Էյֆելյան աշտարակը հնարավոր է վերաներկվի
Էյֆելյան աշտարակը շուտով հնարավոր է ներկվի և իր սկզբնական գույնին վերադառնա։ RT-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Le Parisien-ը՝ հղում անելով Ֆրանսիայի մշակույթի նախարարությանը։
Նշվում է, որ աշտարակը հնարավոր է ներկվի կարմիր գույնով, որպեսզի վերադարձվի նրա սկզբնական տեսքը։
Հրատարակության տվյալներով՝ գերատեսչությունը կծանոթանա բոլոր գույներին, որոնցով աշտարակը երբևէ ներկվել է: Իր 129-ամյա պատմության համար այն ներկվել է 19 անգամ:
«Մենք կվերաբացենք և կթարմացնենք հին գույները՝ վերականգնելով նրա նախկին տեսքը: Դա մտածելու նյութ կտա՝ արդյոք ինչ-որ բան արժե՞ ավելացնել ներկա երանգին»,- հայտարարել է փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
- Կանանց միջազգային օրվա առթիվ Էյֆելյան աշտարակը փոխել է գունավորումը
- Էյֆելյան աշտարակում գոլֆի դաշտ է հայտնվել
- 1889 թվականին բացվելուց հետո Էյֆելյան աշտարակ այցելել է 300 միլիոն մարդ
- Էյֆելյան աշտարակի շուրջ հրազենակայուն պատ կկառուցվի
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները