15:50 22/03/2018

Նոր օրենք՝ միտված հաշմանդամություն ունեցող անձանց համար միջավայրի մատչելիությանը

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծը երկու հիմնական դրույթ ունի, որոնք միտված են լինելու օրենքի կիրարկմանը՝ համալիր և տարեկան ծրագրերի գաղափարը: Մարտի 22-ին Երևանում կազմակերպված քննարկմանը այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը:

Նրա խոսքով՝ համալիր ծրագիրը մշակվելու է հնգամյա ժամանակահատվածի համար և հանդիսանալու է սոցպաշտպանության ու սոցներառման ուղղությամբ առաջիկա տարիներին կատարվելիք ծրագրերի համախումբ, և պետք է սահմանի այն նպատակները, որոնք դրված են սոցներառման քաղաքականության շրջանակներում, միաժամանակ պետք է սահմանվեն այն միջոցառումները, որոնք միտված են՝ հնարավորինս ապահովելու այդ սոցներառումը: Սաիյանի խոսքով՝ որևէ փայլուն գրված ծրագիր դեռևս գրավական չէ, որ այն կյանքի է կոչվելու, դրա համար անհրաժեշտ են քայլեր, որ լինի ոչ թե ինքնանպատակ ծրագիր, այլ ծրագիր, որը կյանքի է կոչվելու:

Սաիյանը նշեց, որ նախագծի մշակման լիազորությունը վերապահված է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, մինչև ծրագիրը շրջանառության մեջ դնելը այն պետք է ներկայացվի ԱԺ հավանությանը, այսինքն՝ դրված է մեխանիզմ, որի շրջանակներում օրենսդիրը ևս ազդեցություն կունենա դրա մշակման կամ ընդհանուր բովանդակության վրա:

Մյուս կարևորագույն ինստիտուտն, ըստ Սաիյանի, տարեկան ծրագրի գաղափարն է, որ ամեն տարի բյուջեով ներկայացվում է ԱԺ. այն միտված է լինելու համալիր ծրագրի իրականացմանը, այսինքն՝ այդ ծրագրի գործիքներից մեկն է, որտեղ ամրագրված են լինելու ֆինանսավորման աղբյուրները, միջոցառումները, որ արվել են բյուջեի հաշվին, դոնոր կազմակերպությունների հաշվին և այլն: Փոխնախարարը նշեց, որ սրանք հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղությամբ իրականացվող միջոցառումների կամ այդ երկու ծրագրերի մշտադիտարկման ընթացակարգերն ու կառուցակարգերն են, որոնք առաջարկում են:

Նա տեղեկացրեց՝ օրենքով ամրագրված է, որ ՄԻՊ-ին է վերապահվում ծրագրի նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու մեխանիզմը, ընդ որում՝ ՄԻՊ-ը դրան մասնակից է դարձնելու այն բոլոր կազմակերպություններին, որոնք ներկայացնում են ծահառուների շահերը:

«Վստահեցնում եմ՝ ՀՀ կառավարությունը հանձնառու է և իր պատրաստակամությունն է հայտնում հնարավորինս աջակցել, նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման խնդիրների լուծմանը: Դա բավական թանկարժեք գործընթաց է, այդ են վկայում մեր բոլոր քննարկումները միջազգային գործընկերների հետ, բայց մենք նաև ունենք այն վստահությունը, որ հնարավոր է առկա միջոցների թիրախային կիրառման շնորհիվ քայլ առ քայլ գնալ նախանշված ճանապարհով և ունենալ հաշմանդամություն ունեցողների համար մատչելի միջավայր»,- ասաց նա:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների գծով փաստաբան Ջոն Վոդաչը նշեց, որ օրենքն այս տեսքով համակողմանի և լավ ներկայացնում է՝ որոնք են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, ինչպիսին պետք է լինեն դրանք: Նա համոզմունք հայտնեց՝ սա օրենք է, որից կշահեն ՀՀ բոլոր քաղաքացիները, ոչ միայն հաշմանդամություն ունեցող մարդիկ, այլև ողջ երկիրը, այն հնարավորություն կտա օգտագործել մինչ այժմ չօգտագործված մարդկային ռեսուրսները և կնպաստի երիտասարդների ներուժի օգտագործմանը: Վոդաչն ընդգծեց՝ կարելի է այնպես անել, որ դա չստեղծի ֆինանսական կամ այլ լրացուցիչ բեռ:

«Եթե դուք լայն դուռ եք կառուցում, անպայման չէ, որ այն ավելի թանկ արժենա, քան նեղ դուռը, սա նշանակում է՝ միանգամից լայն դուք կառուցելով՝ դա անում եք ծախսարդյունավետ ձևով: Երբ արդեն ունեք չափորոշիչները, պետք է ապահովեք, որ ճարտարապետները, շինարարները, նախագծողները հասկանան օրենքը և նրա պահանջները, դա ենթադրում է նաև համապատասխան ուսուցում»,- ասաց նա:

Վոդաչի խոսքով՝ ՀԿ-ներն ունեն պատասխաատվություն, բայց անհրաժեշտ է՝ համապատասխան մարմինը, որ յուրաքանչյուր շենքի շահագործման ակտն է ստորագրում, համոզվի՝ շենքը մատչելի է, հակառակ դեպքում պետք է թույլ չտա, որ այն շահագործվի:

Փաստաբանը նշեց՝ երբ շենքը կառուցվում է և մատչելի է լինում, այն ծառայելու է մի քանի սերունդների, հնարավորություն է տալու հաշմանդամություն ունեցող մարդկանց ՝ օգտվել այդ շենքից:

«Մենք ունեինք պատերազմի վետերաններ, ովքեր հաշմանդամություն ունեին, դա մեր հարգանքի դրսևորումն էր, որ իրենց համար մատչելիություն էինք ապահովում, հուսով եմ՝ այս օրենքը կանցնի երկրորդ փուլ, և նրանք ականջալուր կլինեն մեր առաջարկներին»,- ասաց նա: Վոդաչը նշեց՝ իրեն տպավորել է այն, թե որքան բաց էին մարդիկ՝ քննարկելու, առաջարկները լսելու, հավելեց, որ լցված է լավատեսությամբ, հուսով է՝ լավ օրենքից բացի կապահովվի դրա արդյունավետ կիրարկումը Հայաստանում:

Մինչ այդ՝ այսօր հրավիրած ասուլիսում  օրենքի մասին խոսել են 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ Զարուհի Բաթոյանը, ԱՄՆ փորձագետ, իրավաբան Ջոն Վոդաչը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:19
Բունդեսթագի պատգամավոր. Եվրոպան պիտի դադարեցնի համագործակցությունը հակաժողովրդավարական Թուրքիայի հետ
Թուրքիայի Վան, Դիարբեքիր և Մարդին քաղաքների քաղաքապետների պաշտոնանկության որոշման դեմ ուղղված քննադատությունները շարունակվում են։ Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
20:03
Թրամփը խոստացել է Գրենլանդիան գնելուց հետո այնտեղ Թրամփի աշտարակ չկառուցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշակի լույս է սփռել Դանիայից Գրենլանդիան գնելու ցանկության վրա։ Թրամփը թվիթերում հրապարակել է նկար, որում Թրամփի...
Աղբյուր` Panorama.am
19:49
Բրիտանիայի նոր վարչապետը ցանկանում է վերաբանակցել Բրեքսիթի պայմանները
Ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։ Սա Մեծ Բրիտանիայի նոր վարչավետ Բորիս Ջոնսոնի կարգախոսն է Բրեքսիթի բանակցություններում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:45
Այրվում են Արայի լեռան լանջերը
«Այսօր առավոտվանից Արայի լեռան ստորոտում հրդեհ է բռնկվել, որն արդեն տարածվել է լեռան լանջերին: Այժմ այնտեղ աշխատում են հրշեջ-փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
19:33
Շիրակի մարզի մի շարք համայնքներում վաղը գազ չի լինի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 21-ին ժամը 08.00-ից մինչև օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Իրանի հետ համագործակցությունը Հայաստանին օգուտ չի բերի. վերլուծաբան
Իրանի հետ համագործակցությունը ներկա պայմաններում, երբ Իրանը փորձում է սրել Արևմուտքի հետ հակասությունները, իսկ Միացյալ Նահանգներն ավելացնում է...
Աղբյուր` Panorama.am
19:14
Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի
ԱԳԲԱ Լիզինգն ու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի «Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիր»-ը (GEFF) համատեղ բիզնես...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մակրոնը վստահություն է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի նկատմամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ֆրանսիայում բանակցություններից հետո վստահություն է հայտնել Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Նեթանյահուն հորդորել է անհարգալից նշաններ չփնտրել Կիևում կնոջ հետ տեղի ունեցած միջադեպում
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարծում է, որ չպետք է անհարգալից նշաններ փնտրել իր կնոջ՝ Սառայի, հետ տեղի ունեցած միջադեպում, որը Կիևի...
Աղբյուր` Panorama.am
18:31
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 65 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
18:19
Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևի կալանքի ժամկետը երկարացվել է
Բիշքեկի դատարանը երկարաձգել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքը։ Այս մասին РИА Новости-ին ասել է փաստաբան Սերգեյ Սլեսարևը: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:08
Իրանի ԱԳ նախարարը մեկնում է Փարիզ՝ Մակրոնի հետ հանդիպման
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ մտադիր է ուրբաթ օրը Փարիզում հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և իր...
Աղբյուր` Panorama.am
17:55
«Մամաներ» կոչվող անտառամասից ապօրինի ծառեր հատողը հայտնաբերվել է
Օգոստոսի 19-ին Հրազդանի համայնքային ոստիկանները տեղեկություն են ստացել, որ Հրազդանի բնակիչ 59-ամյա մի տղամարդ Ջրառատ թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
17:43
ՍԱՏՄ-ի պաշտոնատար անձանց կողմից պետության շահերին պատճառվել է շուրջ 2 մլն դրամի վնաս
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ դեպքի առթիվ հարուցվել է քրեական...
Աղբյուր` Panorama.am
17:36
Գեղարքունիքում 10 քաղաքացի հոսպիտալացվել է տանը կազմակերպված խնջույքից հետո
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքից օգոստոսի 18-ին՝ 10 քաղաքացի, որից 5-ը երեխաներ` աղիքային վարակներին բնորոշ գանգատներով հոսպիտալացվել են...
Աղբյուր` Panorama.am
17:30
Մահացել է միլիարդատեր, «դանիական IKEA»-ի հիմնադիր Լարս Լարսենը
72 տարեկանում մահացել է JYSK խանութների միջազգային ցանցի հիմնադիր, Դանիայի ամենահարուստ բնակիչներից մեկը ՝ Լարս Լարսենը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:00
Կրեմլում գնահատել են Պուտինի ու Զելենսկու հանդիպման հնարավորությունը
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գնահատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու...
Աղբյուր` Panorama.am
16:47
Կալավանցի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց վարչապետի խորհրդական
Կալավան գյուղի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց վարչապետի խորհրդական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:42
Ոստիկանության պարզաբանումը՝ նախօրեին ծավալած գործողությունների վերաբերյալ
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել նախօրեին ծավալած գործողությունների վերաբերյալ։ «Մի շարք օգտատերեր, հասարակական...
Աղբյուր` Panorama.am
16:30
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կատարել բանկային գործարքներ ` Վիդեո Բանկինգի օգնությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար գործարկում է նոր հեռահար ծառայություն` Վիդեո Բանկինգ: Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Մի օր արթնանալու են և տեսնեն՝ թագավորը մերկ է. ուռուցքաբանը՝ Արսեն Թորոսյանին
Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը դիմել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Ավինյանն արձագանքել է տեսչության նախկին ղեկավարին
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքայն էջում արձագանքել է Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի...
Աղբյուր` Panorama.am
16:04
Արմեն Բաբալարյան. Սահակ Հովհաննիսյանն ու Շանթ Խաչատրյանը մեծ ներուժ ունեն
Հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բալարյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց Տալինում ավարտված...
Աղբյուր` Panorama.am
15:45
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ
Դատարանը որոշեց, որ ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ։ Այսօրվա մեկնարկած դատական նիստի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
15:35
Գեղարքունիքի մարզում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի...
Աղբյուր` Panorama.am
15:17
Խոզերի անկում՝ Հարթաշեն և Քարահունջ համայնքներում
Նախօրեին՝ ժամը 16:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարթաշեն և Քարահունջ համայնքներում արձանագրվել են...
Աղբյուր` Panorama.am
15:03
Այսօր դիմումս գրելու եմ դուրս գամ ՔՊ-ից. Ջերմուկի բնակիչ
News.am-ը գրում է. «Ջերմուկի 90%-ը չի ցանկանում, որ այստեղ հանք լինի։ Այս մասին այսօրլ րագրողների հետ զրույցում ասել են Ամուլսարի...
Աղբյուր` Panorama.am
15:00
Իտալիայի խորհրդարանն այսօր վարչապետ Կոնտեի կառավարությանը վստահության հարցով քվեարկություն կանցկացնի
Իտալիայի խորհրդարանն այսօր քվեարկություն կանցկացնի երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի կառավարությանը վստահության հարցով, այն բանից հետո, երբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սուտ տարածում ա, որ գեներալ Սեյրանին պառկացրին գետնին. չի եղել տենց բան. Սեյրան Սարոյան
14:01 20/08/2019

Սուտ տարածում ա, որ գեներալ Սեյրանին պառկացրին գետնին. չի եղել տենց բան. Սեյրան Սարոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}