Հասարակություն 19:07 26/03/2018 Հայաստան

Կեմերովոյից դասեր քաղել է պետք. Հայաստանյան դպրոցների գերակշիռ մասում հրդեհային անվտանգության խնդիրներ կան

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Կեմերովո քաղաքի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի պատճառները, հետևանքները, դրա մեղավորներն ու պատասխանատուները դեռ երկար քննարկման թեմա կլինեն: Միակ անքննելին այս պահին այն է, որ կատարվածից պետք է դասեր քաղի նաև Հայաստանը: Երևանում ամեն տարի ավելացող մոլերում, սուպերմարկետներում, ռեստորաններում արդյոք պահպանվա՞ծ են հրդեհային անվտանգության կանոնները, վերահսկողություն առկա՞ է, թե՞ ոչ, ի՞նչ են ցույց տալիս ստուգումների արդյունքները:

Միանգամից նշենք, որ 2015 թվականից ի վեր կառավարության որոշմամբ  ստուգումները կասեցվել են:  Հիմնավորում էին՝ բիզնեսին խանգարել պետք չէ: Որոշման ժամկետը մի քանի անգամ վեց ամսով երկարաձգվել է: Ստուգումների իրականացնելու համար վարչապետի գրավոր համաձայնություն էր պետք նաև պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից ստուգումներ իրականացնելու  համար:  Կառավարության այս որոշման ժամկետն այս տարվա սկզբին այլևս չերկարացվեց:

ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը Panoarama.am-ի   հետ զրույցում նշեց, որ այս տարվա ընթացքում տեսչությունը ստուգումներ է իրականացրել Երևանի մարդաշատ օբյեկտներում՝ առևտրի կենտրոններում, սուպերմարկետներում, ժամանցի վայրերում: Պարզվել է՝ չկա այնպիսի օբյեկտ, որ հրդեհային անվտանգության պահանջների հետ կապված թերություններ չունենա:

«Այս տարվա սկզբից` նախարարի հանձնարարականով, իրականացրել ենք  ստուգումներ օրինակ Ռիո Մոլում, Փակ շուկայում տեղակայված Երևան Սիթիում, մանկական ժամացի վայր համարվող Մադագասկարում, Ռոսիա Մոլում, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, սննդի խոշոր օբյեկտներում, հյուրանոցներում: Իդեալական օբյեկտներ չկան, բայց կան համեմատաբար լավ ու ավելի վատ վիճակում գտնվող օբյեկտներ: Օրինակ, Ռիո Մոլում բարվոք վիճակ է, ճիշտ է կան բացթողումներ, բայց տրվել են կարգադրագրեր, որոնց համապատասխան պետք է դրանք վերացվեն»,-ասաց բաժնի պետը:

Թերությունները վերաբերել են կրակմարիչների թվին, ժամկետանց լինելուն, տարհանման ելքերի նշումների բացակայությանը կամ թերի լինելուն, պլանի բացակայությանը, վթարային լուսավորության բացակայությանը, հրշեջ ծորակների պակասին և այլնին: Այս պահին ուշադրության կենտրոնում են Երևանում գործող մարդաշատ օբյեկտները, հետո տեսչության աշխատակիցները կլինեն նաև մարզերում:

Ս. Հայրապետյանի խոսքով, եթե արձանագրված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա  լինում է նախազգուշացում, վարչական տուգանք, ընդհուպ մինչև օբյեկտի կամ դրա որևէ տեղամասի գործունեության դադարեցում:

«Անմխիթար վիճակում գտնվող օբյեկտ առայժմ չի հայտնաբերվել: Ռադիկալ մեթոդների դեռ չենք դիմել»,-ասաց ԱԻՆ ներկայացուցիչը:

Տեսչության աշխատակիցները վաղն այցելելու են մայրաքաղաքի մյուս երկու առևտրի խոշոր կենտրոններ՝ Դալմա և Երևան մոլեր:

«Մոտ երկու տարի առաջ Դալմա Մոլում թերություններ հայտնաբերել էինք, կարգադրագրեր էինք ուղարկել: Օրենքով սահմանված կարգով իրավունք չունեինք շատ այցելել օբյեկտներ»,-ասաց Հայրապետյանը:

Նրա խոսքով, մասնավոր հատվածը, որը մեծ ներդրումներ է անում, պահպանում է հրդեհային անվտանգության պահանջները, քանի որ շահագրգռված է իր բիզնեսի համար: Իրավիճակն առավել ցավալի է պետական պահապանության ներքո գտնվող օբյեկտների՝ մասնավորապես պետական դպրոցների դեպքում:

«Դպրոցներում հրդեհային անվտանգության իրավիճակը բարվոք չէ: Դպրոցները համարվում են պետական հոգածության օբյեկտ: Ցավոք, սրտի ֆինանսական միջոցների բացակայության ու պակասի պատճառով այստեղ իրավիճակն ավելի լուրջ է:  Դպրոցներում խնդիրը համատարած է, օրինակ դպրոցների գերակշիռ մասում կրակմարիչների խիստ պակաս կա: Կան խնդիրներ նաև էլեկտրականության հետ: Մենք միշտ ասում ենք խնդիրները, մոտ 2000-ից ավելի օբյեկտների, այդ թվում դպրոցներին, իրազեկումներ ենք ուղարկել՝ տեղեկացնելով հրդեհային անվտանգության պահանջների մասին»,-ասաց ԱԻՆ տեսչության ներկայացուցիչը:

Հրդեհիների ու դրանց մարման հետ կապված հաջորդ մեծ խնդիրը Երևանում առաջացել է շինարարության հետևանքով, երբ օրինական կամ անօրինական սխալ կառուցապատման հետևանքով հրշեջ մեքենան չի կարողանում հրդեհաշիջում իրականացնել:

«Սա շատ լուրջ հարց է: Ցավոտ հարց է Երևանի համար: Շատ տեղերում կա այդ խնդիրը, երբ դեպքի վայր ժամանած հրշեջ մեքենան չի կարողանում մոտենալ, հրշեջները շատ դեպքերում ստիպված են լինում մեծ հեռավորությունից աշխատել»,-ասաց նա:

Ս. Հայրապետյանը տնտեսվարողներին հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության պահանջները՝ ողբերգական հետևանքներից զերծ մնալու համար:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}