Իսրայելցի վարորդներին կվճարեն՝ մեքենա չվարելու համար
Իսրայելցի վարորդներին կվճարեն, եթե վերջիններս հրաժարվեն երթևեկել պիկ ժամերին: Այս մասին տեղեկացնում է Newsru.com-ը:
Երկրում հայտարարել են մի նախագծի մասին, որի շրջանակներում վարորդները կկարողանան պետությունից ստանալ մոտ 570 դոլար՝ փոխարենը ճանապարհային ենթակառուցվածքները ծանրաբեռնվածությունից ազատելու նպատակով մեքենա վարելուց հրաժարվելով:
Այս նախագծի հեղինակներն այն նախատեսել են 100 հազար վարորդների համար: Նախագիծը կյանքի կկոչվի 2018 թվականին, այն պետք է գործի 7 տարի: Մասնակիցների ստացած վիրտուալ բյուջեն կարող է մեծանալ և փոքրանալ՝ կախված երթևեկության վայրից, ժամից և պարբերականությունից:
Բյուջեն հսկելու համար մեքենաներից յուրաքանչյուրի մեջ հատուկ սարք կտեղադրվի:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում