Տնտեսություն 11:00 13/03/2018 Հայաստան

Լիբանանն ու Հայաստանն ունեն հաջող հարաբերություններ տարբեր ոլորտներում. Սաադ Հարիրի

Լիբանան պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ երեկոյան մասնակցել է Լիբանանի վարչապետ  Սաադ Հարիրիի անունից ՀՀ վարչապետի պատվին տրված պաշտոնական ընթրիքին:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում նշել է.

«Լիբանանի Հանրապետության հարգարժան պարոն վարչապետ, հարգելի՛ ներկաներ,
Ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել պարոն Հարիրիին Լիբանան պաշտոնական այցի՝ ինձ ուղղված հրավերի և ջերմ ընդունելության համար։

Բոլորիս է հայտնի, որ հայ-լիբանանյան կապերն ու հարաբերությունները միշտ եղել են յուրահատուկ, ինչը պայմանավորված է մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններով: Վստահաբար այստեղ իր առանցքային և գնահատելի դերն ունի լիբանանահայ համայնքը՝ իր խաղաղ և ստեղծագործ վարքով։ Անցած տարիների փորձը միայն հաստատում է թե՛ երկկողմ, թե՛ միջազգային ասպարեզներում հայ-լիբանանյան փոխգործակցության համահունչ լինելը: Մեզ միայն մնում է երկուստեք ապահովել դրա հետագա խորացմանը, մեր ընդհանուր արժեքների պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքերի շարունակականությունը:

Ներկայումս մեզ անհրաժեշտ է առավել զարգացնել և ամրապնդել մեր երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը:  

Լիահույս եմ, որ այս օրերին մեր կողմից քննարկված հարցերը և ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ժամանակներս կյանքի կկոչվեն և նոր թափ ու որակ կհաղորդեն հայ և լիբանանցի ժողովուրդների բազմաբովանդակ փոխգործակցության խորացմանը:

Հետևելով վերջին տարիներին տարածաշրջանում և Լիբանանի անմիջական հարևանությամբ ծավալվող ողբերգական և ցավալի իրադարձություններին՝ ուզում եմ ընդգծել Հայաստանի՝ բարեկամ Լիբանանին սատար կանգնելու պատրաստակամությունը և հույս հայտնել, որ դարերի իմաստություն ու հայրենասիրական արժեքներ կրող լիբանանցի ժողովուրդը պատվով և իրեն հատուկ համախմբվածությամբ կդիմագրավի բոլոր մարտահրավերները, կպահպանի երկրի հավասարակշիռ կեցվածքը և բնականոն զարգացումը:

Մեծարգո՛ պարոն վարչապետ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Լիբանանի ժողովրդին` խաղաղություն, կայունություն և հետագա տնտեսական բարգավաճում:
Կեցցե՛ Լիբանանը և կեցցե՛ հայ-լիբանանյան բարեկամությունը»:

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին էլ ասել է.

«Հարգարժան պարոն վարչապետ և հարգելի բարեկամներ,
Մեծ պատվով այս երեկո հյուրընկալում ենք մեր հարգարժան հյուրին` Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին ու նրա գլխավորած պատվիրակությանը:
Առաջին հերթին, շնորհավորում եմ այս ամսվա սկզբին Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի ընտրությունը:

Նախորդ տարում մենք նշել ենք անկախ Հայաստանի և Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, սակայն երկու երկրների միջև մշակութային ու պատմական կապերն ունեն ավելի քան 2000 տարվա պատմություն` Տիգրան Մեծի օրերից:
Ներկա փուլում Լիբանանն ու Հայաստանն ունեն հաջող հարաբերություններ տարբեր ոլորտներում, հատկապես՝ բիզնեսի: Կա նաև բուհերի միջև ակադեմիական փոխանակում, ինչպես նաև ծավալվում է երկկողմ աշխույժ  գործակցություն մշակույթի, արվեստի և զբոսաշրջության ոլորտներում:

Լիբանանահությունը կարևոր դեր է խաղում այս հարաբերությունների զարգացման մեջ` հատկապես նկատի առնելով, որ նրանք համարվում են աշխույժ դերակատար թե′ լիբանանյան ազգային կյանքում, թե′ աշխատանքային, արտադրության, մշակութային, կրթական և արվեստի ոլորտներում:

Ակտիվ փուլում է գտնվում նաև երկու երկրների միջև ներդրումների փոխանակումը, որի վերջին արդյունքներից է լիբանանյան երկու բանկերի ներգրավվածությունը Հայաստանի ֆինանսական համակարգում:

Պարոն վարչապետ և բարեկամներ,
Երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը գտնվում էր նահատակ վարչապետ Ռաֆիկ Հարիրիի ուշադրության կենտրոնում, և նա դարձավ լիբանանցի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով սկսած 1997 թվականից երեք անգամ այցելեց Հայաստան: Հույս ունեմ շարունակելու նրա առաքելությունը` միշտ մտքում ունենալով երկու ժողովուրդների շահերն ու բարեկամական հարաբերությունները:   

Շնորհակալություն և մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեր այցելությունը Լիբանանի վարչապետարան: 

Կեցցե՛ն Լիբանանի ու Հայաստանի բարեկամական հարաբերությունները, կեցցե՛ն Հայաստանն ու Լիբանանը»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:48
Երջանկություն Հայաստանի ժողովրդին. ՄԹ թագուհի Էլիզաբեթ երկրորդի շնորհավորանքը
Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում ԼՂ խնդրի կարգավորման համար. Թրամփի շնորհավորանքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:...
Աղբյուր` Panorama.am
22:53
ՀՀ նախագահ. Թե՛ իշխանությունը, թե՛ քաղհասարակությունը պետք է դառնան պատասխանատու երկրում տեղի ունեցողի համար
«Զարգացած պառլամենտարիզմը ներկայացուցչական ժողովրդավարության կարևորագույն վկայություններից մեկն է: Պառլամենտարիզմը չի կարող զարգանալ առանց...
Աղբյուր` Panorama.am
22:30
Ցավոք, շատ անելիքներ կան, որպեսզի ասենք, որ խորհրդարանը կայացած է. Տիգրան Թորոսյան
«Կարելի է ունենալ գեղեցիկ Սահմանադրություն, բայց եթե երկրում սահմնադրականություն չկա, այստեղ ամեն ինչ խզվում է»,- ասաց Տիգրան Թորոսյանը:
Աղբյուր` Panorama.am
22:09
Մեր սերնդի երազանքի իրականացումն էր անկախ պետականությունը. Աղվան Վարդանյան
Նա հրաժարվեց քաղաքական հարցերի պատասխանել՝ անդրադառնալով բացառապես օրվա թեմային:
Աղբյուր` Panorama.am
21:19
Փաշինյան. Սեպտեմբերի 23-ին ինձ մանդատ կտաք արտահերթ ընտրությունների համար
«Կիրակի օրը մենք քվեարկում ենք գործող խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրություններ անցկացնելու համար»,- այսօր «Իմ...
Աղբյուր` Panorama.am
21:02
Նիկոլ Փաշինյան. Խորհրդարանը պետք է արտահայտի ՀՀ քաղաքացիների տրամադրություններն ու ընտրությունը
«Մենք մի նոր կարևոր ժամանակաշրջան ենք թևակոխել, երբ ժողովրդի նոմինալ իշխանությունը վեր է ածվում ժողովրդի դե ֆակտո...
Աղբյուր` Panorama.am
20:52
Մարուքյան. Արտակ Զեյնալյանն է, որ պետք է ընտրվի Երևանի քաղաքապետ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այսօր Երևանի ավագանու ընտրությունների մասնակից «Լույս»...
Աղբյուր` Panorama.am
20:40
Հրայր Թովմասյանի օրակարգում իր հրաժարականի մասին հարց չկա
«ՍԴ նախագահն ու անդամները պետք է լինեն քաղաքականապես զուսպ ու չեզոք, թույլ տվեք օգտվել իմ այդ իրավունքից»,-ասաց նա:
Աղբյուր` Panorama.am
20:36
Ով, որ ասֆալտին փռում է և փռվում է, թող իրենք մտածեն. Միհրան Պողոսյան
Պատգամավորը միաժամանակ հավաստիացրեց, որ թիկնազոր չունի և հատուկ ծառայություններն իր մոտ չեն գնացել։
Աղբյուր` Panorama.am
20:34
ՀԱԿ. ՄԻԵԴ վճիռներով ապացուցվել է, որ Հայաստանի արդարադատության համակարգը կայացրել է բազմաթիվ ակնհայտ անարդար վճիռներ
Հայ Ազգային Կոնգրեսը տարածել է հայտարարություն՝ անդրադառնալով սեպտեմբերի 20-ին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի հրապարակած 2008թ-ի մարտի...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կալիֆոռնիայի համալսարանում Տիգրան Համասյանը կատարելու է «Ձոն Գյումրուն» ալբոմից գործեր
Համալսարանական սոլո համերգի հասույթի 10 տոկոսն ուղղվելու է Հայաստանի մանուկներ հիմնադրամին (ՔՈԱՖ)։
Աղբյուր` Panorama.am
20:21
Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմն ունի նոր ռեժիսոր
Նկարահանումները սկսվելու են 2019 թվականի մարտից։
Աղբյուր` Panorama.am
20:18
ԱԱԾ տնօրենը հարցաքննվել է
«Ես փաստաթուղթ եմ ստորագրել նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին»,- ասաց նա:
Աղբյուր` Panorama.am
20:16
Արա Բաբլոյան. Մենք ուղղակի իրավունք չունենք բաժանարար գծեր գծելու մեր և մեր միջեւ
«Այսօր Հայաստանի խորհրդարանը մեզ առաջնորդում է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն կառուցելու...
Աղբյուր` Panorama.am
20:10
Շարմազանով. Ամեն ինչ անցողիկ է, պարո´ն վարչապետ
«Քաղաքական դաշտում բոլորը, հատկապես քաղաքական իշխանությունը, և մարդ, որը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, պետք է պահպանեն քաղաքական էթիկետն...
Աղբյուր` Panorama.am
20:07
Թուրք պաշտոնյա. «Հայ-թուրքական արձանագրությունները մեր օրակարգում չեն և չեն էլ լինելու»
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքըրը Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել է, որ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Տարոն Մարգարյանը հարցաքննվել է. Արթուր Վանեցյան
Նա տեղեկացրեց, որ Տարոն Մարգարյանն ունի վկայի կարգավիճակ:
Աղբյուր` Panorama.am
19:58
Չինաստանը ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմում նոր դաշնակիցներ է գտել
Փորձագետների գնահատականներով, մաքսատուրքերի իջեցման հաշվին Չինաստանը ազդանշան է ուղարկում, որ անկախ ամեն ինչից՝ շարունակելու է բաց քաղաքականությունը։
Աղբյուր` Panorama.am
19:55
Կաթողիկոս. Ձեր քաղաքական դիրքորոշումների տարբերություններով հանդերձ՝ կոչված եք գործելու հանուն նույն նպատակի
«Հայաստանի Առաջին Հանրապետության երախտավորների ազգային մտածողությունը, մեր դարավոր արժեքներին հավատարմությունը, հայրենավիրումը և պետության...
Աղբյուր` Panorama.am
19:49
Մատվիենկո․ Ռուսաստանում հասունանում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու որոշումը
Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկիեի հետ հանդիպմանն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Բուքերյան մրցանակի կարճ ցուցակը
Ընդգրկվել է վեց հեղինակի ստեղծագործություն
Աղբյուր` Panorama.am
19:37
ՈՒԵՖԱ-ն Ռոնալդուի դեմ գործ է բացել
ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի դեմ՝ «Վալենսիայի» հետ խաղի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Yerevan. Today-ի խմբագրի հայտարարությունը՝ ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի
Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն արձագանքել է քննչական կոմիտեի՝ երեկ տարածած հայտարարությանը։ Հիշեցնենք, կոմիտեից նշել  էին,...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մուսթաֆա Օզմեն. «Գալիս եմ Հայաստան` որդուս տանելու»
Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆա Օզմենն «Էրմենիհաբեր»-ի հետ զրույցում հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
19:20
«Գորգփռոցի»՝ հայկական գորգերի ֆլեշմոբ
Վաղ առավոտից Երևանի խորհրդանշական պատմամշակութային շենքերի, թանգարանների, բնակելի շենքերի, ինչպես նաև «Որդան Կարմիր» գորգի թանգարանի...
Աղբյուր` Panorama.am
19:16
Մեկնարկեց Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը
«Ժողովրդի ազատ կամարտահայտման ու պետական կառավարման զարգացման ասպարեզում մեզ համար դար է փոխվում»։
Աղբյուր` Panorama.am
19:12
Նաիրա Զոհրաբյան. Արդեն երկու նախարարի զգուշացրել եմ, որ օրենքի առաջ են պատասխան տալու
ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը պնդում է, պատրաստ է բանավիճել  միայն «Իմ քայլը» դաշինիքի ցուցակը գլխավորող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
18:58
Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ
Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ տարբեր երկրների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կաթողիկոս. Ձեր քաղաքական դիրքորոշումների տարբերություններով հանդերձ՝ կոչված եք գործելու հանուն նույն նպատակի
22:08 20/09/2018

Կաթողիկոս. Ձեր քաղաքական դիրքորոշումների տարբերություններով հանդերձ՝ կոչված եք գործելու հանուն նույն նպատակի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}