կմ է անցել՝ վարչապետի հետ հանդիպելու համար
Հնդկաստանի Օրիս նահանգի բնակիչ Մուկտիկանտ Բիսվալը 1350 կմ է անցել՝ մինչ մայրաքաղաք Հնդկաստան հասնելը, որպեսզի երկրի վարչապետին հիշեցնի...
Աղբյուր` Panorama.am
19:36
Ռուսաստանում նույնիսկ սպասում կա, որ մեր արտահանման ծավալները կավելանան. Փաշինյան
Կաթի մթերման, պտուղ-բանջարեղենի արտահանման, ինչպես նաև ոռոգման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր են քննարկվել այսօր կառավարությունում։...
Աղբյուր` Panorama.am
19:27
Մեղադրանք է առաջադրվել՝ Բրյուսովի համալսարանի պահեստից յուրացումներ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում իրականացվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Դավիթ Բաբայան. «Մեղքի ատյանը միայն և միայն դատարանն է»
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումները միարժեք չընդունվեցին: ՀՀԿ-ն սկզբում հետապնդման մասին խոսեց, բայց այսօր...
Աղբյուր` Panorama.am
19:09
Չեմ կարծում, որ իմ հարստությունը կկրկնապատկվի, նույնիսկ գուցե եկամուտների անկում լինի. Դավիթ Անանյան
«Ես մի քիչ ձեռնպահ կմնամ ինչ-որ տեղեկատվություն հայտնել, քանի որ քննություն է ընթանում»,- այս մասին «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
19:02
Գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմել է ԱԺ նախագահին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ տալու համաձայնություն ՀՀ Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
18:59
Գյուղնախը՝ ՀՀ-ում արտադրված մթերքների արտահանման պահանջերի վերաբերյալ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պտուղ-բանջարեղեն արտահանողներին տեղեկացնում է, որ  ԵԱՏՄ-անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման...
Աղբյուր` Panorama.am
18:48
Զինհաշմանդամներին զննելու համար գերմանական կլինիկայից ժամանած մասնագետները՝ ՊՆ-ում
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Գերմանիայի առաջատար Օթթոբոք կլինիկայի Կալկաթայի (Հնդկաստան) մասնաճյուղի...
Աղբյուր` Panorama.am
18:37
Կազմվել է հաջողված ֆիլմեր նկարահանած ռեժիսորների ցանկը
Ցանկում հայտնվել են միայն 1980 թվականից հետո նկարահանված ֆիլմերը, որոնք պորտալում միայն դրական՝ «կանաչ» արձագանքներ են ստացել:
Աղբյուր` Panorama.am
18:32
Երևանի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից
Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանն ազատվել է պաշտոնից:  ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանի...
Աղբյուր` Panorama.am
18:28
ՊՆ-ը մատակարար կազմակերպությունների նկատմամբ ուշացման տույժեր կիրառելու մասին
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է. «Վերջին օրերին ՀՀ պաշտպանության նախարարություն են...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մանվել Գրիգորյանի երկրորդ փաստաբանը շարունակում է իրականացնել իր գործառույթները
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը երկու փաստաբան ունի։
Աղբյուր` Panorama.am
18:01
Զգացողությունս երկակի էր թե որպես ծնող, թե որպես քաղաքացի. Դավիթ Անանյան
«Կադրերը նայելիս նախ հիշեցի որդուս, որ այդ ժամանակահատվածում ծառայում էր Հայոց բանակում և զգացողությունս երկակի էր թե որպես ծնող, թե որպես...
Աղբյուր` Panorama.am
17:46
Բակո Սահակյանը շնորհակալական նամակ է ուղարկել Նիկոլ Փաշինյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին շնորհակալական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Արցախի...
Աղբյուր` Panorama.am
17:39
ֆուտզալի Հայաստանի առաջնության մրցանակակիրները պարգևատրվել են
Ֆուտբոլի ակադեմիայում այսօր կայացել է2017-2018թթ. ֆուտզալի Հայաստանի առաջնության մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: ՀՖՖ-ից...
Աղբյուր` Panorama.am
17:27
Վերոնիկ Ռոժե-Լական. ԵԱՀԿ-ն պատրաստ է զարգացնել ու խորացնել Հայաստանի հետ փոխգործակցությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին՝ պատվիրակության ղեկավար Վերոնիկ Ռոժե-Լականի գլխավորությամբ:...
Աղբյուր` Panorama.am
17:25
Երևանի կենդանաբանական այգու անձնակազմն ուղևորվում է Էջմիածին
«Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի կարգադրությամբ Կենդանաբանական այգու մասնագիտական անձնակազմը, միանալով FPWC հիմնադրամի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արա Բաբլոյան. Հսկայական է Իգոր Մուրադյանի ավանդը արցախահայության շահերի պաշտպանության գործում
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ: ԱԺ լրատվության ու հանրության հետ կապերի վարչության...
Աղբյուր` Panorama.am
17:17
ՔԿ. «Արմօյլ» գործարանը կառուցելու թույլտվություն տրամադրելու գործընթացում հայտնաբերվել են չարաշահումներ
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով տվյալներ են ստացվել առ այն, որ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Մի պահանջ եմ ունեցել՝ չխանգարել. Ռուբեն Բաբայան
Այսօր ԱԺ-ում  կազմակերպված «ՀՀ մշակութային քաղաքականության ուղղություններն ու հիմնահարցերը միջազգային պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
16:47
Մանվել Գրիգորյանի կինն ուղիղ եթերում հայտարարեց՝ ինքնասպան չի եղել
Մանվել Գրիգորյանի կինը՝  Նազիկ Ամիրյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ինքնասպանություն չի գործել, ողջ է: «Էդքան...
Աղբյուր` Panorama.am
16:36
Պատգամավորը նկատողություն արեց նախարարին՝ լսումներին ներկա չլինելու համար
«Այն մշակութային քաղաքականությունը, որը տարվել է և տարվում է երկրում, ինձ համար բացարձակապես անընդունելի է, ինչ-որ բան պիտի կոտրվի,...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}