Հասարակություն 17:28 27/03/2018 Հայաստան

Հայաստանում հացահատիկի արտադրությունը կտրուկ նվազում է, Արցախում՝ աճում

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Մինչ Հայաստանում հացահատիկի արտադրության 50 տոկոսով նվազում  է գրանցվել , Արցախում այս ոլորտում ամեն տարի նոր ռեկորդ են սահմանում: 2018-ին նախատեսում են գերազանցել 2017-ի ու 2016-ի գրանցած ռեկորդները:

Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների համաձայն, Հայաստանում 2017 թվականին հացահատիկային ու հատիկաընդեղային մշակաբույսերի բերքի ծավալը կազմել է 300 հազար տոննա՝  2015-ի ու 2016-ի ավելի քան 600 հազար տոննայի փոխարեն։ Եթե 2015-ին  Հայաստանում արտադրվել է  362 հազար 700 տոննա ցորեն, 2016-ին՝ 350 հազար 400 տոննա, ապա 2017-ին բերքի ծավալը կազմել է  ընդամենը 176 հազար 400 տոննա:


«Պարենային անվտանգությունը Հայաստանում գտնվում է խայտառակ մակարդակի վրա՝ մի օր կարող է սկսենք արդեն հաց ներմուծել»,- անհանգստություն է հայտնում տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Panoarama.am-ի  հետ զրույցում հացահատիկի արտադրության նվազման չափն ահռելի է որակում: Նրա խոսքով, պետք է վերահսկողություն իրականացվի՝ պարզելու նման անկման պատճառները, արդյոք այն վատ քաղաքականության հետևա՞նք է, թե՞ այլ պատճառներ կան:

«Վիճակագրական բոլոր թվերն ապացուցում են, որ մենք ձախողում ենք գյուղոլորտում: 2018-ի հունվարին 2017 թ. հունվարի համեմատ կրկին ցուցանիշների անկում է գրանցվել: Սա նշանակում է, որ ոլորտի պատասխանատուներն ավելի շատ խոսում են, թե ուր են գնում, քան գիտեն՝ ուր են գնում և ինչ են անում: Մենք տեսանք գյուղնախարարության կողմից վարվող քաղաքականության բոլոր վատ հետևանքները: Ավելի վատ աղետ մեկ էլ բնությունը կարող է պատճառել»,-կարծիք հայտնեց ՀԿ նախագահը:

Նրա խոսքով, հացահատիկի արտադրությանը նպաստելու համար հանրապետությունում առկա չմշակվող հողերը մշակողներին պետք է արտոնություններ տրվեն:
Գյուղատնտեսության նախարարությունից խոստացան պատասխանել՝ թե ինչով է պայմանավորված նման կտրուկ նվազումը, ինչ քայլեր են ձեռնարկվում  անկումը դանդաղեցնելու և աճ ապահովելու ուղղությամբ:

Մինչ Հայաստանում հացահատիկի դիֆիցիտը լրացնում են ներմուծման միջոցով, Արցախում  հացահատիկի ցանքատարածությունների մակերեսի նոր ռեկորդ են սամանել՝ նախորդ տարվա համեմատ 20 հազար հա-ով ավելացել է աշնանացանը: 75 հազար հա հացահատիկի` ցորենի, գարու, հաճարի ցանքատարածությունները գտնվում են հիմնականում Քաշաթաղում, Հադրութում, Մարտունիում, Ասկերանում: Հացահատիկի արտադրությունում ընդգրկված են թե անհատներ, թե խոշոր հողատերեր: Բացի այն, որ Արցախն այս առումով ինքնաբավ երկիր է, նաև կարողանում է հացահատիկ ու ալյուր արտահանել Հայաստան:  Մոտավոր տվյալներով Արցախում սպառում են տարեկան մինչև 30 հազար տոննա հացահատիկ:

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը Panorama.am-ի     հետ զրույցում հույս հայտնեց, որ բերքի ծավալն էլ այս տարի ռեկորդային կլինի: Ակնկալում են ստանալ 150 հազար տոննայից շատ բերք, քանի որ ցանքատարածության մակերեսից բացի, ավելացել է նաև 1 հա-ին բաժին ընկնող բերքատվության չափը, արդյունավետ պայքար է իրականացվում կրծողների,  վնասատուների, մոլախոտերի դեմ, պարարտացումը լինում է ժամանակին ու պատշաճ:

«Նման ծավալ, որն ունենք 2018 թ. դրությամբ բերքի տակ, երբևէ չենք ունեցել՝ ավելի քան 75 հազար հա հացահատիկի ցանքատարածություն, որից 39 հազարը ցորենի ցանքատարածությունն է: 2017-ի համեմատ աշնանացանի ցանաքատարածությունն ավելացել է ավելի քան 20 հազա հա-ով: Արտադրության ծավալները ևս 2017-ին աննախադեպ են եղել ինչպես անկախության, այնպես էլ խորհրդային միության տարիների համեմատ: Հացահատիկի նման բերք մենք երբևէ չենք ունեցել, 2016-ին ռեկորդ գրանցեցինք 145 հազար տոննա հացահատիկի բերք, իսկ 2017-ին գերազանցեցինք այդ ռեկորդը՝  հավաքելով ավելի քան 148 հազար տոննա բերք»,-նման տվյալներ ներկայացրեց փոխնախարարը:

Գյուղատնտեսության նախարարության պաշտոնյան չի  հիշում, թե վերջին անգամ երբ են ապրանքային նշանակության հացահատիկ ներմուծել Արցախ: Ներմուծածը միայն սերմացուն է: Վ. Ավետիսյանի խոսքով, նման ցուցանիշների իրենք հասել են կառավարության տարիների հետևողական ու թիրախային աշխատանքի արդյունքում:

«Պետությունը նախկինում գնային քաղաքականություն էր վարում, սերմերի, վառելիքի սուբսիդավորում էր իրականացնում»,-թվարկեց նախարարի տեղակալը:
Արցախում հույս ունեն, որ եղանակը բարեգութ կգտնվի, տեղումներն առատ կլինեն, երաշտ ու կարկուտ չի լինի: Աշնանացան հացահատիկի ցանքատարածությունների 80 տոկոսից ավելի անջրդի պայմաններում են:

Քանի որ աշնանացանն այստեղ համարում են կայացած շուկա, հիմա արտոնություններ նախատեսում են այն հողօգտագործողներին, ովքեր գարնանացան ցանքեր կիրականացնեն. Տրամադրում են անհատույց սերմեր, համապատասխան քանակությամբ հանքային պարարտանյութեր, աջակցություն ծխախոտագործությամբ ու բանջարեղենի մշակությամբ զբաղվողներին:

«Կոնկրետ բանջարեղենի մշակությամբ զբաղվող հողօգտագործողներին մեկ հա-ի դիմաց տրամադրվում է 200 հազար դրամ գումար, իսկ ծխախոտի մշակությամբ զբաղվողներին՝ մթերված հումքի մեկ կգ-ի դիմաց 10 դրամ հավելավճար»,-մանրամասնեց Վ. Ավետիսյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}