Անտուն բրիտանացին սմարթֆոնի շնորհիվ աշխատանք է գտել
Անտուն բրիտանացու կյանքը կտրուկ փոխվել է այն բանից հետո, երբ անցորդը նրան սմարթֆոն է նվիրել: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Չարլի Հենեսի անունով տղամարդը վեց տարի շարունակ Լոնդոնում աշխատանք է փնտրել՝ գլխին ծածկ ապահովելու համար, սակայն ոչ մի աշխատանք չէր գտնում:
Իրավիճակը փոխվել է, երբ 2018-ի մարտի սկզբին անծանոթ մեկն իր հին սմարթֆոնը տվեց նրան: Հենեսին իրեն չի կորցրել, տեղական սրճարանում անվճար Wi-Fi է գտել: Նա գրանցվել է Թվիթերում, սկսել գրառումներ անել. սկզբում պատմել է, թե որտեղից է հեռախոս ձեռք բերել և սոցցանցում հայտնվել, ապա պատմել է, որ գտել է իր հեռախոսին համապատասխանող լիցքավորիչ: Հետո նա սկսել է օգտագործել սոցիալական ցանցը՝ իր հոգեկան առողջության ու առօրյա խնդիրների մասին պատմելու համար:
«Ես անտուն եմ: Չար չեմ, հիմար չեմ, թմրամոլ, բռնարար և խաբեբա չեմ, խելագար չեմ, ժլատ չեմ, հիվանդ, հարբեցող չեմ և հետևաբար՝ չեմ ցանկանում ձեզ սպանել: Եթե դուք ինձ հանդիպեիք ավելի հաճելի միջավայրում, ես ձեզ դուր կգայի. ես լավ մարդ եմ, բայց ես տուն չունեմ: Սա ամենն է, ինչ ես ունեմ»,- գրել է Հենեսին:
Նրա գրառումը տարածել է ավելի քան 3 000 հոգի, այն ստացել է շուրջ 8 000 լայք: Թվիթերում գրանցվելուց 24 ժամ հետո Հենեսիի էջը հետևորդների առաջին խումբն է հավաքել, ովքեր էլ նրան օգնել են այդ դժվարին իրավիճակում, մեկ շաբաթ անց նրա էջի թարմացումներին սկսել են հետևել հազարավոր մարդիկ, ոմանք գումար են փոխանցել, ոմանք առաջարկել՝ ուտելիք գնել:
Հաջորդ օրը Հենեսին հայտնել է, որ աշխատանք է գտել: Իր էջի հետևորդների շնորհիվ նա բավարար գումար է հավաքել՝ այլ քաղաքում գիշերակացի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ