Ավելի քան 500 հազար մարդ կապահովի ՌԴ-ում նախագահական ընտրությունների ժամանակ անվտանգությունը
Ռուսաստանում նախագահական ընտրությունների անվտանգությունը կսպասարկեն տարբեր ծառայությունների, նախարարությունների ու գերատեսչությունների ավելի քան 500 հազար ներկայացուցիչ։
«Տեղակայվելու է Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման միասնական համակարգի ուժերը և ռեսուրսները, որոնց ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 532 հազար մարդ և 110 հազար միավոր տեխնիկա»,- «Իզվեստիա»-ի փոխանցամամբ՝ այս մասին հաղորդել են Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Փրկարարները և հրշեջները ապահովելու են քաղաքացիների անվտանգությունը ավելի քան 96 հազար ընտրատեղամասերում:
Հիշեցնենք, որ ՌԴ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն վաղը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց