Նախագահը հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու 2018թ. կայանալիք պետական խոշոր միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հերթական խորհրդակցությունն է հրավիրել՝ քննարկելու 2018 թվականին Հայաստանում կայանալիք կարևորագույն պետական խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի և դրա շրջանակներում անցկացվելիք տնտեսական ֆորումի, Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների նախապատրաստության ընթացքը, ամփոփելու վերոհիշյալ աշխատանքների իրականացման պլան-ժամանակացույցները և ավարտական տեսքի բերելու միջոցառումների կազմակերպական ծրագրերը՝ նկատի առնելով, որ դրանց անցկացմանը քիչ ժամանակ է մնացել:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հաղորդմամբ՝ խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել նաև հունվարի 26-ին Հանրապետության Նախագահի մոտ կայացած նախորդ հանդիպման ժամանակ ըստ առանձին ուղղությունների տրված հանձնարարականների կատարման ընթացքին:
Զեկույցներով հանդերձ են եկել արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրանք ներկայացրել են Հանրապետության Նախագահի հրամանագրերով ստեղծված պետական և միջգերատեսչական հոբելյանական հանձնաժողովների գործունեության շրջանակներում մինչ այժմ իրականացված և առաջիկա ամիսներին նախատեսվող աշխատանքները՝ բովանդակային, տեխնիկական, կազմակերպական, ֆինանսատնտեսական, գեղագիտական ձևավորման և այլ ուղղություններով, որոնք քննարկվել են խորհրդակցությանը հրավիրված պատասխանատուների հետ:
Զեկուցողները վստահեցրել են, որ ծրագրված աշխատանքներն ընթանում են պլան-ժամանակացույցների համաձայն և կարևորագույն պետական վերոնշյալ միջոցառումները կանցկացվեն պատշաճ մակարդակով:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյան. Գագաթաժողովի ընթացքում նախատեսել ենք կյանքի կոչել բազմաթիվ նախաձեռնություններ
- ԱԺ նախագահ. Արցախի Հանրապետության` դեռևս ճանաչված չլինելը չպետք է խոչընդոտի այնտեղ ապրողների իրավունքների իրացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան