ԱԻՆ. Իրաքից Հայաստան ներթափանցած փոշում ամպը վտանգ չի ներկայացնում
Այսօր հանրապետության տարածքում առկա փոշու ամպը պայմանավորված է Իրաքի անապատներից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների հետ և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Կեսօրից հետո այդ հոսանքները կնահանջեն, իրենց տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին, ինչի արդյունքում ներկա պահին առկա փոշու ամպը կցրվի»,-մանրամասնում է նա:
ԱԻՆ-ից հայտնում են, որ հանրապետության տարածքում մարտի 21-ի գիշերը, 22-ին, 23-ին, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 21-ի ցերեկը, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Մարտի 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 23-ին՝ 20-25 մ/վ, 24-ին՝ 25-30 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 23-24-ը կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում մարտի 21-ի գիշերը, 22-ին, 23-ին, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 21-ի ցերեկը, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 23-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +18-+20 աստիճան տաքություն, մարտի 24-ին ջերմաստիճանը կհասնի +27-ի: Ըստ կանխատեսումների, նույնը օրը Սյունիքում կգրանցվի +33 աստիճան:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում