Ռուսաստանում լռության օր է
Ռուսաստանում լռության օր է, վաղը երկրում նախագահ կընտրեն։ Երկրի արևելյան շրջաններում` Կամչատկայում և Չուկոտկայում լռության օրը սկսվել էր դեռ մարտի 16-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին։
Rbc-ն գրում է, որ Մոսկվայում լռության օրը սկսվել է մարտի 17-ին՝ ժամը 00:00-ին։
«ՌԴ նախագահի ընտրությունների մասին» օրենքի համաձայն՝ մարտի 17-ին արգելվում է հեռուստաընկերություններով, ռադիոալիքներով, տպագիր մամուլով և առցանց հրապարակումներով նախընտրական քարոզչությունը: Թեկնածուները և կուսակցությունները լռության օրվա ընթացքում չեն կարող անցկացնել հանրահավաքներ, ընտրողների հետ հանդիպումներ, կազմակերպել թռուցիկների բաշխում:
ՌԴ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 18-ին: Այդ օրը քարոզչություն անելը ևս արգելվում է: Արգելքն ուժի մեջ է մինչև մարտի 18-ը՝ Մոսկվայի ժամանակով 21: 00-ն, երբ կփակվեն Կալինինգրադի մարզի վերջին ընտրատեղամասերը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում ընտրացուցակներում կես միլիոն «մեռած հոգի» են գտել
- Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուի վկայական է ստացել
- Պեսկովը ներողություն է խնդրել Պուտինի օգտին քարոզչություն կատարելու համար
- Սոբչակը ներկայացրել է նախընտրական ծրագիրը
- Վլադիմիր Ժիրինովսկին ՌԴ նախագահի թեկնածու առաջադրվեց