Իրավունք 13:42 22/03/2018 Հայաստան

ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդականը մեղադրում է նախարարությանը կոռուպցիայի մեջ

ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Լևոն Սարդարյանը ֆեյսբուքայն իր էջում  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության երկու բաժինների պետերին մեղադրում է կոռուպցիայի մեջ: Նա իր կողմից ներկայացված փաստերի վրա հրավիրում է իրավապահ մարմինների ուշադրությունը: Իսկ ամեն ինչ սկսվել է «Հետք»-ի «ՍԱՊԾ-ն սխալ նորմատիվ փաստաթղթերով է փորձաքննել կաթի մանրէաբանական ցուցանիշները» վերնագրով հոդվածը:

Լևոն Սարդարյանը գրում է.

«Մարտի 12-ին Հետքը հոդված էր հրապարակել, որում անդրադարձել էր «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված կաթի մանրէաբանական փորձաքննության արդյունքներին:

Առաջին հայացքից արտառոց ոչինչ չկար, քանի որ Հետքի և ՍԱՊԾ-ՀԱԲԼԾԿ վեճը բավական երկար պատմություն ունի: Իսկ արտառոցն, այս դեպքում, գործող նոր անձն էր՝ ի դեմ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ստանդարտացման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ Գայանե Մարգարյանի, որը նախ ընդունել էր, թե ՀԱԲԼԾԿ-ն փորձաքննությունն իրականացրել էր տեխնիկական կանոնակարգի խախտմամբ (իրականում, նման բան չի եղել և այս հարցազրույցից 9 օր անց նախարարությունը տարածեց պարզաբանում, որում ընդունեց, որ լաբորատորիայի կողմից խախտում չի եղել ):

Բացի դրանից, տիկին Մարգարյանը համարձակվել էր եզրակացնել, որ այս «խախտման» հետևանքով կարելի կլինի ՀԱԲԼԾԿ-ի լաբորատորիայի աշխատանքները կասեցնել կամ դադարեցնել: Գնահատելով տիկին Մարգարյանի համարձակությունը, ինքս ուզում եմ համարձակվել ենթադրել, որ գոնե այս դեպքում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը բավական վատ «արբիտր» է, քանի որ ձեռքի տակ կան տվյալներ, որոնք ապացուցում են, որ նախարարության որոշ պաշտոնյաներ ուղիղ բիզնես շահագրգռվածություն ունեն լաբորատոր բիզնեսի դաշտում և, ըստ էության, սպասարկում են լաբորատորիաներից մեկի շահերը:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիային, որի սեփականատեր Արման Արարատյանը, ի դեպ, բավական հետաքրքիր պերսոնաժ է: Արարատյանը երկար տարիներ աշխատել է ՍԱՊԾ-ում՝ գլխավորելով սննդամթերքի անվտանգության և որակի տեսչությունը:Բնավ չեմ ցանկանում հավատալ ասեկոսեներին, սակայն շշուկներ կան, որ իր այս պաշտոնը պարոն Արարատյանը օգտագործում էր որպես բավական զորեղ փաստարկ՝ տնտեսվարողներին դեպի իր լաբորատորիա ուղղորդելու նպատակով: Այս վիճակը, բնականաբար, երկար շարունակվել չէր կարող և, ի վերջո, Արման Արարատյանը ստիպված էր լքել ՍԱՊԾ-ն:

Սակայն սա դարձավ ոչ այնքան պատմության վերջը, որքան վերածվեց մի յուրօրինակ մեկնարկի, որի հիմնաքարը դարձավ ՍԱՊԾ-ի դեմ Արարատյանի հայտարարած պատերազմը և լաբորատոր բիզնեսի դաշտում գերակա դիրք ձեռք բերելու ցանկությունը: Օգտագործելով թե՛ լրատվամիջոցներում և թե՛ մասնագիտական դաշտում ունեցած իր կապերը, Արման Արարատյանը վերջին շրջանում ամեն ինչ անում է ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ը վարկաբեկելու, իսկ լաբորատոր փորձաքննության արդյունքները կասկածի տակ առնելու նպատակով՝ պարբերաբար տրամադրելով «այլընտրանքային» արդյունքներ, որոնց ստացման եղանակները անհայտ են, իսկ դրանց օբյեկտիվությունը՝ խիստ կասկածելի: Մասնավորապես, հայտնի են դեպքեր, երբ միևնույն ապրանքատեսակի միևնույն խմբաքանակի մասով «Ստանդարտ դիալոգի» փորձագիտական եզրակացությունները տրամագծորեն տարբերվել են՝ երեք օրում բացասականից վերածվելով դրականի:

Բայց սա խնդրի միայն մեկ կողմն է: Մեդալի մյուս երեսին հստակ ուրվագծվում են Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության որոշ պաշտոնյաների սիլուետները, ինչը ոչ միայն պիտի մտահոգի «Ստանդարտ դիալոգի» փորձագիտական եզրակացությունները հալած յուղի տեղ ընդունողներին, այլև պիտի գրավի կոռուպցիոն երևույթներով զբաղվողների հետաքրքրությունը: Եթե նույնիսկ մի պահ մոռանանք ստանդարտացման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ Գայանե Մարգարյանին, ապա անհնար է չտեսնելու տալ նախարարության մեկ այլ պաշտոնատարին՝ ջերմային, ֆիզքիմիական և բժշկական նշանակության սարքավորումների չափումների բաժնի պետ Քրիստինե Սուջյանին: Խնդիրն այն է, որ հենց այս բաժինն է գնահատում, թե լաբորատորիաների սարքավորումները իրենց տեխնիկական նկարագրերով որքանո՞վ են համապատասխանում գոյություն ունեցող ստանդարտներին և որքանո՞վ է հնարավոր այդ սարքավորումներով ստանալ փորձագիտական ճշգրիտ եզրակացություններ: Զավեշտը, սակայն, կայանում է նրանում, որ տիկին Սուջյանը երկրորդ աշխատանք ունի և, գոնե մինչև վերջերս, հանդիսանում էր... «Ստանդարտ դիալոգի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Այսինքն, մարդը, որը ի պաշտոնե պիտի ստուգի նույն «Ստանդարտ դիալոգի» սարքավորումների որակը, համատեղման կարգով ղեկավարում է ստուգման օբյեկտը: Իսկ հաշվի առնելով հանգամանքը, որ ստանդարտացման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ Գայանե Մարգարյանը և Քրիստինե Սուջյանը բավական մտերիմ հարաբերություններ ունեն, սկզբունքորեն, հասկանալի է դառնում թե՛ Գայանե Մարգարյանի «համարձակ» պնդման պատճառը, թե՛ այն համառությունը, որով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հրաժարվում էր պարզաբանել իր աշխատակցի բավական անզգույշ և, անկեղծ ասած, ոչ կոռեկտ պնդումը:

Հ.Գ. Քանի որ «Պանդորայի արկղը» արդեն բացվել է, ապա ես ոչ միայն հույս ունեմ, այլև պնդում եմ, որ անհրաժեշտ է հետաքննել, թե ի՞նչ ձևերով են կառուցվում «Ստանդարտ դիալոգի» և տնտեսվարող ընկերությունների հարաբերությունները և գրեթե վստահ եմ, որ այդ հետաքննությունը անկեղծորեն «կհիացնի» բոլոր նրանց, ովքեր գործ են ունեցել այս լաբորատորիայի հետ»:

Panorama.am-ը պատրաստ է հրապարակել մյուս կողմերի պարզաբանումները:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:13
Մատահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին.Արման Թովմասյան
«Մտահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին, այստեղ անխուսափելի է չմտահոգվելը, չգիտեմ, թե ով պետք է լինի դատավորներից, որ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Դեղձենին 20-25 օր շուտ կծաղկի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն Արարատյան դաշտում դեղձենու...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության...
Աղբյուր` Panorama.am
14:43
Դատավորի վրա ճնշում լինելու դեպքում նա պետք է համապատասխան ընթացակարգով դիմի համապատասխան մարմիններին. Դատավոր Արթուր Ստեփանյան
«Այդ հարցը բազմաթիվ անգամ տրվել է դատավորներին և որևէ դեպքում ես դրական պատասխան չեմ լսել իրենցից»,-դատավորների ընդհանուր ժողովից...
Աղբյուր` Panorama.am
14:42
Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի անունից Հայաստանում ԱՄՆ դեսպան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ահազանգ. Արմատախիլ են անում Ալեք Մանուկյան փողոցի ծառերը
Երևանի կենտրոնի ծառերի ապագան վտանգված է։ Այսօր արմատախիլ անելու հերթը Ալեք Մանուկյան փողոցի ծառերինն է։ Ծանր տեխնիկան  քոքահան է անում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում
Պաղեստինի նախագահ Մոհամեդ  Աբասը հրամանագիր է ստորագրել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am
13:34
Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր»։
Աղբյուր` Panorama.am
13:17
Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՊԵԿ. Առցանց անմաքս առևտրի շեմը նվազեցվել է
2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Աղբյուր` Panorama.am
13:00
Հորը բռնության ենթարկած, հարևան կնոջը սպանած տղամարդուն տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն
Հարևան կանանցից մեկի նկատմամբ էլ սպանության փորձ էր կատարել։ Նրան մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
12:49
ՍԱՏՄ-ն ժամկետանց ձվեր է հայտնաբերել
Մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան
12:39 29/03/2024

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}