Թրամփը Թիլերսոնի հրաժարականը բացատրել է «կարծիքների տարբերությամբ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղար Թիլերսոնի հրաժարականը բացատրել է տեսակետների տարբերությամբ, գրում է «Գազետա.ռու»-ն։
«Մենք այս մասին երկար ժամանակ ենք խոսել, մենք լավ ենք հասկանում իրար, սակայն կարծիքների առումով տարաձայնություններ ունեինք»,- ասել է Թրամփը։
Նրա խոսքով, տարաձայնությունների առիթ հանդիսացել է իրանական գործարքը։
«Ես կարծում եմ, որ այն ահավոր է, նա կարծում է՝ նորմալ է։ Մենք միանման չէինք մտածում, իսկ Մայք Պոմպեոյի հետ մենք միանման ենք մտածում»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նա նաև նշել է, որ լավ հարաբերություններ ունի Թիլերսոնի հետ, ակայն Պոմպեոյի հետ իրար հասկացել են առաջին վայրկյանից։