Քյոլնում էլեկտրագնացքներ են բախվել, ավելի քան 40 մարդ տուժել է
Քյոլնում երեկ երեկոյան քաղաքային երկու էլեկտրագնացքների բախման հետևանքով 43 մարդ տուժել է: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
Բոլոր տուժածները հետազոտվել են մոտակա բժշկական կենտրոնում: Տուժածներից մեկը դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Նշվում է, որ գնացքների բախման պատճառը, հավանաբար, եղել է այն, որ մեքենավարներից մեկը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:
«Ոստիկանները նշել են, որ միջադեպը կարող էր տեղի ունենալ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող վարորդի մեղքով: Եթե դա հաստատվի, ապա մենք կշարունակենք հետաքննությունը»,- ասված է տեղական տրանսպորտային ընկերության հայտարարությունում: