Իրանագետ. Միջուկային համաձայնությունն Իրանի համար փակված էջ է
Միացյալ Նահանգների նախագահի կողմից Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրված միջուկային համաձայնությունը չեղարկելու կամ այն լրամշակելու ցանկությանն Իրանը վերջին շրջանում տարբեր առիթներով արձագանքել է:
Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱՄՆ նոր պետքարտուղարի նշանակմամբ պայմանավորված Իրան-ԱՄՆ փոխհարաբերություններում առաջացած նոր իրողության պայմաններում պաշտոնական Թեհրանը ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով նորանշանակ փոխնախարար Արաղչիի միջոցով հստակեցրել է միջուկային համաձայնության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը, այն է՝ միջուկային համաձայնությունը վերաբանակցելու, վերաշարադրելու կամ այլ դրույթներով լրամշակելու ենթակա չէ:
Ստեղծված իրավիճակում միջուկային համաձայնության հարցում կարևոր է Եվրամիության դիրքորոշումը, որը սակայն ռուսական գործոնով պայմանավորված կարող է որոշակի փոփոխություններ կրել»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին