Ուգանդայում ուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից և մահացել
Ուգանդայի Emirates ավիաընկերության ուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռի՝ պատահաբար բացված վթարային օդանցքից և ստացել ծանր վնասվածքներ, որոնց հետևանքով էլ ինքնաթիռում մահացել է: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել, երբ անձնակազմը պատրաստվում էր թռիչքի: Մինչ այժմ դեռ չպարզված հանգամանքներում վթարային օդանցքը բացվել է, և ուղեկցորդուհին ընկել է: Ավիաընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ կանեն ամեն ինչ՝ մահացածի ընտանիքին օգնելու և սատարելու համար, ինչպես նաև կաջակցեն իշխանություններին՝ պարզելու միջադեպի հանգամանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում