Պուտինը կոչ է արել կարգի բերել Դաղստանի տնտեսությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել կարգի բերել Դաղստանի տնտեսական իրավիճակը և դաղստանցիներին հավաստիացրել է, որ շրջանի աջակցությունը կշարունակվի։ Այս մասին, «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինձ համար կարևոր էր լսել ձեր կարծիքը, ձեր աջակցությունը, և ես հիմա տեսնում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»,- ՌԴ նախագահի խոսքերն է մեջբերել Պեսկովը։
Նա նաև հավելել է՝ Պուտինը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Դաղստանում գործող շուրջ 600 լցակայաններից հարկեր վճարում են միայն հատուկենտները։
ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ Դաղստանում կշարունակվի կոռուպցիայի դեմ պայքարը։