Թիլերսոնը լքել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից հեռացրել է Պետդեպարտամենտի ղեկավար Ռեքս Թիլերսոնին։ Այս մասին, «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, երկրի ղեկավարը գրել է թվիթերի իր էջում։
«ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության ղեկավար Մայք Պոմպեոն կդառնա նոր պետքարտուղար։ Նա հիանալի գլուխ կհանի այս աշխատանքից։ Շնորհակալություն Ռեքս Թիլերսոնին ծառայության համար»,- ասված է գրառման մեջ։
Թրամփի կողմից առաջադրված թեկնածությունը պետք է հաստատվի ԱՄՆ կոնգրեսի կողմից։
ԿՀՎ ղեկավար կնշանակվի Ջինա Հասփելը։ Ավելի վաղ նա զբաղեցնում էր Պոմպեոյի տեղակալի պաշտոնը։
Mike Pompeo, Director of the CIA, will become our new Secretary of State. He will do a fantastic job! Thank you to Rex Tillerson for his service! Gina Haspel will become the new Director of the CIA, and the first woman so chosen. Congratulations to all!
— Donald J. Trump (@realDonaldTrump) March 13, 2018
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում