Ախալքալաքի կարտոֆիլը պաշտպանված է Եվրամիությունում
«Ախալքալաքի կարտոֆիլ» բրենդը, երեք այլ վրացական բրենդերի հետ միասին, ընդունվել է որպես պաշտպանված աշխարհագրական նշում Եվրամիության տարածքում: Jnews-ի փոխանցմամբ, մարտի 14-ին «Գրուզպատենտ» Մտավոր սեփականության ազգային կենտրոնի Թբիլիսիի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ԵՄ-Վրաստան աշխարհագրական նշումների Ենթահանձնաժողովի նիստը:
Ենթահանձնաժողովը ստորագրել է որոշում աշխարհագրական նշումների վերաբերյալ (N1 / 2018), համաձայն որի, նորացվել է ԵՄ-ում և Վրաստանում փոխադարձաբար պաշտպանված աշխարհագրական նշումների ցանկը: Մասնավորապես, ԵՄ տարածքում վրացական չորս նոր աշխարհագրական նշումներ պետք է պաշտպանված լինեն. «Տղիբուլիի թեյ», «Մաչախելիի մեղր», «Քութայիսի կանաչի» և «Ախալքալաքի կարտոֆիլ»: Բացի այդ, Վրաստանի տարածքում պաշտպանված ԵՄ-ի աշխարհագրական նշումների ցանկը ևս թարմացվեց:
Եվրամիության հետ Վրաստանի Ասոցացման համաձայնագրի շրջանակներում ստեղծված Աշխարհագրական ցուցումների Ենթահանձնաժողովի հանդիպումները անցկացվում են տարին մեկ: Մարտի 14-ին տեղի է ունեցել ենթահանձնաժողովի երրորդ հերթական հանդիպումը:
Պետք է նշել, որ «Ախալքալաքի կարտոֆիլ» աշխարհագրական նշման տակ նկատի է առնվում Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում աճեցված կարտոֆիլը:
Անդրադառնալով կարտոֆիլի իրացման խնդրին, պատգամավոր Հենզել Մկոյանը հայտնել է, որ այսօրվա դրությամբ Կառավարությունը որոշում է ընդունել արգելել թուրքական կարտոֆիլի ներմուծումը Վրաստան:
«Անվտանգության ապահովման անհապաղ միջոցառումների նպատակով Վրաստանի տարածք Թուրքիայից ֆիտոսանիտարական հսկողության ներքո գտնվող մթերքի ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» նախագծի հեղինակն է Վրաստանի Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունը: Ըստ այս նախագծի թուրքական կարտոֆիլը չի ներմուծվելու մինչև սույն թվականի հունիսի 1-ը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ