«Ֆրանկոֆոնայի երկամսյակի» շրջանակներում Հայաստանում անցկացվելու է շուրջ 600 մշակութային և կրթական միջոցառում
Լոնդոնում Ֆրանսիայի դեսպանի նստավայրում նախօրեին տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ընդունելություն, որին, որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 2018թ. գագաթաժողովը հյուրընկալող և նախագահությունը ստանձնող երկրի ներկայացուցիչ, ելույթ է ունեցել Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության դեսպանորդ Արմեն Լիլոյանը:
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Արմեն Լիլոյանն իր խոսքում ներկայացրել է Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը և պատմությունը՝ ընդգծելով այն ընդհանուր արժեքները, որոնք ընկած են Ֆրակոֆոնիային Հայաստանի անդամակցության և համագործակցության հիմքում: Անդրադառնալով ներկայումս Հայաստանում ընթացող «Ֆրանկոֆոնայի երկամսյակին»՝ ՀՀ ներկայացուցիչը նշել է, որ դրա շրջանակներում Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում անցկացվելու է շուրջ 600 մշակութային և կրթական միջոցառում:
Ելույթով հանդես է եկել նաև ՄԹ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Պյեր Ժույեն, ով իր խոսքում անդրադարձավ հոկտեմբերին Երևանում կազմակերպվելիք գագաթաժողովին և հաջողություն մաղթեց Հայաստանին այդ կարևոր առաքելությունում:
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում տեղի կունենա Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի նախապատրաստական հանդիպումը
- Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ «Օտրի»-ի կողմից ֆրանկոֆոն երկրների կոմպոզիտորների գործերի ներկայացմամբ
- Դեսպան. Հայաստանն ամբողջապես ներգրավված է ֆրանկոֆոնիայի արժեքների տարածելու գործում
- Ֆրանկաֆոնիայի զարգացումն Արցախի առաջնահերթությունների շարքում է