Պենտագոնի ղեկավարը հայտարարել է խաղաղ բանակցություններ վարելու թալիբների մտադրության մասին
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը հայտարարել է, որ «Թալիբան» շարժման զինյալների կողմից խաղաղ բանակցություններ սկսելու նախանշաններ կան։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Reuters-ին։
«Կան թալիբների մի քանի փոքր խմբեր, որոնք սկսել են հետաքրքրություն ցուցաբերել բանակցությունների նկատմամբ։ Հնարավոր է՝ ոչ բոլոր թալիբները միանգամից միանան։ Սակայն «Թալիբան» շարժման մեջ կան աֆղանական կառավարության հետ բանակցություններում ակնհայտ հետաքրքրված տարրեր»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
Փետրվարի վերջին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել էր, որ երկրի իշխանությունները հանդես են գալիս թալիբների հետ խաղաղ բանակցությունների օգտին։