Քաղաքական 11:50 15/03/2018 Աշխարհում

Խորհրդարանական հանրապետությունների մեծագույն փորձությունը

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Նախօրեին Անգելա Մերկելը չորրորդ անգամ դարձավ Գերմանիայի կանցլեր՝ 364 կողմ, 315 դեմ ձայներով։ Նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության ձևավորման բանակցությունները տևեցին  համարյա 6 ամիս։ Մերկելի գլխավորած քրիստոնեադեմոկրատական դաշինքը (CDU/CSU) սոցիալ դեմոկրատների հետ կրկին կազմեց մեծ կոալիցիա, ինչը հանրության կողմից առանձնակի եռանդով չի ընդունվում։

Այս ժամկետը թերևս սարսափելի չի թվա, եթե համեմատենք 2010-11թթ. Բելգիայի կառավարության ձևավորման գործընթացի հետ, երբ բանակցությունները տևեցին 541 օր և 589 օր չկար ձևավորված կառավարություն։ Խորհրդարանական կառավարման համակարգի անկայունության խորհրդանիշը, այդուհանդերձ, մնում է Իտալիան, որն 1946թ.-ից ի վեր ունեցել է 40-ից ավել վարչապետեր և շատ ավելի շատ կառավարություններ։

Մարտի 4-ին Իտալիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հստակ հաղթող կուսակցություն չեղավ, և այստեղ ևս սպասվում են դժվար կոալիցիոն բանակցություններ։ Աջ-կենտրոնական դաշինքը՝ իր կազմում ունենալով Մատեո Սալվինիի «Լեգա նորդ» և Սիլվիո Բեռլուսկոնիի «Ֆորձա Իտալիա» կուսակցությունները, ստացել է Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի 37% և Սենատի 37,5% տեղերը։ Երկրորդ տեղում է պոպուլիստական «Հինգ աստղ» կուսակցությունը՝ համապատասխանաբար 32,7% և 32,2% տեղերով։ Ծանր պարտություն է կրել իշխող ձախ-կենտրոնամետ դաշինքը՝ արդեն նախկին վարչապետ Մատեո Ռենձիի գլխավորությամբ։

Հետաքրքրականն այն է, որ Իտալիայում այս խորհրդարանական ընտրություններն անցկացվել են նոր ընտրակարգով, որն ընդունվել է 2017թ. հոկտեմբերին և ստացել է Rosatellum անունը։ Այն խառը ընտրական համակարգ է, որտեղ տեղերի 37% ընտրվում է մեծամասնական ընտրակարգով, իսկ 63%՝ համամասնական։ Այս նոր օրենքը փոխարինեց 2015թ. Italicum կոչված ընտրական օրենքին, որը չկիրառվեց՝ Իտալիայում սահմանադրական բարեփոխումների տապալման ու ուժերի նոր վերադասավորման պատճառով:

Ըստ որոշ փորձագետների, Italicum-ը եղել է Հայաստանի նոր ընտրական համակարգի հիմնական ոգեշնչման աղբյուրը։ Italicum-ը նախատեսում էր երկփուլանի կուսակցական ցուցակներով համամասնական ընտրակարգ՝ մեծամասնության բոնուսով և 3% անցումային շեմով։

Ընտրությունները անցկացվելու էին 100 տեղամասերում՝ բաց ցուցակներով։ Italicum-ը, որի սահմանադրականությունը վիճարկվել է նաև Իտալիայի Սահմանադրական դատարանում, միակ ընտրական օրենքն է, որ ընդունվելուց հետո չի կիրառվել։

Իսկ ահա Հայաստանում 2015թ.-ի սահմանադրական բարեփոխումներից հետո նոր ընտրակարգ ընդունվեց՝ հիմնվելով Italicum-ի վրա, հիմնական նպատակ ունենալով ապահովել կառավարության արագ կազմավորում և երկարատև կայունություն։ Եվ ըստ էություն այն ծառայեց իր նպատակին։

Չանդրադառնանք Հայաստանում անցկացվող ընտրությունների որակին, այլ զուտ ֆորմալ վերլուծության տեսակետից կարող ենք պնդել, որ նման ընտրակարգի միջոցով հնարավոր է խորհրդարանական կառավարման համակարգում ունենալ կայուն կառավարություն։ Բացի այդ, Հայաստանի դեպքում նման կերպ հնարավոր եղավ ապահովել իշխանության սահուն փոխանցում, ինչը Հայաստանի 3-րդ Հանրապետության քաղաքական պատմության մեջ աննախադեպ երևույթ է։

Այդուհանդերձ, պետք է ընդգծել, որ առավելություն տալով կայունությանը, ինչ Հայաստանի պես աշխարհաքաղաքական միջավայր ունեցող երկրի համար անհրաժեշտություն է, որոշակիորեն տուժում է ժողովրդավարության կարևորագույն սկզբունքներից ներկայացուցչականությունը (representativeness), որը պարզ կերպով պետք է արտահայտվի` «որքան ձայն, այնքան տեղ» բանաձևով։

Մյուս կողմից էլ ներկայացուցչականությունը ամեն կերպ ապահովելու ձգտումը կարող է հանգեցնել մասնատված խորհրդարանի և փոքրամասնության կառավարության, ինչն արդեն վտանգում է քաղաքական համակարգի կարողությունը՝ ապահովելու ժողովրդավարական կառավարում և քաղաքացիների հավաքական ու անհատական շահերի արդյունավետ սպասարկումը։

Անկախ քաղաքական ընթացիկ կոնյուկտուրայից՝ խորհդարանական կառավարման համակարգին անցումը կարող է ապահովել ավելի մեծ քաղաքական պլյուրալիզմ ու խթանել ժողովրդավարական կոնսոլիդացիան։ Իսկ խորհդարանական հանրապետությունների մեծագույն փորձությունը, համարենք, որ Հայաստանն հաղթահարել է՝ թեկուզև որոշակի կողմնակի վնասներով։

Իսկ ահա իտալացիները կարող են առանց քաշվելու Հայաստանի հետ փորձի փոխանակում կատարել իրենց ստեղծած, բայց Իտալիայում չկիրառած Italicum-ի վերաբերյալ։ Նախադեպ էլ կա՝ Հայաստանում ստեղծված Armenicum-ն էլ Հայաստանում կիրառում չգտավ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու...
Աղբյուր` Panorama.am
11:55
Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Բնակիչները պնդեցին, որ հանդիպումը տեղի ունենա հենց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տավուշցիները դուրս են եկել բողոքի
Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։ Ինչպես տեղից պատմում է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Մի մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
Աղբյուր` Panorama.am
11:00
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
«Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման...
Աղբյուր` Panorama.am
10:44
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
«Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
10:28
Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
Անցած գիշեր Տավուշում իրավիճակը լարված է եղել. հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Մարդիկ են...
Աղբյուր` Panorama.am
10:19
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Խոսնակ
ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև...
Աղբյուր` Panorama.am
09:57
Արմավիրում որդին սպանել է հորը
Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը  21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
09:44
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչը։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
09:21
Արսեն Խառատյան. Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը գրում է. «1. Հայաստանը ռազմավարական կարևորության տարածք է տալիս՝ իբր...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի հաշվետվության հաշվետու...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական վերնախավը նախօրեին հավաք է անցկացրել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում,...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի իշխանությունները սահմանազատման և սահմանագծման...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախկին ՔՊ-ական Թաթուլ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ու մարդու իրավունքների պաշտպան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}