Հայաստանում ընտանեկան և սոցիալական նպաստ են ստանում 100 հազարից ավելի ընտանիքներ
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամփոփ տեղեկատվության, 2017թ. տարեվերջին ընտանեկան և սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների քանակը կազմել է 100 288, որի 75.1%-ը բաժին է ընկել ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին: Մեկ ընտանիքի ամսական նպաստի միջին չափը կազմել է 31 350 դրամ:
Ինչպես Panorana.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2017թ. տարեվերջին ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների (նպաստառուների) թվաքանակը կազմել է 63 024 մարդ, նպաստի միջին չափը կազմում է 17 824.2 դրամ:
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ամփոփ տեղեկատվության, 2017թ. տարեվերջին երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստացել է 38 271 ընտանիք, նշանակված նպաստների քանակը կազմել է 38 598: Մինչև 2 տարեկան երեխաների թվաքանակը, որոնց համար նշանակվել է նպաստ, տարեվերջին կազմել է 11 669 մարդ, նշանակված ամսական նպաստի չափը՝ 18 000 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ