Քաղաքական 15:00 14/03/2018 Հայաստան

Միջազգային իրավունքի մասնագետը հաստատում է Արցախի ինքնորոշման իրավունքը. Հարութ Սասունյան

2018 թ. փետրվարի 27-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդարանում անցկացվեց հանրային քննարկում Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ: Այն կազմակերպել էին Եվրախորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազին (Կանաչներ/ԵԱԴ) և Լարս Ադակտուսոնը (ԵԺԿ), Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի, Թուֆենկյան հիմնադրամի և ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հետ համատեղ:

Հանրային քննարկման բանախոսներն էին՝ ՄԱԿ-ի ժողովրդավարական և արդար միջազգային կարգի աջակցության հարցերով անկախ փորձագետ դոկտոր Ալֆրեդ դե Զայասը, Իրավունքի ամերիկյան համալսարանի Վաշինգտոնի իրավագիտության դպրոցի դասախոս, Միջազգային հանրային իրավունքի և քաղաքականության խմբի համահիմնադիր դոկտոր Փոլ Ուիլյամսը, Ռուսաստանի պետական համալսարանի դասախոս դոկտոր Սերգեյ Մարկեդոնովը, Արցախի Հանրապետության փոխարտգործնախարար Արմինե Ալեքսանյանը և համադրող, Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի խորհրդի անդամ Կիրո Մանոյանը:

Պրոֆեսոր Ալֆրեդ դե Զայասն իր իրավական փաստարկն սկսեց՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին դաշնագրի մեջբերմամբ, որը սահմանում է՝ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք»:

Բացի այդ, միջազգային իրավունքի փորձագետ դե Զայասն ընդգծեց, որ համաձայն ՄԱԿ-ի երկու պայմանագրերի, «ինքնորոշման իրավունքի կրողներ են Դաշնագրի մասնակից բոլոր պետությունները, որոնց ոչ միայն արգելված է խոչընդոտել իրավունքի կիրառմանը, այլև պիտի ակտիվորեն «նպաստեն» դրա իրականացմանը.... Նրանք ոչ միայն պետք է հարգեն այդ իրավունքը, այլև իրականացնեն այն: Ավելին, ժամանակակից միջազգային իրավունքի մեջ ինքնորոշումը erga omnes [բոլորի նկատմամբ] պարտավորություն է, որը ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության բազմաթիվ հոդվածներում ու Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի անթիվ բանաձևերում: Ժողովուրդների լիազորությունը՝ օգտվելու մարդու իրավունքներից առանց խտրականության և իրականացնելու որոշակի աստիճանի ինքնիշխանություն, խիստ կարևոր է ազգային և միջազգային կայունության համար: Այլապես, մեծ է հակամարտության հավանականությունը»:

Հատկանշական է, որ պրոֆ. դե Զայասը շեշտեց՝ «Չնայած ինքնորոշումը ի հայտ է եկել որպես jus cogens [պարտադիր օրենք] իրավունք, որը գերակա է միջազգային իրավունքի այլ սկզբունքների նկատմամբ, ներառյալ տարածքային ամբողջականությունը, սակայն այն ինքնստինքյան չի կիրառվում»: Պրոֆ. դե Զայասը «ինքնորոշման օրինական հավակնորդների» թվում նշեց քրդերին, սահարավիներին, պաղեստինցիներին, քաշմիրներին, Բիաֆրայի իգբոներին և Շրի Լանկայի թամիլներին: Նա որպես օրինակ նշեց նաև «Լուգանսկի և Դոնեցկի ռուս-ուկրաինական կազմավորումները, Պրեդնեստրովիան (Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն), Արցախի Հանրապետությունը, Աբխազիան և Հարավային Օսիան... ժողովուրդներ, որոնք ինքնորոշման են հասել իրական անջատման միջոցով պետական միավորներից, որոնց հետ մինչ այդ կապված էին, սակայն նրանց միջազգային կարգավիճակը մնում է անորոշ՝ մեծ տերությունների միջև քաղաքական վեճերի և հետևաբար միջազգային ճանաչման բացակայության պատճառով»:

Պրոֆեսոր դե Զայասը հավելեց, որ ինքնորոշման ձգտող ժողովուրդները «մարդու իրավունքների միջազգային պայմանագրերի լիակատար պաշտպանության իրավունք ունեն: Փակուղուց կարելի է դուրս գալ միայն խաղաղ բանակցությունների միջոցով, քանի որ ինքնորոշման դեմ զինված ուժի կիրառումը կարող է խախտել բազմաթիվ միջազգային պայմանագրեր, այդ թվում `ՄԱԿ-ի կանոնադրությունը, Մարդու իրավունքների դաշնագրերը և Ժնևի Կարմիր խաչի համաձայնագրերը»:

Դե Զայասը պնդում է, որ «եթե անջատման անհետաձգելի պահանջ կա, ամենակարևորը՝ պետք է խուսափել ուժի կիրառումից, որը կվտանգի տեղական, տարածաշրջանային և միջազգային կայունությունը, և ավելի կվատթարացնի մարդու այլ իրավունքներից օգտվելու իրավունքը»: Բացի դրանից, «ինքնորոշման իրականացումը չի վերաբերում միայն շահագրգիռ պետության ներքին իրավասության շրջանակներին, այլ հանդիսանում է միջազգային հանրության օրինական մտահոգություն»:

Պրոֆեսոր դե Զայասը բացատրեց, որ տարածքային ամբողջականության սկզբունքը գործում է միայն արտաքին հարձակման դեպքում. «Սկզբունքը նախատեսված չէ ներքին կիրառման համար, քանի որ դա ինքնաբերաբար կվերացնի ինքնորոշման jus cogens [պարտադիր օրենք] իրավունքը։ Ինքնորոշման իրավունքի ամեն մի փորձ, որը հանգեցնում է անջատման, առաջացնում է նախորդ պետական միավորի տարածքային ամբողջականության փոփոխություն: Բազմաթիվ նման նախադեպեր կան»:

Պրոֆ. Զայասի կարծիքով, չպետք է խտրականություն լինի ինքնորոշման ձգտող ժողովուրդների միջև. «Նախկին խորհրդային հանրապետությունների անկախությունը և նախկին Հարավսլավիայի ժողովուրդների անջատումը կարևոր նախադեպեր են ստեղծում ինքնորոշման իրագործման համար: Այս նախադեպերը չեն կարող անտեսվել ժամանակակից ինքնորոշման ծագող վեճերի դեպքում: Հնարավոր չէ «այո» ասել Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի ինքնորոշմանը, այնուհետև «ոչ» ասել Աբխազիայի, Հարավային Օսիայի կամ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների ինքնորոշմանը: Այս բոլոր ժողովուրդները ունեն մարդու միևնույն իրավունքները և չպետք է խտրականության ենթարկվեն: Ինչպես հաջող հավակնորդների դեպքում, այս ժողովուրդները ևս միակողմանիորեն անկախություն են հռչակել: Ընդհանրապես որևէ արդարացում չկա նրանց մերժելու՝  ընտրողաբար կիրառելով ինքնորոշման իրավունքը և մակերեսային զանազանումներ անելով, որոնք անօրինական են կամ անարդար»։

Նրանց համար, որոնք զուգադրում են տարածքային ամբողջականության սկզբունքը ինքնորոշման սկզբունքի հետ, պրոֆ. դե Զայասը հակադարձեց. «Տարածքային ամբողջականության սկզբունքը հիմնավոր արդարացում չէ ներքին հակամարտությունների հավերժացման համար, որը կարող է խորանալ և վերաճել քաղաքացիական պատերազմի, դրանով իսկ սպառնալով տարածաշրջանային ու միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»:

Վերջում, պրոֆ. դե Զայասը առաջարկեց, որ «21-րդ դարում կայուն ներքին և արտաքին խաղաղության ապահովման համար միջազգային հանրությունը պետք է արձագանքի վաղ ահազանգման նշաններին և ստեղծի հակամարտությունների կանխարգելման մեխանիզմներ: Ժողովուրդների միջև երկխոսությանն աջակցությունը և ժամանակին հանրաքվեի կազմակերպումը՝ ազգային և միջազգային հարաբերությունների խաղաղ զարգացման միջոցներն են։ Բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավումը պետք է պարտադիր լինի, ոչ թե բացառություն։ Եզրափակելով, թույլ տվեք ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հռչակել որպես ժողովրդավարության արտահայտություն, քանի որ իսկապես՝ ժողովրդավարությունը ինքնորոշման ձև է»։

Հարութ Սասունյան      
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:36
Mediaport. Սենսացիոն փաստաթուղթ. Աննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևներին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը
Թելագրամի Mediaport ալիքը գրում է. «Mediaport-ի տրամադրության տակ է հայտնվել մի հատված հատուկ ծառայությունների գաղտնի զեկույցից, որը...
Աղբյուր` Panorama.am
18:30
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 209 հազար մարդ
ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակի հայտնաբերված դեպքերի թիվն օրվա ընթացքում ավելացել է 209 հազարով, գրանցվել է 3,2 հազար մահ: Ջոն Հոփքինսի համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
18:15
Ամերիկահայ Հայկ Հաջինազարյանը՝ Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության գծով տնօրեն
Ջո Բայդենը, որը մյուս շաբաթ պաշտոնապես կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը, ամերիկահայ Հայկ Հաջինազարյանին նշանակել է Սպիտակ տան տարածաշրջանային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Երկուշաբթի հոսանքազրկումներ են սպասվում Երևանի ու չորս մարզերի տարբեր բնակավայրերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
17:48
«Շուռնուխում և Որոտանում փողոցի մի կողմում թշնամու զինվորներն են, մյուսում հայ գյուղացին՝ իր ընտանիքով ու երեխաներով»
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ այսօր այցելել են Սյունիքի մարզի Շուռնուխ, Որոտան գյուղեր։ Պատգամավոր Իվետա...
Աղբյուր` Panorama.am
17:37
Վանեցյան. Մարզային հանդիպումները պետք է լինեն ավելի հաճախ
«Լոռեցիների հետ հանդիպումը գնահատում եմ շատ լավ»,- Վանաձորում քաղաքացիների, մտավորականների, քաղաքական ու հասարակական գործիչների հետ...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 46-ի
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 46-ի: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է տեղական Tempo...
Աղբյուր` Panorama.am
17:18
Արթուր Վանեցյան. Ցավոք սրտի, Քյարամյանի վերաբերյալ կանխատեսումս իրականություն դարձավ
«Այն, ինչ արել ենք մարտի դաշտում, դրա գնահատականը տրվել է պաշտպանության բանակի հրամանատարության կողմից, այն տեսել են իրականում պատերազմին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Անդրանիկ Թևանյան. SOS. Խփում են Ռուսաստանին, ոտքի տակ է ընկնելու Հայաստանը
Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը գրում է. «Արևմտաթուրքական ուժերի շուրջ 300 տարի տևող հակամարտությունը շուտով սրացման նոր ալիք է...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 23 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 23 պացիենտ: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
16:47
Քաղաքագետ. Հայաստանի գործող իշխանությունը Հայաստանի շահերով չի շարժվում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Մենք այդպես էլ չհասկացանք, թե արցախյան երկրորդ պատերազմին ինչի եղավ ու ինչու այդպես ստացվեց:...
Աղբյուր` Panorama.am
16:35
Վազգեն Մանուկյան. Նիկոլ Փաշինյանն ամենակոռումպացված թղթակիցն է եղել
«Մենք պետք է մեր ժողովրդին բացատրենք, որ իշխանափոխությունը ոչ միայն պատիժ է անցյալի համար, այլև ճանապարհ է բացում դեպի ապագա»,-...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վրաստանում երկու հոգու պատանդ վերցրած նախկին ոստիկանը ցանկանում էր Ռուսաստան անցնել
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Կասպի քաղաքում (Շիդա Քարթլիի շրջան) բերման են ենթարկել 27-ամյա մի երիտասարդի, որը պատանդ էր վերցրել երկու մարդու և...
Աղբյուր` Panorama.am
16:08
Նաիրա Կարապետյան. Լենայի ասածներում ընդամենը այս «թիմի» նպատակների բարձրաձայնումն էր
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մտածող մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Շուշեցի. Արայիկ Հարությունյան, եթե տեղյակ էիք՝ պատերազմ է լինելու և ձեր ունեցվածքը դուրս էիք հանում Արցախից, ինչո՞ւ մեզ էլ չտեղեկացրիք
Շուշեցի կինը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Շուշիում մնացած իր տան նկարները վերանորոգումից առաջ ու հետո, ապա դիմել Արցախի նախագահ Արայիկ...
Աղբյուր` Panorama.am
15:47
ՀՔԾ-ն դեռ չի հարցաքննել Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին
Արցախյան պատերազմում դավաճանության դրսեւորումների, պայմանավորված պարտության, պատերազմի երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի կողմից զորահամալրումը...
Աղբյուր` Panorama.am
15:40
Երասխում սկսվել է «Հիշողության բլուր» հուշահամալիրի կառուցման ծրագիրը
«ՄԻՐ» միջազգային հումանիտար հիմնադրամի խորհրդի ղեկավարության նախաձեռնությամբ սկսվել է Արարատի մարզի Երասխ գյուղում կործանված...
Աղբյուր` Panorama.am
15:27
Օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով
Հանրապետության տարածքում հունվարի 16-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-ի գիշերն առանձին շրջաններում, 18-19-ը, 20-ի գիշերն ամենուրեք սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
15:15
Էդուարդ Հովհաննիսյան. Թորոսյանի կողմից պետբյուջեի միջոցների վատնում զոհվածների ԴՆԹ հետազոտության հաշվին
ՁԻԱՀ-ի կենտրոնի բժիշկ համաճարակաբան էդուարդ Հովհաննիսյանը գրում է. «Երեկ՝ հունվարի 14-ին առողջապահության նախարարությունը հայտնեց, որ...
Աղբյուր` Panorama.am
15:02
Վազգեն Մանուկյան. Մենք պատերազմ հրահրող չենք, բայց դիմադրություն ենք ցույց տալու
«Կան մարդիկ, որ ասում են՝ Նիկոլը գնա, ուրիշները գան, վերսկսելու է պատերազմը։ Ոչ»,- Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ուկրաինայի ծառայությունների ողջ ոլորտն ամբողջությամբ անցում է ուկրաիներենի
Շաբաթ օրն ուժի մեջ է մտնում «Ուկրաիներենը՝ որպես պետական լեզու գործածելն ապահովելու մասին» օրենքի նորմը, որն ապահովում է Ուկրաինայի...
Աղբյուր` Panorama.am
14:38
Վազգեն Մանուկյան. Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք
«Պատերազմը կարելի էր կանխել։ Երկրորդ, եթե մեր բանակը պատրաստված լիներ, այդ ամուր դիրքերը մենք կկարողանայինք պահել։ Նույնիսկ այդ աննպաստ...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ամեն գնով «թուրքի հետ առևտրի երազանք» ունեցողներին պետություն և պետականություն պետք չէ. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Ամեն գնով «թուրքի հետ առևտրի երազանք» ունեցողներին պետություն և պետականություն պետք...
Աղբյուր` Panorama.am
14:17
Իշխան Սաղաթելյան. Համակերպվելո՞ւ ենք այս իրավիճակին, թե ոչ
Հանուն հայրենիքի փրկության շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանի ու շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Բրիտանական «Andair» ընկերությունը դադարեցրել է «Bayraktar» թուրքական անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների մատակարարումը
«Andair» բրիտանական ընկերությունը դադարեցրել է «Bayraktar» թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության համար...
Աղբյուր` Panorama.am
13:49
Գուգարքի բաժնի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 15-ին, ժամը 17.15-ին, մեկնել են Լերմոնտովո գյուղի հարակից...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գերմանիան այդպես էլ Ռուսաստանին չի փոխանցել Նավալնիի բժշկական եզրակացությունները
Գերմանիայի իշխանությունները այդպես էլ Ռուսաստանին չեն փոխանցել Ալեքսեյ Նավալնիի գործի վերաբերյալ բժշկական եզրակացությունները, բայց միևնույն...
Աղբյուր` Panorama.am
13:25
Սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղների ջարդոնի, թափոնի արտահանման նկատմամբ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 14.01.2021թ. թիվ 28-Ն որոշմամբ սահմանվել է ժամանակավոր արգելք  սև և գունավոր...
Աղբյուր` Panorama.am
13:18
Գյումրիում Վազգեն Մանուկյանի դեմ ակցիան կազմակերպել են Անդրանիկ Քոչարյանը և ռազմական ոստիկանության պետը
Գյումրիում Վազգեն Մանուկյանի դեմ ակցիան կազմակերպվել է Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով։ Այդ մասին գրում է Past.am-ը: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ղրղըզստանի նախագահական ընտրություններում հաղթեց Սադիր Ժապարովը
Ղրղըզստանի նախագահական ընտրություններում հաղթեց Սադիր Ժապարովը՝ հավաքելով 79,23% ձայն: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, շաբաթ օրը ձայների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ազատամարտիկ, բժիշկ. Փաշինյանի ժամ առաջ հրաժարականը երկիրը տեղատվությունից, ցնցումներից դուրս բերելու լավագույն ճանապարհն է
12:36 27/12/2020

Ազատամարտիկ, բժիշկ. Փաշինյանի ժամ առաջ հրաժարականը երկիրը տեղատվությունից, ցնցումներից դուրս բերելու լավագույն ճանապարհն է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}