Թրամփը հանդիպման է գնացել երեքնուկի փունջը գրպանում
ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը կրկին քննարկման առիթ դարձել՝ պիջակի գրպանին կանաչ խոտի փնջով հայտնվելով Սպիտակ տանը։
Life.ru-ն գրում է, որ Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարի հետ հանդիպմանը երկու քաղաքական գործիչների պիջակի գրպաններում էլ, որտեղ սովորաբար թաշկինակ է դրվում, երեքնուկի փունջ եղել։
Սոցցանցերում ամերիկացիների մեկնաբանություններից պարզ է դառնում, որ ոչ բ ոլերն են հիշել ավանդույթը, համաձայն որի Սուրբ Պատրիկի օրվան ընդառաջ Իռլանդիայի կառավարությունը ԱՄՆ նախագահին է տալիս նշված բույսը։
Նախկին նախագահ Բարաք Օբաման նույնպես գրպանում երեքնուկ է կրել, երբ 2013 թվականին հանդիպել էր Իռլանդիայի վարչապետ Էնդ Քեննին։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ