Մոսկվայում անցած գիշերը եղել է 21-րդ դարի ամենացուրտ օրը
Օդերևութաբանները Մոսկվայում անցած գիշեր գրանցել են վերջին 18 տարվա ընթացքում ամենացուրտ ջերմաստիճանը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ աղբյուրի՝ մերձմոսկովյան մի քանի շրջաններում գրանցվել է -27 աստիճան ցուրտ:
«Մոսկվայում նվազագույն ջերմաստիճանը կազմել է -18.2 աստիճան, Չերուստիում՝ -27.4 աստիճան, Կոլոմնայում՝ -23, Նոր Երուսաղեմում`- 24.4, Վոլոկոլամսկում՝ -24.3, Կլինում` -26 աստիճան ցուրտ: Վերջին 18 տարում մարտի համար այս ջերմաստիճանը ռեկորդային է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ