Թուրք նախարարը նշել է ամուսնության համար «ամենահարմար» տարիքը
Թուրքիայի Կրոնական գործերի նախարար Ալի Էրբաշը թուրքական հեռուստաալիքներից մեկի եթերում խոսել է ամուսնության համար «հարմար տարիքի» մասին։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նախարարը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ներկայումս թուրքերի շրջանում ավելացել է «ուշ ամուսնությունների» թիվը, նշել է, որ ամուսնության համար ամենահարմար տարիքը 18-25 տարեկանն է։
«25 տարեկանից հետո և կանայք, և տղամարդիկ դժվարությամբ են ընտրություն անում։ Բացի այդ մեծ տարիքում զույգերը դժվարանում են միմյանց հասկանալ ու ընդունել», -ասել է նախարարն ու ավելացրել, որ իր երկու դուստրերն ամուսնացել են 22 տարեկանում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին