Տնտեսություն 16:20 13/03/2018 Հայաստան

Վստահ ենք, որ Հայաստանում բիզնես անելը լինելու է շատ դյուրին ու շահավետ. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Լիբանան պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է հայ գործարարների հետ նախաճաշով, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարներին և մարտահրավերներին վերաբերող հարցեր։

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ վարչապետը ներկայացրել է ներկա տնտեսական իրավիճակը Հայաստանում և տնտեսության զարգացման դրական միտումները։ Վարչապետն ընդգծել է նաև, որ Հայաստանի գլխավոր առավելություններից մեկն ուժեղ սփյուռքի առկայությունն է՝ մեր այն հայրենակիցները, ովքեր, անկախ իրենց գտնվելու վայրից, անհանգիստ են իրենց հայրենիքի ապագայի համար։

Վարչապետ Կարեն Կարապետյանի հաջորդ հանդիպումը Լիբանանի Առևտրի, արդյունաբերության և գյուղատնտեսության պալատի, Արդյունաբերողների պալատի, Բեյրութի վաճառականների ընկերակցության, Լիբանանցի գործարարների համաշխարհային ընկերակցության, Առևտրի միջազգային պալատի ներկայացուցիչների հետ էր: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ներկաներին հանդիպման հրավերն ընդունելու համար և նշել, որ քննարկման հիմնական նպատակը լիբանանցի գործարարներին Հայաստանի տնտեսական վիճակը, մեր երկրում առկա առավելություններն ու հնարավորությունները ներկայացնելն է և նրանց Հայաստան հրավիրելը՝ բիզնեսով զբաղվելու համար:

«Այս երկու օրվա ընթացքում բավական ինտենսիվ հանդիպումներ ենք ունեցել Լիբանանի մեր գործընկերների հետ և արձանագրել ենք, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր երկու երկրների իրականում բարեկամական հարաբերությունները գտնվում են շատ բարձր քաղաքական մակարդակի վրա, և այն տնտեսական ներուժը, որ մեր երկու երկրներն ունեն, ցավոք, հնարավորինս չի օգտագործվում: Եվ մենք որոշել ենք ու պայմանավորվել ենք՝ որոշակի առումով այդ հարաբերություններին «ռեստարտ» տալ: Որոշել ենք՝ ինտենսիվացնել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, ինչպես նաև բիզնես շփումները», - ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ այսօր Հայաստանում շատ հետաքրքիր և ակտիվ բարեփոխումների փուլ է: Բարեփոխուներն  իրագործվում են բացարձակապես բոլոր ասպարեզներում՝ կառավարում, մաքսային, հարկային ոլորտ, կրթություն, առողջապահություն, արտահանման խթանում, վարկային ծրագրերի իրականացում՝ սուբսիդավորված վարկերի տրամադրմամբ, դատական, սնանկացման ոլորտ, առողջապահության, գյուղատնտեսության ապահովագրություն և այլն:

Անդրադառնալով Հայաստանում ներդրումներ կատարելու և գործարարների համար առկա հնարավորությունների հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ինչո՞ւ գալ Հայաստան, որովհետև տնտեսական աճը լավ է: Հայաստանում ո՞ր ոլորտներում կարելի է ներդրումներ անել:  Մենք շատ ունիկալ երկիր ենք այն առումով, որ մեր հարթակի վրա կարողացել ենք համատեղել շատ դեպքերում թվացող անհամատեղելին: Ի՞նչը նկատի ունեմ՝ 3 մլն բնակչություն, ոչ շատ մեծ երկիր, բայց մենք հանդիսանում ենք Եվրասիական տնտեսական միության անդամ և ունենք արտոնյալ առևտրային ռեժիմներ մտնելու 180 մլն ընդհանուր բնակչությամբ երկրներ, որոնց չափերը պատկերացնում եք՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան: Մենք Եվրամիության հետ ստորագրել ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր և ունենք GSP+ ռեժիմ: Լիբանանն ունի GSP ռեժիմ, բայց մերը մի փոքր ավելի արտոնյալ ռեժիմ է և մենք մուտք ունենք եվրոպական 500 մլն և ավելի բնակչությամբ շուկա: Մենք ունենք GSP ռեժիմ Միացյալ Նահանգների, Կանադայի, Ճապոնիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի հետ, բազմաթիվ երկրների հետ ստորագրել ենք կրկնակի հարկման մասին համաձայնագրեր, և մենք Իրանի հետ սահմանին ձևավորել ենք ազատ տնտեսական գոտի, որը հնարավորություն է տալիս արտոնյալ մուտք գործել 82,5 մլն բնակչությամբ իրանական շուկա: Այսպիսով, Հայաստանում հնարավոր է բիզնես ձևավորել և մուտք գործել շատ մեծ շուկաներ, որոնց բնակչությունը 1 մլրդից ավելի է»:

Կարեն Կարապետյանը ներկայացրել է այն ոլորտները, որոնք կարող են հետաքրքիր լինել գործարարների համար՝ գյուղատնտեսություն, անասնապահություն, ոսկերչություն, թեթև արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հանքարդյունաբերություն, ենթակառուցվածքներ: Վարչապետը նաև տեղեկացրել է, որ այսօր ավարտին է հասցվում արտաքին ուղղակի ներդրումների մասին օրենքը, որի նպատակը ոչ թե դաշտի կանոնակարգումն է, քանի որ այն արդեն կանոնակարգված և տարբեր օրենքներով պաշտպանված էր, այլ բոլոր պայմանների մեկտեղումը մի փաստաթղթում, որում Հայաստանի պոտենցիալ գործընկերը կարող է տեսնել իր հնարավորություններն ու շահերը: «Մոտ ժամանակներս մենք Ազգային ժողովում կհաստատենք պետություն-մասնավոր համագործակցության մասին օրենքը: Խոշոր ծրագրեր ունենք PPP (public-private partnership) ձևաչափով, որոնք վերաբերելու են ենթակառուցվածքներին, ճանապարհաշինությանը, ջրամբարաշինությանը: Մենք ունենք զբոսաշրջության մեծ աճ և, կարծում ենք, որ Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա թերգնահատված է. անցած տարի ունեցել ենք այցելուների 24 տոկոս աճ և ավելի քան 18 տոկոս աճ՝ ոլորտում: Վստահ ենք, որ այս տարի կունենանք համանման թվեր», - ասել է կառավարության ղեկավարը:

ՀՀ վարչապետը նկատել է, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում միջազգային վարկանիշային աղյուսակներում Հայաստանի առաջընթացին,  Doing Business-ի և բիզնես հնարավորությունների բնութագրերի վրա. «Այսօրվա մեր կառավարությունն իր փիլիսոփայության մեջ համոզված որդեգրել է, որ իր հիմնական գործառույթը բիզնեսին չխանգարելն է: Մենք վստահ ենք, որ պետությունն արդյունավետ կառավարիչ չէ այն ոլորտներում, որտեղ բիզնես շահեր կան: Եվ ելնելով դրանից՝ բոլոր այդ ոլորտները տալիս ենք մասնավորի կառավարմանը: Եվ եթե դուք նման որոշում կայացնեք,  իմ պատկերացմամբ, շատ տրամաբանական որոշում՝ գալ Հայաստան և բիզնես հիմնել, ի դեմս կառավարության և այն օղակների, ում հետ աշխատելու եք, դուք տեսնելու եք ռեալ գործընկերային հարաբերություններ: Վստահ ենք, որ ունենալու ենք այնպիսի երկիր, որտեղ բիզնես անելը լինելու է շատ դյուրին, շահավետ և տրամաբանական»: 

Վարչապետ Կարեն Կարապետյանը ծանոթացել է նաև «Հայկական անկյուն»-ում Հայաստանից ներկայացված արտադրատեսականուն:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:50
«Խելագարվելիք է». Էդիկ Բաղդասարյանը Փաշինյանի նորանշանակ խորհրդականի մասին
«Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության...
Աղբյուր` Panorama.am
20:44
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին
Կողմերը կարևորել են փոխվստահության և խաղաղ գործընթացի համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը:
Աղբյուր` Panorama.am
20:35
ՔԿ-ի տարածած տեղեկությունները սուտ են և զրպարտություն. Աթանեսյանը Վլադիմիր Գասպարյանի անունից հայտարարություն է տարածել
«Վստահ եմ, որ քրեական գործի օբյեկտիվ նախաքննությամբ այդ տեղեկությունները հերքվելու են»,- գրել է նա։
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների պետք է սպասել ևս 200 տարի
Որպեսզի  հասնեն տղամարդկանց և կանանց իսկական հավասարության, ներառյալ աշխատավարձը, անհրաժեշտ է ևս 200 տարի։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս...
Աղբյուր` Panorama.am
20:26
Հեղաշրջման փորձի գործով մինչ օրս Թուրքիայում ցմահ ազատարզրկման է դատապարտվել 1934 մարդ
Նրանցից 956-ն իրենց պատիժը կրելու են խստացված ռեժիմով կալանավայրում:
Աղբյուր` Panorama.am
20:21
Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ հատվածում բուք է, տեսանելիությունը՝ 20-30 մետր:
Աղբյուր` Panorama.am
20:16
Հայաստանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում չի սատարել Ղրիմի հարցով բանաձևին. «Կորրեսպոնդենտ.նետ»
Այսպես, Կիևի նախաձեռնությանը դեմ են եղել Ռուսաստանը, Բելառուսը, Սերբիան, Հայաստանը, Բոլիվիան, Բուրունդին, Կամբոջան, Կուբան, Չինաստանը, Իրանը և մի շարք այլ երկրներ։
Աղբյուր` Panorama.am
20:06
ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելել է Վրաստանի պարեկային ոստիկանություն
Պարեկային ոստիկանությունը Վրաստանում գործում է 2004 թվականից, այն հասարակական կարգի ապահովման թիվ մեկ պատասխանատուն է:
Աղբյուր` Panorama.am
19:59
Հայկական արտադրության կենցաղային ժամացույցների արտադրությունն աճել է
Հայաստանում 2018 թվականի հունվար-հոկտեմբերին աճել է կենցաղային ժամացույցների արտադրությունը: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Պուտինը թույլ է տվել արգելափակել երեխաների համար վտանգավոր կայքերը
Ներկայումս օրենքն արգելում է տարածել մանկական պոռնոգրաֆիա, ինչպես նաև թմրանյութեր օգտագործելու մասին տեղեկատվություն։
Աղբյուր` Panorama.am
19:32
Բյուջեով քաղաքի աշխատանքների ծավալը չի նվազել. քաղաքապետի տեղակալի պարզաբանումները
Արդեն հաջորդ տարի 1000 երեխա չի սպասի իր հերթին, այլ հնարավորություն կստանա հաճախել մանկապարտեզ՝ բացվող նոր խմբերի շնորհիվ:
Աղբյուր` Panorama.am
19:23
Սուրեն Պապիկյանը մտահոգություն է հայտնել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տեմպերից
2018 թվականին ՀՀ մարզպետարաններից ստացվել է շուրջ 230 հայտ, հավանության է արժանացել 180-ը, որից 114 ծրագիր՝ շուրջ 1մլրդ 621մլն ՀՀ դրամի չափով։
Աղբյուր` Panorama.am
19:11
Մեր նպատակն է՝ քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսական հեղափոխության. Նիկոլ Փաշինյան
«Այդ կարևորագույն փոփոխությունների իրականացման ճանապարհին շահագրգռված ենք ակտիվորեն համագործակցել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ»,- ասել է նա:
Աղբյուր` Panorama.am
19:02
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է վիրավոր զինծառայողների վերաբերյալ լուրերը
Փորձել ընդհանուր կապ գտնել դրանց միջև և ավելին՝ դրանք ներկայացնել որպես մեկ պատահարի հետևանք, սխալ է։
Աղբյուր` Panorama.am
18:51
Ընտրությունները ոգևորիչ քայլ էին հայկական ժողովրդավարության ճանապարհին. Ադամ Շիֆ
«Ես ակնկալում եմ խորացնել և ամրապնդելմեր երկրի տնտեսական, ռազմական և քաղաքական կապերը Հայաստանի հետ»,- ասել է նա։
Աղբյուր` Panorama.am
18:42
Մոուրինյոն հեռացել է «Մանչեստեր Յունայթեդի» բազայից
Այսօր «Մանչեստեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտարարել էր, որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հեռացվել է աշխատանքից։
Աղբյուր` Panorama.am
18:24
Միգրանտների միջազգային օրն է
Դեկտեմբերի 18-ը  Միգրանտների միջազգային օրն է։ Որոշումն ընդունվել է ՄԱԿ-ի կողմից 2000 թվականին։ Կազմակերպության պաշտոնական էջում...
Աղբյուր` Panorama.am
18:15
Թրամփը մեղադրել է Ֆեյսբուքին, Թվիթերին և Գուգլին
Թրամփը նաև նշել է, որ սոցիալական ցանցը զգալիորեն նվազեցրել է իր բաժանորդների աճի մակարդակը և արագությունը:
Աղբյուր` Panorama.am
18:05
Դավիթ Սամվելյան. Գիրքը առօրյայից կտրելու հզոր ուժ ունի, պիտի տրվել այդ գեղեցիկ ուժի ներգործությանը
Առաջին հերթին հաճույք պետք է ստանալ ընթերցանությունից։
Աղբյուր` Panorama.am
18:02
Արցախի նախկին վարչապետ. Համոզված եմ՝ 2021 թ.-ին պետբյուջեի ծախսային միջոցները կհասնեն իմ երազած չափին
Արցախի «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը հրավիրել է նիստ, որի ընթացքում ամփոփել են 2019 թվականի պետական բյուջեի նախագծի...
Աղբյուր` Panorama.am
17:54
Հարուցվել է քրեական գործ՝ նախկին ոստիկանապետի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ
Հակամրցակցային գործունեություն ծավալելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված...
Աղբյուր` Panorama.am
17:30
4 անձի մեղադրանք է առաջադրվել՝ Վարդենիսի սոցաջակցության գործակալությունում հափշտակություն կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել չորս անձի: ՔԿ-ից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՊԵԿ-ը շոու-բիզնեսում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց հորդորում է ինքնահայտարարագրել եկամուտները
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, ևս մեկ անգամ հորդորում է շոու-բիզնեսի...
Աղբյուր` Panorama.am
17:06
Հայաստանից ֆինանսական հոսքերի էական փոփոխություն չկա. Արթուր Ստեփանյան
«Մեր  բոլոր վերլուծություններն ու թվային տվյալները խոսում են մի բանի մասին, որ այս և նախորդ տարիներին Հայաստանից ֆինանսական հոսքերի...
Աղբյուր` Panorama.am
16:59
Պետությանը պատճառված ավելի քան 425 միլիոն դրամի վնասից պետբյուջե է վերականգնվել 335 միլիոն դրամ. ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հերթական դեպքը: ՊԵԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:51
«Մեկը՝ տասնմեկից». փորձություն՝ Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալ» ակումբի կիսապաշտպաներ Հենրիխ Մխիթարյանն ու Մատեո Գենդուզին մասնակցել են Ջեկ Դոուների «Մեկը՝ տասնմեկից»...
Աղբյուր` Panorama.am
16:44
Լաբորատորիաները Հայաստանինն են և քաղաքացիական բնույթ են կրում. ԱԳՆ խոսնակ
«Հայաստանի պարագայում այստեղ ռազմական ներկայության մասին խոսք չկա», - ասաց Աննա Նաղդալյանը:
Աղբյուր` Panorama.am
16:29
Հայ շախմատիստուհիները մասնակցում են Շարժայի կանանց մրցաշարին
Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկել է Շարժայի կանանց գավաթ ավանդական միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում է արդեն 9-րդ անգամ:...
Աղբյուր` Panorama.am
16:20
Երեք օր Հանրապետության հրապարակի հարակից փողոցները փակ կլինեն
Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության նախապատրաստական աշխատանքների հետ կապված` դեկտեմբերի 18-ից մինչև...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ո՞րն է պատճառը անձին պահել անազատության մեջ, երբ բացակայում են կալանքի հիմքերը. Գրիգորյանի փաստաբան
17:58 18/12/2018

Ո՞րն է պատճառը անձին պահել անազատության մեջ, երբ բացակայում են կալանքի հիմքերը. Գրիգորյանի փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}