Ախալքալաքի կենտրոնից կհեռացվեն վագոնները
Ախալքալաքի տեսքի բարելավման նպատակով, քաղաքապետարանի որոշմամբ քաղաքի կենտրոնական փողոցներից կտեղափոխվեն վագոն-տնակները։
Jnews-ը գրում է, որ վագոն-տնակները Ախալքալաքի կենտրոնում բավականին շատ են, դրանք ծառայում են որպես կոշկակարի կամ դերձակի արհեստանոց, հեռախոսի վերանորոգման կամ մանր առևտրային սրահներ։
«Այս որոշումը քաղաքի գեղեցիկ տեսքի ապահովման համար է, որ թե՛ քաղաք մտնող զբոսաշրջիկին հաճելի լինի և թե՛ քաղաքի բնակչին։ Տեղափոխվող սրահների համար քաղաքապետարանը այլընտրանքային տարբերակ կառաջարկի», – ասել է Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը։
Քաղաքապետի խոսքով, վագոններ ունեցողների 60-70 տոկոս արդեն զգուշացրել են։ Ով, որ չի կարողանա սեփական ուժերով հեռացնել, քաղաքապետարանը պատրաստակամ է օգնելու:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահին հավատարմագրերն է հանձնել Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանը
- Ախալքալաքի կարտոֆիլը պաշտպանված է Եվրամիությունում
- Ախալքալակի կարտոֆիլագործները պահանջում են աջակցել արտադրանքի իրացմանը
- Ախալքալաքում դեռ չեն տուգանում շրջակա միջավայրը կեղտոտելու համար
- Պետական աուդիտը խախտումներ է գրանցել Ախալքալաքում
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան