Դավիթ-Բեկի փողոցի բնակիչների բնակտարածքի խնդիրը շարունակում է չլուծված մնալ. իրավապաշտպան
«Երևանի Դավիթ-Բեկ փողոցի բնակիչների զբաղեցրած բնակտարածքի հիմնախնդիրը դեռևս շարունակում է մնալ չլուծված»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Սամվել Մկրտչյանը:
«2002-03 թվականներից ի վեր այս տարածքում «Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ն Երևանի քաղաքապետարանի կողմից կառավարության որոշմամբ առաջարկություն ներկայացնելով իբրև 1,6 միլիոն եվրո ներդրում անելու, այնուհետևա այն զարգացավ հասավ 2 մլն եվրոյի և 240 աշխատատեղ հիմնելու նպատակով ձեռք բերվեց հողատարածք, որը 2,8-ից վերաճեց և դարձավ 4,3 հեկտարի: Մարդիկ տվյալ տարածքը օգտագործել են դեռևս 35 տարի առաջ որպես այգիներ, այնուհետև ձևավորել են թաղամաս` շուրջ 16 տնատիրությամբ: Այդ թաղամասի հողամասերից թվով 9-ը տնատիրություն հայտնվել են նշված ՍՊԸ-ին տրամադրված հողամասում: Այժմ առկան են դատական վերճեր, որտեղ որ փորձում ենք հարցին հստակ լուծում տալ»,- ասաց իրավապաշտպանը:
Նրա խոսքով՝ տվյալ հոլդինգը չափագրումներ է արել այնտեղ, և նույնիսկ այնպիսի իրավիճակ կա, որ դա իրականացրել են մարդու տան ուղիղ մեջտեղից:
«Ենթադրում է, որ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, պատկան մարմիններն ընդհանրապես այդ թաղամասում չեն եղել, կամ եթե եղել են, ապա չեն ցանկացել այն դիտարկել: Դատական վերճերը շարունակվում են, դրա հետ մեկտեղ առաջարկություն եղավ, որ կողմերը նստեն կլոր սեղանի շուրջ և գան ընդհանւոր համաձայնության: Սակայն ստացվում է մի այսպիսի բան՝ աջ ձեռքը չգիտի թե ձախն ինչ է ուզում: Մի տեղ տալիս են հնարավորություն, որ այդտեղի բնակիչը դառնա սեփականատեր, մյուս կողմից էլ՝ քաղաքացուն մերժում են»,- ասաց Սամվել Մկրտչյանը:
Նա նշեց, որ իրենց հիմնական մտավախությունն այն է, որ օրերից մի օր դուրս կգան ներքին համաձայնություններ ու պայմանավորվածություններ, և մարդիկ կկագնեն վտարման փաստի առաջ:
«Չեմ ուզում որ կրկնվի երկրորդ Հյուսիսային պողոտան:Չեմ ուզում, որ մարդկանց տանեմ կառավարության, նախագահականի դիմաց ու պահանջներ ներկայացնեմ: Կա պարզ ցանկություն, 9 տնատիրությունը՝ 3 հազար քառակուսի մետրով փոխանցեն քաղաքապետարանին, որից հետո էլ բնակիչները հնարավորություն կունենան սեփականացնել դա»,- հավելեց իրավապաշտպանը:
Փաստաբան Արմինե Հարությունյանն էլ նշեց, որ այս պահին երկու դատական պրոցես է ընթանում, որից մեկը հարուցվել է 2013 թվականին, մյուսը՝ 2018 թվականին:
«Ըստ էության՝ դատական պրոցեսում ունենք երկու կողմ՝ Երևանի քաղաքապետարան և կազմակերպություն, որն էլ յուրաքանչյուր հերթական դատական նիստին նոր ներկայացուցիչ է ներկայացնում: Մինչև հասցնում ենք մի ներկայացուցչի հետ որոշակի համաձայնության գալ, հաջորդ ներկայացուցիչն է գալիս և ամբողջ գործընթացը սկսվում է նորից»,-ասաց փաստաբանը:
Նա հավելեց, որ շուրջ 73 քաղաքացի դեռևս 1988 թվականից ապրում են այնտեղ, դա դարձել է բնակելի թաղամաս և մեծագույն սխալ կլինի այնտեղ որևէ այլ աշխատանքներ իրականացնել. «Քաղաքապետարանը ոչինչ այսօր չի ձեռնարկում, որպեսզի հիմնավոր հայցը ընդունի»:
Հարակից հրապարակումներ`
- «Մտավոր այնպիսի տգիտություն են ցուցաբերել, որ մարդ զարմանում է». Դավիթ-Բեկ 201-ի բնակիչների խնդիրը
- Դավիթ-Բեկի փողոցի բնակիչները մինչև գարուն կարող են ապրել իրենց տներում
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները